Follow us on >
Follow us on >

Քաղաքական էկոլոգիայի կապերը. Ակնարկ

Քաղաքական էկոլոգիայի կապերը. Ակնարկ

Այսօր մենք հայտնվել ենք մի պատմական ժամանակում, երբ կանաչ գաղափարները ձեռք են բերել ներգրավվածության աննախադեպ մակարդակ՝ աշխարհի տարբեր անկյուններում: Քանի որ արմատացած ավանդույթները շարունակում են աճել և նորանալ, էկոլոգիական մտքի թարմ օրինաչափությունները բողբոջում ու ճյուղավորում են այն, ինչ ունենք: Արդյունքում՝ աներևակայելի բազմազան, հարուստ և փորձարարական միտքը էկոլոգիական խաթարման պայմաններում փոփոխության կոչ է անելում՝ և՛ աշխարագրորեն, և՛ սկզբունքորեն։

Էկոլոգիայից մինչ էկոմոդեռնիզմ և էկոֆեմինիզմից մինչև կոլապսոլոգիա․ այս քաղաքական էկոլոգիայի բազմաթիվ հոսքերը կազմում են կենդանի, զարգացող մի ամբողջություն, որը բարդ է, և երբեմն՝ հակասական: Հաշվի առնելով դա, Green European Journal-ը քարտեզագրել է մի քանի  քաղաքական էկոլոգիան հիմնական հոսանքներ, որոնք ձևավորվել են վերջին տարիներին: Գեղարվեստական պատմությունները գիտական ոլորտի միջով անց կացնելով՝ մենք կուսումնասիրենք, թե ինչու են ստորև վեց աշխատանքները անփոխարինելի կանաչ մտածողության համար:

Պատմություն Ռիչարդ Փաուերսից 

Անդրադարձ Էդուարդ Գոդոթի կողմից 

Ի՞նչ կապ ունի Պուլիցերյան գեղարվեստական մրցանակը քաղաքական էկոլոգիայի հետ: 2019-ի մրցանակակիր The Overstory— ին պարզապես գեղեցիկ և շնչառական հեքիաթ չէր ծառերի նկատմամբ սիրուց համախմբված և իրար փոխկապված անհատների մասին: Սկզբից մինչև վերջ Փաուերսի վեպը զարգանում է ծառի օրինակով, ինչպես Կալիֆորնիայի հսկա կարմրափայտերը, որոնք էլ այս պատմության մեջ կենտրոնական հերոսներն են՝ աճելով իրազեկվածության և շահույթից բխող արդյունաբերական ագրեսիայից  կամ պարզ վարչական անփութությունից պաշտպանելու անհրաժեշտությունից։ Կոշտ ճյուղերից մինչև փափուկ տերևներ՝ այն միահյուսում է մարդկային ինը ճակատագրերը և նրանց առաջնորդում հայտնաբերելու, տոնելու և պաշտպանելու անտառը որպես կյանքի հիմք/արմատ, որն էլ կապում է բոլորիս:

1970-ականների առաջին բնապահպանական շարժումների, 1990-ականների ծառի նստացույցերի, 1999 թ.-ի Սիեթլի հակագլոբալիստական բողոքի ցույցերի և ակտիվության դեմ 9/11-ի հետապնդման ողջ ընթացքում անհատները կարող էին իրենց կորսված զգալ, երբ բախվում էին դաժան թելերով հյուսված կոշտ իրականությանը՝ իշխանության, փողի և հասարակության հետ: Ինչ-որ բանին համապատասխանելու ցանկությունը հաճախ ամենակարևոր խթանն է, որ թույլ կտա կամ կնպաստի, որ իրադարձությունները պատահեն, ու կատարվեն: Ողբերգական և գեղեցիկ, էպիկական և գրոտեսկային․ The Overstory-ի ճակատագրերը ներկայացնում է խոր մտորումների անդառնալի հոգեկան վնասի մասին, որը արտահայտվում է բնությունից մեր անթույլատրելի բաժանման մեջ: Բայց նպատակի անհատական զգացումից մինչև դրա հարուցած կոլեկտիվ գործողություններ, The Overstory-ն նաև առաջարկում է մասշտաբի փոփոխության խիստ անհրաժեշտություն՝ ամբողջ աշխարհում ընկերական և հավաքական գործողությունների առումով:

