Բոլոր ժամանակներում մարդու մեծագույն արժեքներից մեկը եղել է անձնական անվտանգության և ներդաշնակության զգացողությամբ ապրելու և արարելու ձգտումը։ Խաղաղությունը խորապես միահյուսված է անվտանգության և ներդաշնակության զգացողությունների հետ, որն անհնարին է դառնում մեծագույն չարիքներից մեկի՝ պատերազմի հետևանքով։
Խիստ հրամայական է դարձել ևս մեկ անգամ վերաիմաստավորել ու վերաարժևորել խաղաղության դերն ու նշանակությունը ինչպես համամարդկային տեսանկյունից, այնպես էլ միջանձնային ու ներանձնային դաշտում։ Ավելի քան կարևոր է հնարավորություն ունենալ աշխարհին ի ցույց դնել խաղաղության մեր սեփական ընկալումը։ Եթե դու ևս կարևորում ես խաղաղությունը, սիրում ես լուսանկարել, ապա այս ցուցահանդեսը հենց քեզ համար է։
Սիրով առաջարկում ենք մասնակցել «Վերաիմաստավորելով խաղաղությունը» խորագրով մեր նոր ֆոտոցուցահանդեսին, և խաղաղությունը ներկայացել սեփական աչքերով, սեփական ընկալմամբ։
Ցուցահանդեսի մասնակցության կարգին և պահանջվող ձևաչափին ծանոթացեք ստորև՝
Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել ստորև ներկայացված ձևը կցելով մինչև 3 լուսանկար որոնք պետք է ունենան հետևյալ պարամետրերը
- Մեկ կողմը առնվազն 1000 փիքսել երկարություն
- Առնվազն 500 կիլոբայթ ընդհանուր ծավալ
Լրացնելով մասնակցության հայտը դուք տալիս եք Ձեր համաձայնությունը ուղարկված նկարների հետագա օգտագործման, օրենքով նախատեսված բոլոր ձևերով և եղանակներով: