Follow us on >
Follow us on >

Պատմություն փոթորկի կենտրոնում. հայացք համաճարակին բնապահպանական ոսպնյակից

Պատմություն փոթորկի կենտրոնում. հայացք համաճարակին բնապահպանական  ոսպնյակից

2020 թվականին ճանապարհորդական սահմանափակումների պատճառով մի շարք ավիաընկերություններ սկսեցին վաճառել թռիչքներ դեպի ոչ մի տեղ: Մեկ տոմսի և թռիչքի արտանետումների գնով ուղևորները կարող են հետ նստել, վայելել խմիչք 35 000 ոտնաչափ բարձրության վրա ու ձևացնել, թե ամեն ինչ կարգին է մինչև կհասնեն նույն վայրը, որտեղից մեկնել են: «Մեծ խառնաշփոթ» (2016) գրքում ճանաչված արձակագիր Ամիտավ Գոշը պնդում է, որ ապագա սերունդները մեծագույն հիմարություն կհամարեն շրջակա միջավայրի քայքայման մասշտաբները չընկալելը:

Ջեյմի Քենդրիկի «Աննախադեպը» 2020-ին ամենից շատ օգտագործված բառն է: Դուք պնդում եք, որ ժամանակակից հասարակության՝ աննախադեպ իրադարձություններին նախապատրաստվելու անկարողությանը մեզ խոցելի է դարձնում: Ի՞նչ զուգահեռներ եք տեսնում առողջապահական ճգնաժամի և շրջակա միջավայրի քայքայման միջև:

Ըստ Ամիտավ Գոշի, այս երկուսի միջև շատ զուգահեռներ կան, նույնիսկ եթե կապը պատճառահետևանքային չէ: 1990-ականներից ի վեր արտադրության և սպառման ծավալները, ճանապարհորդության և մեր բնակավայրերի ոչնչացման և անտառահատումների տեմպերը հասել են մի կետի, երբ  Չինաստանի շուկայից մի փոքրիկ արարած կարող է աշխարհը հանկարծակիի բերել:

Իհարկե, սրանք ամբողջովին տարբեր բաներ են: Համաճարակը հիվանդություն է, մինչդեռ կլիմայական ճգնաժամն արտահայտվում է անհավատալի եղանակային իրադարձություններում՝ զարմանալի անտառային հրդեհներից մինչև Ատլանտյան օվկիանոսում բազում փոթորիկներ:  Կարևոր է նաև, թե ինչպես աշխարհը արձագանքեց այս երկու իրողություններին: Համաճարակի ընթացքում կառավարությունների մեծ մասը, եթե ոչ բոլորը, շտապել են փորձագետներից խորհուրդներ հարցնել և պատրաստ են եղել խորհրդակցել գիտնականների հետ: Չինաստանի, Նոր Զելանդիայի, Վիետնամի և այլ երկրների պարագայում այս ռազմավարությունն արդյունք է տվել:

«Մեծ խառնաշփոթ» աշխատությունում դուք օգտագործում եք «գերբնական» բառը եղանակային ծայրահեղ իրադարձությունները նկարագրելու համար, քանի որ այն արտահայտում է ոչ միայն տարօրինակությունը, այլև դրա ընդունումը: Համաճարակը նման էր դրան․ տարօրինակ, բայց և ծանոթ՝ վկայակոչելով աղետների և մեկուսացման մասին հավաքական հիշողությունները: Գուցե համաճարակը մեզ ստիպո՞ւմ է ինչ-որ բան հիշել մեր մասին:

Հուսով եմ, որ այս համաճարակն էլ կունենա այն արդյունքը, ինչ 18-րդ դարում Լիսաբոնի Մեծ երկրաշարժը (բացատրեմ, թե ինչու): Երկրաշարժից առաջ՝ 1755 թ.-ին, եվրոպացիները սկսել էին մտածել, որ իրենք յուրացրել են բնությունը, կարծես բնությունն իրենցից զատ ինչ-որ բան էր, որը կարող էին գրավել մարդիկ: Լիսաբոնի Մեծ երկրաշարժը Լուսավորության մի պահ էր, երբ հանկարծ մարդիկ հասկացան, որ բնությունը լիովին տիրապետում է մարդկային գոյությանը:

Եվրոպական ընկալումը բնության վերաբերյալ հետևյալն է, թե իբր այն կանոնավոր է, ունի իր տեմպը և բնական գործընթացները զարգանում են կանխատեսելի ձևերով: Հիմա մենք տեսնում ենք, որ դա այդպես չէ: Ես գրեցի «Մեծ խայտառակությունը» 2015-ին: Այն ժամանակ ես չէի կարող պատկերացնել, որ այս աղետալի հետևանքները վրա կհասնեն այն հանկարծակիությամբ, ինչպես 2020 թվականին: Երբ ես առաջին անգամ սկսեցի աշխատել կլիմայի փոփոխության և գրականության վրա, ընկերներս ու հրատարակիչները զարմացան՝ հարցնելով. «Ի՞նչ կապ ունի դա գրողների և գրականության հետ»: Այլևս չեն հարցնում: Բոլորն էլ գիտակցում են, որ կլիմայի փոփոխությունը մեզ վրա հասած ճգնաժամ է: Բեկումնային պահը 2018 թվականն էր: Մարդիկ հասկացան, որ սա ապագայի մասին չէ, այլ հիմա է, և 2020 թվականն այն տարին էր, որ այն ամբողջ ուժով հարվածեց:

ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի ղեկավար Ինգեր Անդերսենը ասաց, որ երկիրը մեզ ուղերձ է ուղարկում կորոնավիրուսի ճգնաժամի և կլիմայի փոփոխության հետ կապված: Համաձա՞յն եք:

Ես միանգամայն համաձայն եմ, բացառությամբ այն մասի, որ ասել է, որ երկիրը մեզ ուղերձ է ուղարկում, նշանակում է, որ այնտեղ ինչ-որ մեկը փորձում է շփվել մեզ հետ: Իրականությունն այն է, որ երկիրը բոլորովին անտարբեր է մեր նկատմամբ: Այն պարզապես արձագանքում է խթաններին, որ մենք դնում ենք այնտեղ: Երկրի կողմից մեզ հաղորդագրություն ուղարկելը մեր նախնիների արածն է: Նրանք դիտում էին երկիրն ու իրենց շրջապատող ամեն ինչ և փորձում էին հասկանալ, թե ինչ է ասում իրենց: Դա այն է, ինչ մենք մոռացել ենք:

Վերջին մի քանի տարիների ընթացքում, երբ այս սարսափելի ճգնաժամերը զարգացան, Միացյալ Նահանգներում առնվազն ավելի ու ավելի շատ մարդիկ տեղափոխվում են շրջաններից, որոնք ջրի տակ կհայտնվեն ծովի մակարդակի բարձրացման և անտառային հրդեհների սպառնալիքի տակ: Արիզոնայի Փյունիքսը ԱՄՆ-ի ամենաթեժ վայրերից մեկն է: Կյանքի միակ աղբյուրը Կոլորադո գետն է: Փյունիկում կյանքը հնարավոր է միայն մասսայական օդափոխության շնորհիվ, որը հորինվել է 1940-ականներին: Պարզապես պատկերացրեք այս ամենի խենթությունը՝ միանգամայն անկայուն քաղաք, որը անխնա ընդարձակվում է: Մարդիկ տեղափոխվում են վայրեր, որոնք ընթացքում անդկասկած կդառնան կյանքի համար անհամատեղելի:

Ինչո՞ւ են նրանք դա անում: Նրանք չեն լսում տարածված հաղորդագրությունները: Փոխարենը ի՞նչին են հավատում: Նրանք հավատում են 18-րդ դարից եկող այն համոզմանը, որ մարդիկ միշտ իշխելու են բնությանը: Այս գիտակցությունն ու բանականությունը միշտ գերակշռելու են: Այդ տեխնիկան նրանց մասին հոգ կտանի: Եվ այն, որ ողջ երկիրը նրանց տակ է և նվաճված: Հենց սա էլ այս պահի համար տարօրինակն է ու քննադատելին. 18-րդ դարի այս բոլոր գաղափարները, որոնց մենք հավատում էինք, բանականությամբ ղեկավարվող հասարակության մեջ, պարզապես քանդվում են մեր աչքի առաջ:

Գիտությունը առաջարկում է չփաստված տեխնոլոգիա՝ որպես կլիմայական ճգնաժամից հնարավոր փախուստի ճանապարհ: Բայց շրջակա միջավայրի և կլիմայով զբաղվող գիտությունը կարևոր նշանակություն ունի գլոբալ տաքացումը հասկանալու համար: Ո՞րը պետք է լինի գիտության դերը, որպեսզի մեզ օգնի դիմակայել կլիմայի փոփոխությանը:

Մենք պետք է խուսափենք գիտության՝ որպես յունիտար (մեկ ամբողջական) սուբյեկտի մասին մտածելուց: Կլիմայով զբաղվող գիտնականների հարաբերությունները հասարակության հետ բավական տարբեր են, քան օրինակ, համաճարակաբանների և կենսաբաններինը: Շատ գիտնականներ չափազանց հումանիստ են քաղաքականության նկատմամբ իրենց մոտեցմամբ և մտահոգված են շրջակա միջավայրի և կլիմայի արդարադատությամբ: Բայց այս գիտնականների զգալի մասը կպատասխաներ Մեթ Դեյմոնի նման «Մարսիացին» (Մարս մոլորակից) ֆիլմում. «դժոխք նետենք գիտությունը»: Նրանց գաղափարն է, ըստ էության, միջամտել աշխարհաշինության գործընթացին այնպիսի էլիտար հաստատությունների միջոցով, ինչպիսիք են Հարվարդը և Յեյլը, որոնք ավելի ու ավելի են մղում դրա կարգավորումը:

Կլիմայի փոփոխության արդյունաբերական և գիտական լուծումները կմնան նույնը: Այն ստեղծում է հիվանդությունը, որ պետք է բուժի:

Կենսաինժեներիան օգուտ կբերի Գլոբալ Հյուսիսին, բայց կարող է աղետալի լինել Գլոբալ Հարավի համար: Այդ պատճառով կլիմայական ճգնաժամը աշխարհաքաղաքական խնդիր է: Գրետա Թունբերգը, որով ես շատ եմ հիանում և լիովին աջակցում եմ նրան, անընդհատ կրկնում է. «Լսե՛ք գիտնականներին»: Բայց բոլոր գիտնականներին նույն տուփի մեջ դնելը սխալ է: Գիտությունը կարող է ճանաչել խնդիր, բայց չկա միայն մեկ հնարավոր լուծում: Կլիմայի փոփոխության արդյունաբերական և գիտական լուծումները կնշանակեն նույնը: Դա հիվանդությունը սխալ է համարում բուժման համար: 

Ինչպե՞ս է Հնդկաստանը զգացել համաճարակը:

Համաճարակը դժվար է եղել ամենուրեք, բայց Հնդկաստանը դա ամենավատն է տարել: Թվերը սարսափելի էին: Միակ պայծառ կետն այն էր, որ մահացության մակարդակը, կարծես, համեմատաբար ցածր էր, բայց Հնդկաստանում մահվան դեպքերի համախառն թիվը, հավանաբար, կգերազանցի ցանկացած այլ երկրի: Նույնիսկ 1918 թ. Մեծ գրիպի համաճարակի ժամանակ զոհերի մեծ տոկոսը Հարավային Ասիայից էին:

Covid-19 համաճարակը Հնդկաստանում վերածվել է համատարած դասակարգային պատերազմի: Կառավարության պատասխանը ոչնչացրել է աղքատ միգրանտ աշխատողների կյանքը: Միլիոնավոր անորոշ մարդկանց ոտքերը կտրել են տակից: Չկարողանալով աշխատել՝ ստիպված մայիսյան սարսափելի շոգին մայրուղիներով տուն գնացին: Հնդկաստանում, համեմատաբար բարեկեցիկ Արևմուտքում գտնվող քաղաքային աշխատավոր դասերը և աշխատանքային միգրանտները գրեթե բոլորը Բենգալայից կամ Արևելյան Հնդկաստանից են: Այս շրջաններն արդեն մեծապես տուժել են կլիմայի փոփոխությունից, և շատ մարդիկ տեղահանվել են ծովի մակարդակի բարձրացման պատճառով: Երբ այս մարդիկ տուն էին գնում, սարսափելի փոթորիկ «Ամֆան» հասունացավ Բենգալյան ծոցում և հարվածեց մայրցամաքին: Դա օրինակ էր այն բանի, ինչ մենք հիմա տեսնում ենք՝ բազմաթիվ աղետներ, որոնք սարսափելի ձևերով փոխազդում են միմյանց հետ:

Մեծ խառնաշփոթը պնդում է, որ մշակույթն ու գրականությունը չեն կարողացել հաղթահարել կլիմայի փոփոխությանը և էկոլոգիական ճգնաժամին: Ինչպե՞ս եք բացատրում այդ ձախողումը:

Վեճը ոչ այնքան գրողների, այլ գրական ու գեղարվեստական էկոհամակարգի մասին էր. ի՞նչն է այսօր համարվում լուրջ գրականություն: Լուրջ գրականությունը համարյա միշտ այս կամ այն իմաստով ինքնության մասին է, և դա այդպես էր վաղուց: Յուրաքանչյուր ոք, ով գրում է կլիմայի և բնապահպանական հարցերի մասին, ավտոմատ կերպով համարվում է ժանրի հեղինակ: Կլիմայի մասին գրելը գիտական ֆանտաստիկա չէ, դա ապագայի մասին չէ և սպեկուլյատիվ չէ: Դա իրականություն է, որի մեջ մենք ապրում ենք հենց հիմա:

Գրողները հպարտանում են այն բանի համար, որ աշխարհին նայում են առանց երանգների: Բայց գրելու հենց պրակտիկան ձգտում էր մարդկանց հեռացնել մեզ շրջապատող ամենահրատապ խնդիրներից: Շատ աներևակայելի նորարար գրողներ անդրադարձել են բնապահպանական թեմաներին, ինչպես Ուրսուլա Լե Գուինը: Որից հետո նա մարգինալացվեց որպես գիտական ֆանտաստիկ գրող, չնայած որ իր գրքերը մնում են արդի մեր ժամանակների համար: Այդ պատճառով նա այսօր շատ ավելի լայնորեն է կարդացվում, քան շատ այսպես կոչված լուրջ գրողներ: Այնուամենայնիվ, 2018 թվականից ի վեր գրական և արվեստի համայնքները նկատելիորեն փոխվել են, և կլիմայի վրա գրչության և արվեստի հեղեղ է եղել: Մարդիկ արթնացել են մեզ շրջապատող աղետից:

Ինչպե՞ս եք փորձել անդրադառնալ ձեր գեղարվեստական գրականության փոփոխվող միջավայրին: Ձեր վեպերից շատերում ջրհեղեղները, փոթորիկները և եղանակային այլ իրադարձությունները մեծ դեր են խաղում:

Մի բան, որը ես չեմ ուզում անել, գեղարվեստական գրականություն է՝ կապված այդպիսի խնդրի հետ: Ես տեսնում եմ, որ իմ գրածը ոչնչով չի տարբերվում իմ նախորդ գրվածքներից: Ես ուզում եմ գրել այն աշխարհի իրողությունների մասին, որտեղ մենք ապրում ենք: Կլիմայի և համաճարակների խնդիրները այս աշխարհի համար կենսական են. դրանք իրարից զատ չեն: Իմ աշխատանքներից շատերը ձևավորվել են Բենգալիայում՝ պայմանավորված իմ ծագմամբ: Բենգալիան մոլորակի ամենավտանգավոր տարածքներից մեկն է: Քանի որ ես գրում եմ Բենգալիայի, և հատկապես Դելտայի և նրա մանգրային անտառների մասին, ես քաջատեղյակ եմ, թե ինչ ազդեցություն են կրել, գուցե ավելի, քան ցանկացած այլ շրջան, գուցե բացառությամբ բևեռների:

Ի՞նչ դեր ունեն մշակույթն ու գեղարվեստականությունը՝ ապագայի նկատմամբ մեր այլընտրանքային պատկերացումներում:

Դժվար է ասել: Ես կցանկանայի մեծ պահանջներ ներկայացնել գրականությանը, բայց այդ պնդումներն այլևս արժանահավատ չեն: Երբ ես սկսեցի գրել 1980-ականներին, գրականությունն ու վեպերը մշակույթի մեջ կարևոր նշանակություն ունեին: Երբ մարդիկ հավաքվում էին գրասենյակներում ջուր սառեցնող սարքերի շուրջ, նրանք խոսում էին գրքերի մասին: Հիմա մարդիկ խոսում են հեռուստատեսության և Netflix- ի մասին: Գրական աշխարհը նահանջել է երկրորդ պլան:

Կլիմայի փոփոխության մասին խոսելիս ամեն անգամ կապիտալիզմը առաջին պլան բերելով՝ ստեղծում ենք իրական խնդրի մասին աղետալի սխալ ընթերցում:

Ժամանակակից գրականությունը այնպես, ինչպես մենք գիտենք, առաջացել է 18-րդ դարում: Դա որոշակիորեն Արևմտյան պրակտիկա էր և արմատավորված էր, եկեք խոստովանենք, արևմտյան սպիտակ գերակայությունը և դրա հետ կապված գաղափարները. խեղդված Երկիր, և հետևորդներ, գաղութացված մարդիկ: Այդ պատմությունները բուրժուական ժամանակակից մշակույթի հիմքում էին: Եթե մենք հարմարվենք այսօրվա աշխարհին, մենք ստիպված կլինենք ինքներս մեզ պատմել տարբեր տեսակի պատմություններ, որոնք տարբերվում են նախկինում պատմվածներից և որոնք միայն մարդկանց մասին չեն: Ժամանակակից գրականության զարգացումը դուրս մղեց մնացյալը: Այս պատմությունները ամբողջովին վերաբերում էին մարդկանց: Բայց դա ոչ Եվրոպայի և հաստատ ոչ Աֆրիկայի, Ասիայի կամ Լատինական Ամերիկայի գործը չէր: Մոդեռրնիզացիայի վերելքից առաջ մարդիկ միշտ պատմում էին պատմություններ, որոնցում կային այլ էակներ՝ կենդանիներ կամ նույնիսկ կլիմայական երևույթներ, որոնք խոսում էին անձնավորված ձայներով, ինչպես Էյոլուսը՝ քամու հունական աստվածը: Թե ինչպես կենդանություն տալ ոչ մարդկային սուբյեկտներին, օրինակ՝ վիրուս, մեր ժամանակի հիմնարար գրական խնդիրն է: Մենք չգիտենք՝ վիրուսը կենդանի՞ է, թե՞ ոչ, բայց այն, անշուշտ, փոխազդում է մեր կյանքի հետ: Ինչ մոդերնիզմը ստիպեց մոռանալ, այն է, որ մեր կյանքը խառնված է բազմաթիվ այլ երևույթների հետ՝ հիվանդություններից մինչև հանածո վառելիք:

Համաճարակը ցույց տվեց, թե որքանով ենք մենք փոխկապակցված գլոբալացված աշխարհում: Իբիս եռագրությունը վեպերի շարք է, որոնք հետևում են հերոսների պատմություններին, որոնց ճակատագրերը միահյուսվում են Ափիոնի պատերազմին, Հնդկաստանի, Չինաստանի և Եվրոպայի ժողովուրդներին կապող հակամարտությանը: Ո՞րն է կայսրության ժառանգությունը այսօրվա բնապահպանական խնդիրներում:

Կլիմայի փոփոխության մասին խոսելիս ամեն անգամ կապիտալիզմը առաջին պլան բերելով՝ ստեղծում ենք իրական խնդրի մասին աղետալի տարընթերցում: Կապիտալիզմին նախորդում էին եվրոպական կայսրությունները: Կայսրությունը հնարավոր դարձրեց կապիտալիզմը: Յուրաքանչյուր փուլում կապիտալիզմը հնարավոր դարձրեց կայսրությունը, ստրկությունն ու ներխուժումը և անազատ աշխատանքը: Միակ պատճառը, որ հնարավոր է դա մոռանալ, այն է, որ սևերը, բնիկները և գունավոր մարդիկ այսքան մարգինալացված են: Դեռ 1980-ականներին սև արմատական մտածող Սեդրիկ Ռոբինսոնը պնդում էր այս տեսակետը ռասայական կապիտալիզմի մասին: Մարքսիստական գաղափարն այն մասին, որ կապիտալիզմը ինչ-որ կերպ էնդոգեն է եվրոպական փաստաթղթերին՝ կապված իշխանության իրողությունների հետ, որոնք էլ դա հնարավոր էին դարձնում առաջին հերթին:

Այսօր աշխարհին նայելով՝ հանածո վառելիքի աշխարհաքաղաքականությունը արևմտյան ուժերի համար հիմնարար է: Լինի դա նավթադոլար, թե ռազմավարական գերակշռություն Հնդկական օվկիանոսում, կլիմայի հարցը հիմնականում վերաբերում է աշխարհաքաղաքականությանը, կայսրությանը: Կորպորատիվ իրավունքի մի քանի շտկումներ և կապիտալիզմի գնային կառուցվածքը չեն կարող լուծել այն:

1945-ից հետո մեծ արագացումը համընկավ ապագաղութացման հետ: Անկախ Հնդկաստանը և Կոմունիստական Չինաստանը հետևեցին զարգացման նույն մոդելին, ինչ Արևմուտքը: Նույնիսկ եթե շրջակա միջավայրի խզման արմատները կայսրության մեջ են, դժվար է տեսնել, թե ինչպես աշխարհը դուրս կգա այս հետագծից:

Հնդկաստանը, Չինաստանը և Ինդոնեզիան որոշ չափով որդեգրել են գաղթական-գաղութային քաղաքականություն, ինչպես երևում է բնիկ մարդկանց և անտառների վերաբերյալ Հնդկաստանի կառավարության բնապահպանական քաղաքականությունից: Միացյալ Նահանգները, 1930-1940-ականներից, բայց հատկապես 1990-ականների Վաշինգտոնի կոնսենսուսից ի վեր, առաջ մղեցին զարգացման իր առանձնահատուկ մոդելը՝ որպես համընդհանուր իդեալ: Այս անցումն, իրոք, սկսվեց 1990-ականներին Հնդկաստանում, Ինդոնեզիայում և Չինաստանում, այն տասնամյակում, երբ կլիմայական ճգնաժամը սկսեց արագանալ: Արևմտյան դիսկուրսը հարց է տալիս. «Ինչպե՞ս կարող ենք մենք լուծել խնդիրը»: Բայց ո՞վ է «մենք» -ը: Լուծումն այլևս Արևմուտքում չէ: Լուծումը Հնդկական օվկիանոսի Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանում է, որն այսօր համաշխարհային տնտեսության շատ ավելի մեծ մաս է կազմում, քան ԱՄՆ-ը և Եվրոպան: Ատլանտյան աշխարհի 19-րդ դարի գերակայությունը պատմական անոմալիա է: Աշխարհը վերադառնում է մի համակարգի, որում աշխարհի տնտեսական գործունեության մեծ մասը տեղի է ունենում Հնդկական օվկիանոսի շրջակայքում:

Կլիմայական շարժումը հաճախ նախազգուշացնում է, որ Գլոբալ Հարավը առավելագույնս կտուժի կլիմայի ճգնաժամից: Համաճարակն առաջին հերթին հարվածեց արդյունաբերական կենտրոններին, ինչպիսիք են Վուհանը, հյուսիսային Իտալիան և Նյու Յորքը, իսկ անտառային հրդեհները քայքայեցին ԱՄՆ-ի Արևմտյան ափը: Կլիմայի ազդեցության ավելի ու ավելի ունիվերսալ հասանելիությունը արդյո՞ք ավելի մեծ խթան կստեղծի առաջիկա տարիների գործունեության համար:

Մի շարք աղետներ, որոնց մենք սովոր ենք ապրել Հնդկաստանում և Գլոբալ հարավում, այժմ իրենց այլ տեղ են դրսևորում: Ես հիշում եմ, որ 1970-80-ականներին ամեն անգամ, երբ աղետներից, ջրհեղեղներից և ջերմային ալիքներից տուժում էինք Արևմուտքում գտնվող մեր ընկերները մտահոգվում էին: Հիմա սլաքները հակառակ են: Բրիտանիան ճահճացել է ջրհեղեղներից, և տարօրինակ եղանակը ազդում է հյուսիսային Իտալիայի և Գերմանիայի վրա: Սա աներևակայելի կլիներ 30 կամ 40 տարի առաջ: Այն աղետներն ու քաղաքական աղետները, որոնց մենք սովոր էինք, այժմ ավելի նորմալ են ժողովրդավարական երկրներում ամենակայուն պայմաններում:

Կլիմայի փոփոխության նկատմամբ խոցելիությունը, ինչպես համաճարակի դեպքում, չի առնչվում ՀՆԱ-ի հետ: Կլիմայի ճգնաժամը անկանխատեսելի ձևերով կխաղա:

Ես երբեք չեմ հավատացել այն պատմությանը, որը սիրում են պատմել բնապահպան ակտիվիստները Արևմուտքում, այն մասին, որ աշխարհի ամենաաղքատ հատվածները առավելագույնս կտուժեն: Շատ աղքատ շրջաններ, իրոք, ծանր տուժելու են, օրինակ՝ Սահելը: Բայց կլիմայի փոփոխության նկատմամբ խոցելիությունը, ինչպես համաճարակի դեպքում, չի առնչվում ՀՆԱ-ի հետ: Կլիմայի ճգնաժամը կխաղա անկանխատեսելի ձևերով: Վիետնամն ունեցել է լավագույն Covid-19 արդյունքները՝ մեկ շնչի հաշվով չնչին եկամուտով: Լավագույն կատարողական ունեցող երկրներից մի քանիսը գտնվում են Աֆրիկայում: Համաճարակի սկզբում Մելինդա Գեյթսի պես ամերիկացի բարերարները ձեռքերը թափահարում էին՝ ասելով՝ «Աֆրիկան կկործանվի՜»: Արդյունքում, Սոմալին բժիշկներ ուղարկեց Իտալիա: Կլիմայի ճգնաժամի համար ՀՆԱ-ն նույնպես լավ կանխատեսող չէ: Մենք տեսնում ենք շատ ավելի հակասական մի բան. Կլիմայի ճգնաժամը հարվածում է աշխարհի այն հատվածներին, որտեղ առավել ինտենսիվ են եղել էկոլոգիական միջամտությունները, ինչպես Կալիֆորնիան և Ավստրալիայի հարավ-արևելքը, որտեղ էկոլոգիաները վերամշակվել են՝ ավելի եվրոպական տեսք ունենալու համար: Կլիմայական շարժումը սխալ թույլ տվեց՝ առաջ մղելով այն գաղափարը, որ այն առավելագույն հարված կհասցնի աշխարհի ամենաաղքատներին: Բարոյական արձագանք ստեղծելուց հեռու դա արևմուտքում շատերին ստիպեց մտածել՝ «Դե, ուրեմն լավ է»:

Վերջին տարիներին հայտնվել են այնպիսի խմբեր, ինչպիսիք են Երիտասարդությունը կլիմայի և անհետացման ապստամբության համար: Ի՞նչ եք մտածում հանուն կլիմայի նոր շարժումների մասին:

Այն, ինչ տեղի է ունեցել Գրետա Թունբերգի, «Անհետացման ապստամբություն» և «Արևածագ» շարժման հետ, անհավանականորեն հուսադրող է: Այս շարժումները որսացել են հասարակության ուշադրությունը, քանի որ նրանք այլընտրանքային քաղաքականություն են վարում: Քաղաքականություն, որը դիմում է մի շատ խորամանկության, ոչ միայն էկոլոգիական գիտակցության: Ի վերջո, դրանք վերաբերում են Երկրի՝ որպես կենդանի էակի, մեր ընկալմանը: Պատմությունն այս շարժումների համար հիմնարար է: Այդ պատճառով նրանք համագործակցում են գրողների և հեքիաթասացների (storyteller-ի) հետ:

 
Այս հոդվածի հեղինակային իրավունքները պատկանում են © Green European Journal -ին
Թարգմանությունը՝ Frontline Youth Network