Գեղարվեստականությունը ոչ միայն հզոր գործիք է մեր ցանկություններին, երևակայությանը և ձգտումներին կյանք տալու համար, այլև գիտելիքի աղբյուր է: Այն ցուցադրում և փորձարկում է կատարում աշխարհի և մարդկանց վրա: Վերջին տարիների գրականության մեջ կարևոր միտում էր էկոհամակարգային և էկոլոգիական մտածողության միահյուսումը. մի բան, որը հնարավորություն է տալիս ավելի շատ պատմել տարբեր տեսակի պատմություններ՝  ոչ  20-րդ դարում տարածված դրամա կամ մելոդրամա։

Ուտոպիական, դիստոպիական կամ չեզոք գեղարվեստական գրականությունը հիանալի պորտալ է քաղաքական էկոլոգիայի աշխարհների միջև: Չնայած Փաուերսի վերջին գիրքը առանձնանում է որպես ավելի դասական գրականություն, այն մաս է կազմում տարբերակիչ գրական շարժման, որի մեջ մտնում են Մարգարեթ Ատվուդը, Պաոլո Բակիգալուպին, Ուրսուլա Կ. Լե Գուին, Բարբարա Քինգսոլվերը, Ամիտավ Գոշը և Քիմ Սթենլի Ռոբինսոնը։ Ռիչարդ Փաուերսի հզոր էկովեպը կարող է իր տեղը զբաղեցնել մեր քաղաքական ճանապարհորդական ուղեցույցների դարակաշարերում (գրադարանում լավ ընկերներ  գտնելու դեպքում) դեպի ավելի լավ աշխարհ տանելու համար:

Կանաչ աճ, խելացի աճ. Տնտեսագիտության նոր մոտեցում Ռալֆ Ֆյուքսի կողմից 

Անդրադարձ Ռոդերիք Քեֆերփյութից 

Գերմանացի փիլիսոփա Պետեր Սլոտերդայքը մի անգամ գրել է, որ սովորականի պես  նույն գործը շարունակելը վտանգավոր է, իսկ գործից հրաժարվելոն ու ինքնաբացարկը՝ միամիտ. խելացի մոտեցումը ընկած էր ինչ-որ միջանկյալ տեղում: Այս սկզբունքն է ընկած Ռալֆ Ֆյուքսի «Կանաչ աճ», «Խելացի աճ» ֆիլմերի հիմքում:

Կլիմայի փոփոխության դեմ պայքարի ճիշտ ռազմավարության՝ անկում կամ կայուն աճի վերաբերյալ բանավեճում Ֆյուքսը վերջինիս ջատագովն է: Մեզ ծայրահեղ տնտեսողականության կամ զրոյական աճի կոչեր պետք չեն: Այն, ինչ անհրաժեշտ է, պնդում է Ֆյուքսը, տեխնոլոգիական, քաղաքական և սոցիալական նորարարությունն ու առաջընթացն է, որը թույլ է տալիս մեզ մուտք գործել արդյունաբերական արդիականության նոր փուլ. դրան զուգահեռ աճի ուղղությամբ՝ տնտեսական աճը տարանջատելով շրջակա միջավայրի սպառումից»:

Գրքի 390 էջերի առաջին կեսը նվիրված է բնապահպանական ճգնաժամին: Ֆյուքսը նախանշում է զարգացող երկրների տնտեսական վերելքը, նոր գլոբալ միջին դասի առաջացումը, ժողովրդագրական զարգացումը, գլոբալիզացիայի փոփոխությունը և այս բոլոր գործոնները բնության վրա դնելու ճնշումը: Նա բացատրում է, թե ինչպես է քաղաքակրթությունը կախված երեք տարրերից՝ կայուն կլիմա, բերրի վարելահող և անձեռնմխելի ջրի շրջապտույտ: Այսօր երեքն էլ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Գրքի երկրորդ կեսը նախանշում է կանաչ արդյունաբերական հեղափոխությունը՝ որպես պատասխան էկոլոգիական ճգնաժամերին: Նա կարևորում է, թե ինչպես կարող է կանաչ վերափոխում տեղի ունենալ տարբեր տնտեսական ոլորտներում՝ սկսած գյուղատնտեսությունից և էներգետիկայից մինչև քաղաքաշինություն և ֆինանսական շուկաներ: Ինչ-որ առումով դա ձեռնարկ է էկոլոգիական անցման համար:

Դեռևս մի շարք խնդիրներ անբավարար լուծում են ստանում: Բումերանգի ֆենոմենը, որով նոր տեխնոլոգիաներից արդյունավետության կորուստները կորչում են վարքային կամ համակարգային պատասխանների միջոցով, միայն հիշատակում է գտնում մի քանի էջերում: Կարևոր դեր չի խաղում նաև անհատական գործողությունների կարևոր դերը կլիմայի փոփոխության դեմ պայքարում: Տարբերություն կա անհատական մակարդակում վարքային փոփոխություններ պարտադրելու և կայունությունը մշակույթին ինտեգրելով վարքային փոփոխությունները գայթակղելու միջև՝ դարձնելով այն «զիլ» կամ պարզապես ճիշտ ուղղություն:

Այս գիրքը, որը սկզբում տպագրվել էր գերմաներենով (2013), երբ Հենրիխ Բյոլ հիմնադրամի համանախագահ էր Ֆյուքսը, գերմանական լրատվամիջոցներում թափ հաղորդեց Նոր Կանաչ գործարքին և խստորեն հետ մղեց հակասպառողական և հակակապիտալիստական գաղափարների աճը, որոնք հատկապես ուժեղ հետևորդներ ունեին Գերմանիայում: Այս գրքով Ֆյուքսը դարձել է կանաչ կապիտալիզմի առաջատար ձայներից մեկը:

Դեպի Երկիր. Քաղաքականությունը նոր կլիմայական ռեժիմում Բրունո Լաթուրի կողմից 

Անդրադարձ Էդուարդ Գոդոթի կողմից

Կլիմայի հրամայականի մասին մտածող Բրունո Լաթուրը արևմտյան ամենաազդեցիկ ինտելեկտուալներից մեկն է: Ի պատասխան Թրամփի երևույթին, նրա գաղափարները պտտվում են այն մտքի շուրջ, որ կլիմայական խնդիրը և դրա ժխտումը պետք է դառնան մեր քաղաքական կողմնորոշման բեկումնային կետը:

Դեմքով դեպի գլոբալիզացումը ուղղված առաջադեմ արդիականության և տեղականի անվան տակ դրա մերժման ոչ մի կողմն էլ ի վիճակի չէ հաշվարկել այսօրվա աշխարհի իրողությունը: Մի խոսքով, համաշխարհայնացման հետագիծը նույնքան անհիմն է, որքան մոլորակի վրա կյանքի դեգրադացիայի մարդկային ծագման ժխտումը:

Այնուամենայնիվ, գլոբալիզացիայի քննադատական մերժումն իր հետ բերում է երկու հակադրություն: Նախ, ազգային պետության աբսոլյուտիստական շրջանակներ վերադառնալու գայթակղությունն ամենուր ուղեկցվում է ինքնության, ազգայնականության և այլատյացության նկատմամբ թուլությամբ: Երկրորդ, ցանկացած հարթությունում ինտեգրացման մերժումը ամենահամարձակ քաղաքականությունը դարձնում է առ ոչինչ:

Քաղաքական գործողությունների արժանահավատությունն ու արդյունավետությունը առաջին հերթին ապավինում են «իրականը նկարագրելու» նրա կարողության վրա, որոնք այս դեպքում «կլիմայի նոր ռեժիմըը», անհավասարություններն ու միգրացիան են: Սակայն հայտնվելով իրենց իշխանություն տված շերտերում՝ էլիտաները հրաժարվեցին այս իրողություններըը լուրջ ընդունելուց՝ նախընտրելով օֆշորը, կլիմայի ժխտողական քաղաքականությունը, որ գալիս է Ամերիկայի կողմից:

Ընդհանուր հայտարարի գալու և «կողմնորոշվելու» համար անհրաժեշտ է մի նոր տեսակ կողմնացույց, որն ի վիճակի կլինի մեզ հեռացնել Թրամփի քաղաքականությունից: Անհրաժեշտ է ընդդիմանալ գլոբալիզացիայի վատթարագույն և ազգայնականության վատթարագույնի այս համադրությանը՝ փոխելով այն դեպի լավագույնների համադրությամբ։ Աշխարհասոցիալական պայքարը վերասահմանելու համար պետք է ընդունել երկրի վրա մեր արմատները, որով պայմանավորված մենք  փոխադարձ կախյալ վիճակում ենք։

Ինչպես ֆրանսերեն վերնագրում ՝ Où atterrir? հարցնում է՝  «Ո՞ւր պետք է վայրէջք կատարենք»․ հաշվի առնելով ԵՄ ներկայիս սահմանները պատասխանը կարող է շատերին զարմացնել, բայց հենց Եվրոպայում: Քանի որ եթե իսկապես կա ազգային քաղաքականության պատմական շրջանակներից դուրս մեր քաղաքական գերակայությունների վերաիմաստավորման լաբորատորիա, դա իսկապես հին մայրցամաք է: Հուսանք, որ այստեղի բնակիչները բավարար չափով գիտակցում են դա, որպեսզի ապացուցեն այդ իրավունքը:

Հրդեհի բռնկում. Կանաչ նոր գործարքի (վառվող) գործը Նաոմի Քլեյնի կողմից

Անդրադարձ Անաբել Դեվսոնից

Նաոմի Քլեյնի վերջին գրքում կորպորատիվ գլոբալիզացիայի և կապիտալիզմի նրա քննադատությունը պաշտպանում է Նոր Կանաչ գործարքը: Վերջին տասնայմակների Քլեյնի աշխատանքները նոր ապացույցներով հարվածներ է հասցնում՝ արմատական Վատիկանից մինչ ծխախոտով խեղդված Բրիտանական Կոլումբիցսեան: Կլիմայի վերաբերյալ համառ քաղաքական անգործության ֆոնի վրա հրատապությանը զուգահեռ աճում է պարուրաձև անհավասարությունների ու ծայրահեղ աջակողմյան ուժերի փոփոխության հույսը:

2018-ի նոյեմբերին Արևածագ շարժման ակտիվիստները հավաքվել էին Վաշինգտոնում՝ Նոր Կանաչ գործարք կնքելու կոչով: «Նոր քաղաքական տեսակ» երիտասարդ առաջադեմ ժողովրդավարների ընկերական ընդունելությունից ընդամենը երեք ամիս անց մեկնարկեց Ալեքսանդրիա Օկազիո-Կորտեզի և Էդ Մարկիի Նոր Կանաչ գործարքի պաշտոնական բանաձևը: 2019-ի սեպտեմբերին հրապարակված՝ Քլեյնի ենթադրած ժամկետը (2020-ի ԱՄՆ նախագահական մրցավազքից առաջ) ճշգրիտ էր:

Հրդեհի բռնկումը Նոր Կանաչ գործարքի ճանապարհային քարտեզ չէ և չի ձգտում կատարելագործել դրա ավելի գործնական կողմերը, ինչպես արել են մյուսները (տե՛ս Ann Pettifor կամ Jeremy Rifkin): Փոխարենը, այն ներկայացնում է արագ ածխաջրածնավորումը որպես «դարի հնարավորություն», որ կարող է լուծել մեր փտած տնտեսական մոդելը, և թե ինչու է Նոր Կանաչ գործարքը մեր լավագույն զենքը: Ըստ էության, սա ենթադրում է խորը քաղաքակրթական վերափոխում՝ հասարակությունը վերաձևակերպելու և փոխկախվածության, փոխադարձության և համագործակցության մեջ ներառված այլընտրանքային աշխարհայացք առաջ բերելու համար: Արևային մարտկոցներից և հողմային տուրբիններից բացի Նոր Կանաչ գործարքը (Green New Deal) կառուցվածքային փոփոխությունների մասին է, որոնք միաժամանակ նպատակաուղղում են մեր ժամանակների բազմաշերտ ճգնաժամերը՝ էկոլոգիական, սոցիալ-տնտեսական և ժողովրդավարական:

Այս տեսակի փոփոխությունը պահանջում է համակողմանի մոտեցում: Քլեյնի համար Նոր Կանաչ գործարքի ուժը կայանում է նրանում, որ կարող է «համակիրների բանակ ստեղծել»՝ կլիմայական անխախտ կոալիցիայում միաձուլելով տարբեր շարժումներ՝ բնապահպանական, աշխատավորական, հակառասիստական, ֆեմինիստական, ժողովրդավար, բնիկների և այլ։

