Հաստիք՝ կոնտենտի և հաղորդակցության մասնագետ
Կազմակերպություն՝ «Սահմանաբնակ երիտասարների ներուժի բացահայտում» ՀԿ
Բնույթը՝ հիբրիդ
Աշխատավարձը՝ մրցակցային
Մեր մասին
«Սահմանաբնակ երիտասարների ներուժի բացահայտում» ՀԿ-ը դինամիկ զարգացող կազմակերպություն է, որը խրախուսում է երիտասարդ անհատներին ունենալ դրական ազդեցություն իրենց համայնքներում։ Մենք հավատում ենք կրթության փոխակերպող ուժին, պարտավորվում ենք ապահովել թափանցիկություն, հաշվետվողականություն և տարածում ենք այս արժեքները մեր բոլոր նախաձեռնություններում։
Հաստիքի նկարագրություն
Մենք փնտրում ենք հմուտ և իր գործը սիրող Հաղորդակցման և կոնտենտի մասնագետի միանալու մեր թիմին 4 ամսով՝ երկարաձգման հնարավորությամբ՝ մասնագիտական կատարողականի և կազմակերպչական կարիքների հիման վրա։ Ընտրված մասնագետը առանցքային դեր կունենա մեր հանրային ներկայացվածությունն ապահովելու հարցում՝ ստեղծելով գրավիչ բովանդակություն և տարածելով մեր կրթական նախաձեռնություններն ու կազմակերպության արժեքները։ Այս հաստիքը հնարավորություն է ընձեռում ներդրում ունենալ մեր առաքելության մեջ և նպաստել իմաստալից փոփոխություններին։
Հիմնական պարտականությունները
- Զարգացնել և ձևակերպել համապարփակ բովանդակային ռազմավարություն առցանց հարթակների համար՝ համապատասխանեցնելով կազմակերպության նպատակներին և արժեքներին
- Համադրել, ստեղծել և խմբագրել գրավիչ բովանդակությունը տարբեր կապուղիների համար, այդ թվում՝ սոցիալական մեդիայի, կայքէջի հրապարակումների և բլոգի համար։
- Համագործակցել աշխատանքային ներքին թիմերի հետ՝ հավաքելով տեղեկատվություն ու պատկերացումներ ընթացիկ նախագծերի, նախաձեռնությունների և ձեռքբերումների մասին հանրության հետ կիսվելու համար։
- Կառավարել կազմակերպության հրապարակումները՝ ապահովելով բարձրորակ նյութեր, որոնք արդյունավետ կհաղորդեն մեր առաքելությունն ու ազդեցությունը։.
- Բարձրացնել կազմակերպության տեսանելիությունը՝ իրականացնելով իրազեկվածության բարձրացմանն ու ավելի լայն լսարան ներգրավելու ռազմավարությունը։
- Ապահովել հանրային թափանցիկությունն ու հաշվետվողականությունը՝ կիսվելով ճշգրիտ տեղեկատվություն մեր նախագծերի, նպատակների և արդյունքների մասին ժամանակին համապատասխան։
- Դիտել և վերլուծել ներգրավածության չափումները հաղորդակցության աշխատանքի չափման համար և տվյալների հիման վրա կատարել բարեփոխումներ։
Որակավորումներ:
- Բակալավրի աստիճան Հաղորդակցման, Մարկետինգի, Լրագրության կամ հարակից ոլորտներից։ Ավելի բարձր աստիճանը կդիտվի որպես առավելություն։
- Բովանդակության ստեղծման, թվային մարկետինգի և հաղորդակցման փորձ, հատկապես՝ հասարակական կազմակերպություններում կամ կրթական բովանդակության ստեղծման փորձով։
- Գրելու, խմբագրելու և սրբագրելու զարգացած հմտություններ՝ տարբեր հարթակների և լսարանների համար բովանդակությունը հարմարեցնելու ունակությամբ:
- Սոցիալական մեդիայի հարթակների, կոնտենտի կառավարման համակարգի և գրաֆիկ դիզայնի հիմնական գործիքներին տիրապետելու ունակություն։
- Գերազանց միջանձնային հմտություններ և բազմաֆունկցիոնալ թիմերի հետ արդյունավետ համագործակցելու կարողություն։
- Երիտասարդության հզորացման, կրթության և հասարակությունում դրական փոփոխությունների խթանման ցանկություն։
Դիմելու ձևը
Եթե դու ոգևորված ես մեր առաքելության մեջ քո ներդրումն ունենալու և կարևոր բովանդակությունն առաջնային դարձնելու հնարավորությամբ, ապա խրախուսում ենք դիմել։
Խնդրում ենք ուղարկել քո ինքնակենսագրականը, ուղեկցող նամակը՝ մանրամասնելով քո համապատասխան փորձը և կոնտենտ ստեղծելու աշխատանքի քո օրինակները [email protected] էլ․հասցեին։ Դիմումները կդիտարկվեն ընթացիկ մինչև օգոստոսի 31-ը։
Մենք հավասար հնարավորություններ ստեղծող կազմակերպություն ենք ու խրախուսում ենք դիմումներ բոլոր թեկնածուներից տարբեր նախապատմություններով։