Follow us on >
Follow us on >

Ողջո՜ւյն, ես Շուշան Ավետիսյանն եմ՝ FYN-ի գործադիր կոմիտեի անդամը

Հարց 1․ Ինչպե՞ս է հղացել գաղափարը՝ ունենալու FYN-ը։ Երբվանի՞ց եք անդամակցում FYN-ին

– Կազմակերպության գործունեությանը հետևում եմ հիմնադրման առաջին օրերից ի վեր, իսկ որդեգրած նպատակներն ու սահմանած արժեքները պատճառ դարձան, որ միանամ թիմին։

Հարց 2․ Հանուն ո՞ր գաղափարի եք աշխատում կազմակերպությունում / ինչ է ձեզ համար ձեր անդամակցությունը  կազմակերպությանը

– Ես կիսում եմ կազմակերպության արժեքներն ու գաղափարախոսությունը, դրանք են՝  խաղաղաշինությունը, մարդու իրավունքների գերակայությունը և կանաչականությունը։ 

Հարց 3․ Ո՞րն է ձեր շարժառիթը՝ աշխատելու FYN-ում կամ համայնքային զարգացմանը միտված ծրագերում։

– Իմ ցանկությունն է Հայաստանում տեսնել համախմբված ու նախաձեռնող երիտասարդություն, ինչին էլ միտված են և մեր աշխատանքները և այլ համայքային զարգացման ծրագրերը։ 

Հարց 4․ Ձեզ համար ո՞րն է/ որո՞նք են գլխավոր նպատակը(ները)՝ կապված FYN-ի հետ

– Չեմ սխալվի, եթե նշեմ, որ FYN-ի հետ կապված նպատակս մեկն է՝ իմ փորձն ու գիտելիքները ծառայեցնել հանրօգուտ նպտակների։

Հարց 5․ Ի՞նչն է միավորում ձեզ և մյուս անդամներին  FYN-ի ներսում

– Կարծում եմ, որ ավելի իրավագիտակից և առողջ մտածելակերպով հասարակություն ունենալու ցանկությունը։

Հարց 6․ Ինչպե՞ս եք տեսնում  FYN-ը 5 տարի անց։ Կա՞ն երազանքներ, որոնք կցանկանայիք իրագործել ապագայում  FYN-ի ներսում և եթե այո, որոնք կլինեին դրանք

– Վստահ եմ, որ հինգ տարի անց FYN-ը ընդլայնվելու է և՛ իր գործունեությամբ, և՛ աշխարհագրորեն, իսկ տեսլականներն էլ ավելի հավակնոտ են լինելու։

Հարց 7․ Մեկ նախադասությամբ եթե ամփոփեք՝ ինչու են ընտրված  FYN-ում խաղաղաշինական, մարդու իրավունքների գերակայության և կանաչական գաղափարախոսությունները, ի՞նչ եք կարծում, որո՞նք են առաջնահերթությունները՝ հետևելու վերոգրյալ գաղափարների

– Հետևում եմ FYN-ի առաջադրած գաղափարախոսություններին, քանի որ կազմակերպության համար առաջնահերթություն համարվող այս թեմաները ուժեղ և զարգացած հասարակություն ունենալու ծրագրերում առաջնային են։

Հարց 8․  Ինչպիսի՞ն եք FYN-ի ներսում և առօրյայում

– Ես նույնն եմ և՛ բնավորությամբ և՛ այլ հատկանիշներով։ Ես հավատարիմ եմ իմ սկզբունքներին և արժեքներին։

Հարց 9․ Որոնք են գլխավոր միտումները՝ նպաստելու համայնքային զարգացմանը։ Ըստ ձեզ՝ ինչպիսինն է երիտասարդական ներուժը՝ լուժելու համայնքային խնդիրներ և ոչ միայն։ Այս նպատակով, ինչ քայլեր է ձեռնակրել և ձեռնարկում FYN-ը

– Երիտասարդությունը մեծ ներուժ ունի՝ իրեն շրջապատող աշխարհը օր օրի դարձնելու ավելի լավը։ FYN-ը իր գործունեությամբ փորձում է  լինել հենարան՝ համատեղ հասնելու այս համընդհանուր նպատակին։

Եվս մի քանի հարցի պատասխան ինձնից

1․ Իմ առավոտը սկսվում է, երբ զարթուցիչի ամենաանդուր ձայնը հասնում է ականջիս ու սկսում եմ վերհիշել օրվա պլաններս

2․ Ինձ նյարդայնացնում է պարապությունը

3․  Երբեմն հուսալքվում եմ, երբ հիշում եմ, որ միջազգային թռիչքների գները թանկացել են

4․ Ինձ մոտիվացնում են իմ երազանքները

5․  Ես երազում եմ դառնալ տիեզերագնաց

6․ Հաճախ ինձ բռնեցնում եմ այն մտքի վրա, որ ինձ/մեզ տրված կյանքը ՄԵԾ նվեր է

7․ Երբեմն ես աշխատում եմ շատ, որովհետև ով աշխատի նա կուտի

8․ Ինձ հոգնեցնում է նույնությունը

9․  Ինձ FYN-ում զգում եմ բնական

10․ Երբեմն  FYN-ում զայրանում/ նյարդայնանում եմ, երբ կցորդիչի տերը խաբում, քաշում է մեզ, իսկ տարբեր թղթարարական աշխատանքների համար մի ամբողջ օր հերթում սպասում եմ 

11․ Լինում են օրեր, երբ շատ ուրախ եմ և շատ մոտիվացված

12․ Հաճախ մոռանում եմ, որ ես մեծ եմ 

13․  FYN-ում ամենաշատը սիրում եմ/ գնահատում եմ թիմի փոխհարաբերությունները, սահմանված նպատակներն ու տեսլականը

14․  FYN-ում չեմ սիրում/ գնահատում, որ այնքան էլ շատ չենք

15․  FYN-ը ինձ համար քաղաքացիական ակտիվիզմի միջոց է

16․ Պետք է միանալ  FYN-ին, որովհետև կդադարես լինել պասիվ և դժգոհ  քաղաքացի

17․ Շաբաթ, կիրակին՝ հաջորդում են անկրկնելի ուրբաթին

18․ Ես հանգստանում եմ/ խաղաղ եմ, երբ բնությանը մոտ եմ

19․ Ես ունեմ՝ լավ ընտանիք, ընկերներ ու ազգություն 

20․ Ես առաջնորդվում եմ՝ ազնիվ լինելու սկզբունքով



Related Posts
Leave a Reply

Your email address will not be published.Required fields are marked *