Նոր Կանաչ գործարքին սպասվում է վտանգավոր ճանապարհ: Քլեյնի վերջին գիրքը հրատապ հիշեցում է այն մասին, որ էկոլոգիական անցման ցանկացած ծրագիր պետք է իր հիմքում պահի կլիմայի արդարադատությունը, եթե ցանկանում է մարտահրավեր նետել մեր առջև ծառացած ճգնաժամը լուծելու համար: Հիմա, երբ ամենուր «կլիմայական բարբարոսություն» է շատ բան է վտանգված:

Էկոֆեմինիզմ Մարիա Մայլզի և Վանդանա Շիվայի կողմից

Անդրադարձ  Սիրիել Չաթելեյնից 

«Էկոֆեմինիզմ» բառը առաջացել է 1974 թվականին Ֆրանսուա դ’Էոբոնի կողմից Le Le Féminisme ou la Mort (Ֆեմինիզմ կամ մահ) գրքում: Նա կարծում էր, որ ֆեմինիստական և բնապահպանական շարժումները պետք է մերձենան։ Նա ներկայացրնում է այն գաղափարը, որ կանանց և նրանց մարմնի ստորադասումը նույն կապիտալիստական և հայրապետական համակարգի արտադրանքն է, որը շահագործում է բնությունը: 1993-ին առաջին անգամ լույս տեսած աշխատության մեջ Մարիա Մայլզը և Վանդանա Շիվան հետապնդում են 1970-ականների մտածողությունը նոր աշխարհայացքի ստեղծման անհրաժեշտության մասին, որը լիովին կճանաչի յուրաքանչյուր կենդանի էակի փոխկախվածությունը և կասկածի տակ կդնի կենդանի էակների գաղութացումով սնվող համակարգը և երկիրը:

Մարիա Մայլզը գերմանացի սոցիոլոգ է, իսկ Վանդանա Շիվան հնդիկ ֆիզիկոս, ակտիվիստ և գրող է: Վերջինս հայտնի է փոքր ֆերմերներին աջակցելու, ԳՄՕ-ների դեմ և կենդանի օրգանիզմների արտոնագրման համար իր ակտիվիզմով և 1993-ին արժանացել է Այլընտրանքային Նոբելյան մրցանակի: Նրանց աշխատանքը արտացոլում է ֆեմինիստ ակտիվիստների հեռանկարները, որոնք տարբեր կողմերից ուսումնասիրել և պայքարել են կապիտալիստական համակարգի դեմ։ Այն, ինչ մեկի համար Արևմուտքի սիրտն է, մյուսի համար շահագործվող Գլոբալ հարավն է: Քննադատական վերլուծության միջոցով Շիվան և Մայլզը փորձում են ընդգծել և ապակառուցել այս երեք սերտորեն կապված գործընթացները՝ Հյուսիսի կողմից Հարավի գաղութականացում, տղամարդկանց կողմից կանանց գերիշխում, մարդկանց կողմից բնության շահագործում։

Այս երեք գործընթացները հետևում են նույն տրամաբանությանը. բնական համարվողի արժեզրկում և արևմտյան սպիտակ մարդուց տարբերվողի («այլ» -ի) նորմալացում, կենցաղային կամ ընտանեկան աշխատանքի մերժում, արևմտյան երկրների կողմից գաղութացումը, որը ներկայացվել է որպես զարգացման փուլ և սովորութային իրավունքների կամ կյանքի այլընտրանքային ձևերի ցանկացած պահանջի լեգիտիմացում: Այս ակնարկները լուսաբանում են հրատապ խնդիրներ, ինչպիսիք են՝ բնապահպանական արդարությունը, բնական ռեսուրսների բաշխումը և արևմտյան սպառման անկայուն բնույթը: Մայլզն ու Շիվան նպաստել են այսօրվա էկոֆեմինիզմի վերականգնմանը և ակադեմիական, ակտիվիստական և քաղաքական ոլորտներում ապագաղութային ֆեմինիստական մտածողության զարգացմանը, որը շարունակում է որոնել գիշատիչ և մահացու համակարգից ազատագրման ուղիներ:

Բրածո կապիտալ. Գոլորշու էներգիայի աճը և գլոբալ տաքացման արմատները Անդրեաս Մալմի կողմից

