Follow us on >
Follow us on >

Ես Նաթելա Նավասարդյանն եմ՝ Frontline Youth Network գործադիր կոմիտեի անդամը

FYN ընտանիքի հետ քայլում եմ դեռ կազմավորման սկզբից՝ 2017 թվականից։ Սկզբնական շրջանում կազմակերպությանը կապվել եմ գաղափարապես, իսկ վերջին երկու տարիներին հանդիսացել եմ մի քանի ծրագրերի անմիջական մասը՝ կազմակերպչական հարցերում:

Եթե առանձնացնեմ, թե կոնկրետ որ գաղափարի համար եմ միացել կազմակերպության աշխատանքներին՝ կդժվարանամ։ Նախևառաջ, ես  ծնվել ու մեծացել եմ սահմանամերձ  Բերդ քաղաքում, որը, որքան էլ ցավալի է, մայրաքաղաքից շատ  հեռու է: Սա այն դեպքերից է, երբ աշխարհագրությունը հստակ որոշում է հնարավորությունների սահմանը ցանկացած բնագավառում: Պետք է առանձնացնեմ, որ FYN-ում յուրաքանչյուրս վերհանում ենք այս խնդիրները, որոնց բախվում ենք մենք՝ որպես սահմանամերձ բնակավայրի բնակիչներ։

Խորապես ծանոթ եմ այն բոլոր խնդիրներին, որոնք վերհանում է FYN-ը և վստահ եմ, որ FYN-ը այն եզակի օղակներց է, որը ստեղծում է հնարավորություն սահմանաբնակ երիտասարդների համար:

Այս տեսանկյունից նմանօրինակ նախաձեռնությունների, ինչպիսին FYN-ն է,  մի  մասը լինելն ինձ համար մեծ ձեռքբերում է՝  բառիս բուն իմաստով:

Ես Frontline Youth Network-ում՝ հանուն խաղաղաշինական, մարդու իրավունքների գերակայության և կանաչական գաղափարների 

Ինչպես յուրաքանչյուր աշխատանքում, այնպես էլ FYN-ում, ես ունեմ բազում շարժառիթներ՝ աշխատանքս կատարելու  ուժերիս ողջ լարումով։ Ինձ առավել քան մոտիվացնում է այն հանգամանքը, որ ես FYN-ի շրջանակներում առնչվում եմ երիտասարդների հետ, ովքեր ապրելով սահմանամերձ բնակավայրներում ունեն անսահման ներուժ՝ կյանքի կոչելու իրենց գաղափարները։ Այն, ինչ ես տեսնում եմ երիտասարդների մեջ, չեմ կարող նկարագրել բառերով։ Կարծում եմ, որ յուրաքանչյուրը պետք է  մասնակիցը դառնա ինչ-որ մեկի գաղափարների իրականացմանը, ինչին էլ միտված են մեր աշխատանքները։ 

Հավատարիմ մնալով FYN-ի գաղափարներին՝ ես ունեմ ապագայի սեփական տեսլականը, այն է, նախևառաջ  երիտասարդների համար պատմություն ու աշխարհագրություն առարկաների «պարտադրած» ու «գծած» հնարավորությունների սահմանների  ընդլայնումը, ինչը կնպաստի ավելի խաղաղ, ավելի իրազեկ, ավելի  կանաչ ու ավելի առողջ ապագայի ստեղծմանը:

Ապագայի մասին այս տեսլականը մեզ միավորում է FYN-ի ներսում։ Ես  չեմ սխալվի,  եթե ասեմ, որ մեզ միավորում է  էներգիայի այն  հոսքը, որը զգում է մեզնից յուրաքանչյուրը՝ ավարտված կամ նոր սկսվող նախագծերի շրջանակներում։  Մենք ունենք հումորի արտակարգ զգացում, որը հաճախ փրկօղակ է՝ բարդ իրավիճակներից դուրս գալու, կեսկատակ էլ այն, որ մեր հիմնական զբաղվածությունը FYN-ի շրջանակներում է և չունենք երկու կամ ավել երեխա։

Հենց այս առանձնահատկություններն են, որ երբեմն ստիպում են ինձ մտածել FYN-ի ապագայի մասին, և ես տեսնում եմ, թե ինչպես է FYN-ը ընդլայնվում՝ դառնալով մի մեծ ընտանիք,  որի աշխարհագրությունն ու սահմանները գուցե լինեն կամ ոչ, սակայն ինչ-որ բան ինձ հուշում է, որ FYN-ի ընտանիքի սահմանները  կլինեն «ծովից ծով» (fingers crossed):

