Follow us on >
Follow us on >
FYN team

Ես Լուսինե Քոսակյանն եմ՝ Frontline Youth Network-ի ծրագրերի ղեկավարը

Lusine

Ողջույն, ես FYN-ի համահիմնադիրն եմ։ Գաղափարը՝ ունենալու երիտասարդական ցանց, որը կգործի իմ մայր քաղաքում և նպատակ կունենա համախմբել ու հնարավորություններ տալ տեղի երիտասարդությանը, առաջացել է ժամանակի ընթացքում տարբեր փորձառությունների, տասնյակ մարդկանց հետ զրույցների ու ոգեշնչումների արդյունքում։ 

Ապրելով ու մեծանալով Բերդ քաղաքում՝ ես եղել եմ ակտիվ, ձգտող երիտասարդ, որը փորձել է վերցրել է այդ ժամանակում հնարավոր առավելագույնը։ Երբ արդեն շարունակում էի կրթությունս մայրքաղաքում, ակնհայտ տեսնում էի էն բոլոր հնարավորությունների բացերը, որ իմ տարեկիցները ունեցել են ի տարբերություն ինձ։ Ժամանակի ընթացքում զբաղվելով կամավորությամբ, մասնակցելով մի շարք տեղական ու միջազգային ծրագրերի, զարգացնելով կյանքի հմտություններս, հասկացա, որ իմ համայնքում դրական ազդեցություն ունենալու հնարավորություն ունեմ։ 

2015-ից սկսած տարբեր կազմակերպությունների հետ համագործակցելով՝ այցեր էի կազմակերպում դեպի Բերդ, կազմակերպում դասընթացներ, սեմինարներ, քննարկումներ երիտասարդների ու կանանց հետ։ Ավելի ուշ, երբ արդեն ես էլ մասնագիտական կրթություն ստացա մարդու իրավունքների ու ժողովրդավարացման ոլորտում, և կուտակեցի բավարար փորձ ու ցանց հասարակական ակտիվ գործունեություն սկսելու համար, 2017 թվականի հոկտեմբերի 16-ին  պաշտոնապես հիմանդրվեց մեր կառույցը։ Հիմանդրումից մինչև հիմա 5 տարի է անցել, իսկ  կազմակերպությունն անցել է զարգացման հսկայական ուղի։ Սակայն պետք է նշեմ, որ  մեզնից մի քանի տարի պահանջվեց՝ գաղափարական կայացման համար։ Մենք  վերջին երկու տարիներին փորձարկեցինք ոչ ֆորմալ կրթական և քաղաքացիական ակտիվիզմի մի շարք գործիքներ ու մեթոդներ։ Արդյունքում կազմակերպության կառուցվածքը և թիմը ամրացավ, իսկ համայնքը ընդլայնվեց թե՛ աշխարհագրորեն, թե՛ քանակով, թե՛ գիտելիքներով։

Ես Frontline Youth Network-ում՝ հանուն խաղաղաշինական, մարդու իրավունքների գերակայության և կանաչական գաղափարների 

FYN-ում իմ  աշխատանքը համարում եմ անձնական  սոցիալական պատասխանատվությունս իմ համայնքի նկատմամբ։ Ողջ աշխատանքս ուղղված է համայնքում, հասարակությունում և դրանից դուրս դրական փոփոխություններ բերելուն՝ մարդու իրավունքների, կայուն խաղաղության ոլորտներում։

Կազմակերպության ներսում ես ունեմ աշխատելու և գործելու բազում շարժառիթներ։ Ինձ անձնապես ոգևորում է կատարված աշխատանքի արդյունքները տեսնելը՝ նոր գիտելիքներ ստացած ու կյանքին նոր աչքերով նայող երիտասարդների հայացքները որսալը, աղջիկների ոգևորությունը, նոր հնարավորություններ ստեղծելը և տեսնելը, թե ինչպես են տեղացիները օգտվում կամ առնվազն հնարավորություն ունենում հաղորդակից լինելու տարբեր փոփոխությունների։

