Հետևեք մեզ >
Հետևեք մեզ >
մեր գործունեությունը

Ի՞նչ ենք մենք անում

Գործողությունների, մեթոդների, մոտեցումների, գործիքների և առաջնահերթությունների բազմազանությունը Սահմանաբնակ երիտասարդների՝ իրենց համայնքային երիտասարդությանը հզորացնելու կարևորագույն տարրերն են։ Ներկայիս միջոցառումները ընդգրկում են՝

Մենք հավատում ենք, որ ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանությունը, լինելով ինտերակտիվ, մասնակցային և փորձարարական, պատասխանում է երիտասարդների կարիքներին և հետաքրքրություններին: Ոչ ֆորմալ կրթությունը հիմնված է ներառական և մասնակցային արժեքների վրա և առաջարկում է բովանդակային հզորացում երիտասարդների համար: Ոչ ֆորմալ կրթությունը` որպես մեթոդ, Սահմանաբնակ երիտասարդների յուրաքանչյուր գործունեության հիմքն է: Այն ներառում է սեմինարներ, դասընթացներ, մենթորություն, ուսումնական այցեր, բանավեճ, քննարկում և այլն:

Բացօթյա կինոթատրոնը այլընտարնքային ժամանցային վայր է և համայնքային կենտրոն երիտասարդների համար, որի նպատակն է

  1. միավորել, կրթել, ոգևորել
  2. բարձրաձայնել երիտասարդների ձայնը
  3. արձագանքել երիտասարդական հիմնահարցերին

Բացօթյա կինոթատրոնը բաբախող սիրտ է, որ զարգացնում է, քաջալերում է և ոգևորում է երիտասարդներին։ Այն պարզ, ճկուն և օրինակելի գաղափար է, որ կյանքի է կոչված երիտասարդների կողմից երիտասարդների համար։

խաղաղության ցուցահանդեսները Սահմանաբնակ երիտասարդների կարևոր մասն է սկսած 2018 թվականից։ Այս գաղափարի նպական է տարածել երկխոսության և խաղաղության մշակույթը և նպաստել մեր հասարակությունում դրական փոփոխությանը։

Տեսաշարում կարող եք գտնել հետևյալ ցուցահանդեսները՝

«Գորի՜ր հանուն խաղաղության» Բերդ 2018

«Գործի՜ր հանուն խաղաղության» Ստամբուլ 2019

«Գործի՜ր հանուն խաղաղության» օնլայն 2020

«Վերաիմաստավորելով խաղաղությունը» 2021

Սահմանաբնակ երիտասարդների համար կայունության համար և գաղափարական արտադրանք ստեղծելու նպատակով նախաձեռնել ենք սոցիալական ձեռներեցություն։ Վերջին ամսինեի ընթացքում արդեն ստեղծել ենք վաճառքի ենթակա երկու սեղանի խաղ՝

  • «ԽաղաղաՍԵՐ» ձեռագործ թղթային խաղ՝ խաղաղություն և կոնֆլիկտ բովանդակությամբ, որը լավագույն ինտերակտիվ սեղանի Ալյաս խաղերի ընտանիքին է պատկանում։
  • «ՅուՆԻ փլեյ» հմտությունների ուրախ խաղ է բնակարանային թեմատիկայով երիտասարդների համար խաղ է՝ սանդուղքի և օձի հայտնի խաղի ֆորմատով։

2020 թվականի մարտից սկսած Սահմանաբնակ երիտասարդները հանդիսանում են Համագործակցություն և Զարգացում Ցանցի անդամ։ Մենք հակված ենք ուժեղացնելու մեր կապերը վերջիններիս և նրանց անդամ այլ կազմակերպությունների հետ, որի միջոցով կընդլայնենք երիտասարդահեն կանաչների ջատագովությանը Արևելյան Եվրոպայում։

Սահմանաբնակ երիտասարդների ներուժի բացահայտում հասարակական կազմակերպությունը բաց է գործընկերանալու  բոլոր խմբերի հետ, որոնք կիսում են մեր գաղափարախոսությունն ու արժեքները։ Այսպես, մենք հաստատում ենք մեզ համար ռազմավարական առաջնահերթությունը՝ հաստատելու և զարգացնելու գործընկերաին ցանցեր տեղական ու միջազգային մակարդակներում։

Նախ դու ստեղծում ես եղանակ քո ներսում, ապա նաև քո շուրջը։ Հենց այս միտքն է ընկած յոգայի գաղափարախոսության հիմքում։ Յոգան ֆիզիկական վարժությունների համակարգ է` մեծ բաժին հոգևոր բնույթով և ներհայեցողությամբ։ Եվ այսպես առաջին անգամ Բերդ համայնքում մենք կազմակերպում ենք յոգա հանդիպումներ նախատեսված աղջիկների համար