Երբ խոսք է գնում երազելու մասին, պետք է նշեմ, որ չափից դուրս երազկոտ եմ և ունեմ երազանքներ, որոնք և՛ ներանձնական են, և՛ կապված են FYN-ի հետ։ Սակայն դրանք առայժմ չեմ բարձրաձայնի՝ վստահ եմ, գաղտնապահության դեպքում դրանք կկատարվեն։ 

Ես FYN-ի ներսում և առօրյայում՝ երազող, համբերատար և ուշադիր

Աշխատելով այս հասարակական կազմակերպության ներսում՝ ես չունեմ այնպիսի գծեր, որոնք ինձ առանձնացնում են իմ առօրյայում և աշխատանքում։ Կարծում եմ՝ մեր թիմում բոլորն են այսպիսին։ Ես երազկոտ եմ, համբերատար և ուշադիր, ինչ վերաբերում է նրան, թե ինչու եմ կրում FYN-ի գաղափարները, ապա կասեմ՝ FYN-ում խաղաղաշինական, մարդու իրավունքների գերակայության և կանաչական գաղափարախոսությունները հիմնական առաջնահերթություններն են՝ արտաքին ու ներքին աշխարհում ստեղծելու խաղաղ պայմաններ և հավասար հնարավորություններ,  որոնք կտանեն առողջ ու կանաչ հասարակության:

Առհասարակ, FYN-ի շրջանակներում և դուրս, ես հավատում եմ, որ մեր կատարած  աշխատանքը պետք է լսելի լինի։ Մենք երիտասարդական ցանց ենք, որը միտված է երիտասարդական ներուժի բացահայտմանը։ Առհասարակ, ըստ իս, սա  ամենամեծ ու հզոր գործիքն է ցանկացած պարագայում՝ հասնելու թե՛ համայնքնային, թե՛ համաշխարհային խնդիրների լուծմանը։ Եթե ամփոփեմ, ապա կասեմ, որ FYN-ը նախ բացահայտում է համայքնի երիտասարդներին ու նրանց ներուժը, ապա տալիս գործիքներ փոքր ու մեծ խնդիրների լուծման համար: Իմ և FYN-ի հարաբերությունների մասին  եթե ամփոփեմ, ապա կասեմ, որ սա ինձ համար  լավագույն համագործակցությունն է, և ես  հավատում եմ երիտասարդների ուժին։ Հնարավորինս ամեն բան պետք է անել՝  նպաստելու  այս ներուժի բացահայտմանը։ 

Պատասխանել եմ մի քանի հարցի իմ մասին, որ ճանաչես ինձ

Իմ առավոտը սկսվում է, երբ  բացում եմ աչքերս՝  անկախ օրվա ժամից

Ինձ նյարդայնացնում են, այն  մարդիկ որոնք անտարբեր են

Երբեմն հուսալքվում եմ՝ չեմ հիշում նման դեպք

 Ինձ մոտիվացնում է մարդը 

Ես երազում եմ միշտ

Հաճախ ինձ բռնեցնում եմ այն մտքի վրա, որ ռենտգեն եմ անում շուրջս գտնվող ամենքին ու ամեն բան 

Երբեմն ես աշխատում եմ շատ, որովհետև միշտ պետք է  աշխատել շատ, ժամանակ չկա՝  պետք է հասցնել!!

Ինձ հոգնեցնում են հերթապահություններս, մոնոտոնությունը ու  երբեմն էլ՝ մարդիկ 

 Ինձ FYN-ում զգում եմ ՝ զգում եմ  ու կարևորը հենց դա է 

Երբեմն  FYN-ում զայրանում/ նյարդայնանում եմ՝ չեմ հիշում նման դեպք

Լինում են օրեր, որոնք չեմ ուզում, որ վերջանան

Հաճախ մոռանում եմ, որ բարևել եմ 

FYN-ում ամենաշատը սիրում եմ/ գնահատում եմ մարդկանց

FYN-ում չեմ սիրում/ գնահատում ՝ FYN-ը սեր է՝ վերջ

FYN-ը ինձ համար ռեստարտ է 

Պետք է միանալ  FYN-ին, որովհետև FYN-ի էներգետիկան ահռելի է 

Շաբաթ, կիրակին՝ ինչպես և երկու-, երեք-, չորեք-, հինգշաբթին․․․

Ես հանգստանում եմ, երբ խաղաղ եմ 

Ես ունեմ՝ համբերություն, շաաաատ մեծ համբերություն

Ես առաջնորդվում եմ՝ սիրով

Related Posts
Leave a Reply

Your email address will not be published.Required fields are marked *