Կարող եմ ասել, որ հենց վերոգրյալին էլ միտված են մեր աշխատանքները։ Առհասարակ, 

FYN-ը ստեղծվել է որպես հարթակ այնպիսի  երիտասարդների համար, ովքեր ավելի քիչ հնարավորություններ ունեն իրենց ներուժը օգտագործելու։ Եթե մեկ նախադասությամբ ամփոփեմ, թե ինչու են FYN-ում ընտրված  խաղաղաշինական, մարդու իրավունքների գերակայության և կանաչական գաղափարախոսությունները, ապա կասեմ, որ արդար, հավասար և խաղաղ հասարակություն ունենալու մեր տեսլականը մեզ թույլ է տալիս հավատալ, որ որդեգրված այս գաղափարների համար համատեղ պայքարով և երիտասարդների ներուժով հնարավոր է դրական փոփոխություն բերել մեր համայնքում և հետևաբար՝ աշխարհում։ Այսօր էլ FYN-ը զարգանալով հանդերձ հավատարիմ է մնում իր հիմնական գաղափարներին և կարող եմ ասել, որ FYN-ը ապագայում տեսնում եմ որպես համայնքային բաբախող սիրտ, որն ապրում և ապրեցնում է համայնքը՝ երիտասարդների ներուժով։ 

 Ես FYN-ի ներսում և առօրյայում՝ երազող, պլանավորող, գործող և վերլուծող

Աշխատելով այս հասարակական կազմակերպության ներսում՝ ես չունեմ այնպիսի գծեր, որոնք ինձ առանձնացնում են իմ առօրյայում և աշխատանքում։ Կարծում եմ մեր թիմում բոլորն են այսպիսին։ Ինչ վերաբերում է մեզ, ապա չեմ կարող չնշել, որ FYN-ի ներսում մեզ  միավարում է դրական փոփոխություններ բերելու մոտիվացիան և հավատը։ Երբ խոսք է գնում այս մասին, ուզում եմ ընդգծել, որ FYN-ը ի սկզբանե հավատացել է, որ յուրաքանչյուր փոփոխության առաջնագծում կանգնած են երիտասարդները։ Ի դեպ անվան խորհրդանշական frontline բառը խորհրդանշում է ոչ միայն մեր աշխարհագրությունը, այլև հենց այս համոզմունքը։ Երիտասարդությունը վերականգնվող և զարգացող ռեսուրս է, ուստի մենք էլ հիմնվում ենք այդ ռեսուրսի վրա։ Մեր աշխատանքների մեծ մասը ունի երիտասարդական աշխատանքի բաղադրիչ, որով էլ փորձում ենք զարգացնել երիտասարդներին որպես անհատ, որպես քաղաքացի ու սերմանել համամարդկային արժեքներ։

Պատասխանել եմ մի քանի հարցի իմ մասին, որ ճանաչես ինձ

Իմ առավոտը սկսվում է, երբ ես պլանավորում եմ օրս (երբեմն նախորդ օրը կամ ավելի շուտ)

Ինձ նյարդայնացնում է, այն որ երբեմն շատ կենտրոնացում է գնում խնդրի վրա, այն ինչ լավ կլիներ ավելի շատ էներգիա հատկացնել խնդրի լուծմանը

Երբեմն հուսալքվում եմ, երբ սպասելիքներս չեն արդարանում

Ինձ մոտիվացնում է աշխատանքի դրական արդյունքը

Ես երազում եմ ամեն օր

Հաճախ ինձ բռնեցնում եմ այն մտքի վրա, որ մտքերով այլ տեղում եմ կամ ժամանակում եմ 

Երբեմն ես աշխատում եմ շատ, որովհետև այդպես է պետք 

Ինձ հոգնեցնում է կրկնվող ինֆորմացիան

Ինձ FYN-ում զգում եմ մամա

Երբեմն  FYN-ում զայրանում/ նյարդայնանում եմ, երբ հաղորդակցումը սահուն չէ

Լինում են օրեր, երբ պետք է զբաղվել ինքնախնամքով

Հաճախ մոռանում եմ, որ աշխատելուց հետո պետք է դեռ ապրել 

FYN-ում ամենաշատը սիրում եմ/ գնահատում եմ մարդկանց հոգատարությունը և նվիրվածությունը

FYN-ում չեմ սիրում շատ հեռախոսազրույցները

FYN-ը ինձ համար իմ հոգատարության դրևսրումն է

Պետք է միանալ  FYN-ին, որովհետև այստեղ դուք կարող եք փոխել ձեզ և աշխարհը

Շաբաթ, կիրակին՝ ինչպես և ցանկացած այլ օր պետք է աշխատել, հանգստանալ, սիրել և ապրել

Ես հանգստանում եմ/ խաղաղ եմ, երբ անում եմ այն, ինչ սիրում եմ

Ես ունեմ՝ հավատ, էներգիա և շուն 


Ես առաջնորդվում եմ՝ այն մտքով, որ եղանակը ստեղծում ենք նախ մեր ներսում, ապա նաև շուրջը

Related Posts
Leave a Reply

Your email address will not be published.Required fields are marked *