Անդրադարձ Ֆրանչոյիս Ջարիգ

Վերջին 10 տարվա ընթացքում շվեդ պատմաբան և փիլիսոփա Անդրեաս Մալմի աշխատանքը օգնում է մեզ հաղթահարել էներգետիկ ճգնաժամի հետ կապված բարդությունները: Մալմի մոտեցումը ակտիվիստական է, արմատավորված է պատմական մատերիալիզմի և հասարակության իշխանության փոխհարաբերությունների ուսումնասիրության մեջ, բոլորը հիմնված են էմպիրիկ հետազոտությունների վրա:

Ի պատասխան գլոբալ էկոլոգիական ճգնաժամի՝ կլիմայական գիտության և քիմիայի ազդեցության տակ մտածողները առաջարկել են այսօրվա դարաշրջանը, որում մարդկությունն ինքնուրույն դառնում է երկրաբանական ուժ անվանել «Անտրոպոցեն»: Մալմը ժամանակակից էկոլոգիական մարքսիզմի հիմնական դեմքն է, որը կարծում է, որ կապիտալի կուտակումը հանգեցնում է կենդանի գործընթացների ոչնչացմանը: Նրա առաջարկն է փոխարինել Անտրոպոցենի գաղափարը «Կապիտալոցեն» հասկացությամբ, որը առավել նկարագրողական է՝ «բրածո մայրաքաղաքի» պատմական հետագիծը դիտարկելիս:

Բրածո կապիտալի վերաբերյալ Մալմի մտածողությունը սկսվեց հավակնոտ աշխատանքով, որը վերլուծում էր խորհրդանշական մեքենայի՝ շոգեքարշի պատմությունը: Բրածո կապիտալ. Գոլորշու էներգիայի աճը և գլոբալ տաքացման արմատները (2016, Verso) վերամեկնաբանում է գոլորշու տեխնոլոգիայի պատմությունը սոցիալական և քաղաքական հարաբերությունների պրիզմայի միջով, որն առաջ բերեց նոր տեխնոլոգիան: Ըստ Մալմի՝ հանածո վառելիքը «անհավասար սոցիալական հարաբերությունների միկրոկոսմոս է»: Օրինակ, 1830-ականներին բամբակի արդյունաբերությունից ածուխի անցումը հիմնականում պայմանավորված էր սոցիալական գործոններով: Չնայած ջրային ռեսուրսների կառավարումը բնութագրվում էր կոլեկտիվ կարգապահությամբ, շոգեմեքենան առաջարկում էր էներգիայի ճկուն և անհատական ​​աղբյուր, որը 1830-ականներին լավ տեղավորվում էր անգլիական տեքստիլ կապիտալիզմի գաղափարախոսությանը: Մալմն ավելի հեռուն է գնում՝ նայելով «բրածոների կայսրությանը» և այն, թե ինչպես է Բրիտանիան օգտագործում շոգենավերն ու երկաթուղիները 19-րդ դարի համաշխարհային տնտեսության ծայրամասերը հնազանդեցնելու համար, ինչպիսիք են Հնդկաստանը, Եգիպտոսը և Արևմտյան Աֆրիկան (բոլորն այսօրվա կլիմայական ռիսկերի առաջնագծում):

Իր ավելի վերջերս Այս փոթորկի առաջընթացը (հրատարակված՝ 2017) գրքում Մալմն առաջարկում է նոր «կլիմայական ռեալիզմի իմացաբանություն»: Քաղաքական տեսության գիծը, որը անցնում է Մալմի աշխատանքում, ուղղված է բնության վերանայմանը՝ դրա հետ աշխատելու համար: Նրա կարծիքով, բնությունը ո՛չ մարդուց անկախ աշխարհի մի մասն է, ո՛չ էլ մարդկանց կողմից կառուցված հիբրիդային արտեֆակտ է. դա այն է, ինչ դիմադրում է, որով պայմանավորվում է մեր կյանքը: Մալմը, ի վերջո, ցույց է տալիս, որ համաշխարհային էկոլոգիական ճգնաժամը պատմական ընտրությունների և ավելի ու ավելի անհավասար և կործանարար գլոբալ կապիտալիզմի արդյունքն է: Այս պատմական, տեսական և ռազմատենչ աշխատանքը կարևոր ներդրում է սոցիալական բնապահպանության աճող գիտակարգի մեջ:

Այս հոդվածի հեղինակային իրավունքները պատկանում են © Green European Journal -ին
Թարգմանությունը՝ Frontline Youth Network