Follow us on >
Follow us on >
FYN camp

ՍերմանելOFF փոփոխությON. ենթադրամաշնորհային հնարավորություն

ՍերմանելOFF փոփոխությON.  ենթադրամաշնորհային հնարավորություն

FYN-ը ուրախ է հայտարարել «ՍերմանելOFF փոփոխությON» ծրագրի երկրորդ փուլի մասին։ Ծրագիրը խրախուսում է երիտասարդության շրջանում ակտիվիզմի և ռազմավարական  ջատագովության ամրապնդումն ու ներգրավվածությունը հանուն արդարության շարժումներում։

FYN camp

Այս նպատակին հասնելու համար նախատեսված է՝

  1. զարգացնել երիտասարդների գիտելինքներն ու հմտությունները ակտիվիզմի և ջատագովության վերաբերյալ, և հարթակ ստեղծել հետագա քննարկումների համար,
  2. քաջալերել երիտասարդների մասնակցությունը համայնքային կյանքում։

Ենթադրմաշնորհային ծրագրերը հնարավորություն են տալիս ճամբարի շրջանավարտներին իրենց գաղափարներով հանդես գալ՝ ուղարկելով հայտադիմումի ձևը և բյուջեն։

Վերջնաժամկետը օգոստոսի 27-ին՝ 15։00 ուրբաթ։ Առցանց դիմումները կարող եք ուղարկել՝ լրացնելով հայտը՝ այստեղ։ Ձևաչափերը ստանալու համար կամ հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել էլ․ հասցեով՝ [email protected] 

Կարևոր է, որ ծրագրերը

  • ունենան ջատագովության բաղադրիչ,
  • համահունչ լինեն FYN ռազմավարական նպատակների հետ,
  • ունենան հստակ նպատակ և խնդիրներ,
  • արձագանքեն համայնքների երիտասարդների կարիքներին,
  • լինեն մասնակցային և ներառական,
  • ունենան հստակ արդյունք:

ՍԵՆԲ-ն առաջարկում է 170,000 դրամի ֆինանսական աջակցություն և մենթորություն յուրաքանչյուր ծրագրի համար։ Դրամաշնորհների վերաբերյալ որոշումը կկայացվի ըստ գործողությունների ծրագրի իրագործելիության, ինչպես նաև բյուջեի իրատեսական գնահատման: Դրամաշնորհները կհաստատվեն ՍԵՆԲ-ի գործադիր կոմիտեի կողմից։

Related Posts
Leave a Reply

Your email address will not be published.Required fields are marked *