Follow us on >
Follow us on >
FYN camp

Ես Ջոն եմ, FYN-ի աշխատանքային խմբի անդամը

Ես Frontline Youth Network-ում՝ հանուն խաղաղաշինական, մարդու իրավունքների գերակայության և կանաչական գաղափարների

Ես FYN-ի հետ քայլում եմ դեռևս 2020 թվականից։ Երբ առաջարկ ստացա FYN-ի կայքէջը ստեղծելու համար միանգամից համաձայնեցի։ Հարցին թե ինչու, կպատասխանեմ, որ ի սկզբանե հարում էի կազմակերպության կողմից որդեգրած գաղափարախոսություններին և արժեքներին, ուստի որևէ պատճառ չունեի չհամաձայնելու։ Նախքան ներկայիս կարգավիճակն ունենալը, ես FYN-ում աշխատել եմ որպես հաղորդակցության մասնագետ։ Դրանք ամիսներ էին, երբ գաղափարապես ավելի կապվեցի կազմակերպությանը և ցանկություն հայտնեցի՝ չհեռանալու թիմից։ Ներկայումս ես աշխատանքային խմբի անդամ եմ, ով հասցնում է կազմակերպության ներսում զբաղվել նաև կամավորական աշխատանքներով։

Առհասարակ, FYN-ի հետ կապված նպատակներ շատ ունեմ, սակայն կառանձնացնեմ դրանցից առաջնայինը։ Մոտ ապագայում պլանավորում եմ դիմել գործադիր կոմիտեին անդամակցելու համար և հույս ունեմ, որ կկարողանամ կազմակերպության և՛ ներսում, և՛ դրսում դրսևորվել լավագույն հատկանիշներով։ Պատասխանելով այն հարցին, թե հանուն որ գաղափարի եմ աշխատում կազմակերպությունում, կառանձնացնեմ, որ ոչ թե մեկ, այլ մի քանի գաղափարների կողմնակից եմ։ Առհասարակ, ինձ համար մարդու իրավունքների պաշտպանությունը և իրավահավասարությունը այն գաղափարներն են, որոնց ես ամենաշատն եմ հարում, ուստի ես շատ հպարտ եմ լինել մի փոքր մասնիկն այն կազմակերպության, որի աշխատանքները չեն շրջանցում այս գաղափարները։ Ուստի, աշխատելը հանուն ավելի հավասար և խաղաղ ապագայի՝ ինձ և՛ պարտավորեցնում է, և՛ մոտիվացնում։
Հաջորդ շարժառիթը, որն ինձ կապում է FYN-ի աշխատանքներին, այն է, որ ինքս էլ ապրել եմ սահմանապահ համայնքում և հստակ պատկերացում ունեմ, թե ինչպիսի խնդիրների առաջ են կանգնում երիտասարդները, ովքեր փնտրում են ճանապարհներ՝ ճիշտ օգտագործելու իրենց ներուժը։ Ցավոք սրտի, պետք է նշեմ, որ մարզաբնակ երիտասարդների համար հնարավորությունները սուղ են, սակայն վերջին տարիներին FYN-ի և այլ կազմակերպությունների գործադրած ջանքերի շնորհիվ ստեղծվել են մի շարք հնարավորություններ՝ մարզաբնակ երիտասարդների ներուժը նպատակային օգտագործելու։ Վստահ եմ, որ յուրաքանչյուր երիտասարդ անկախ բնակության վայրից պետք է ունենա հավասար հնարավորություններ և դրանց ստեղծումը իմ աշխատանքում առաջին մոտիվացիան է։ Կարծում եմ, որ երիտասարդները ունեն շատ մեծ ներուժ դրական փոփոխություններ բերելու համար։ Այս է պատճառը, որ ներանձնային մակարդակում նապատակներ ունեմ՝ հմտանալու մասնագիտությանս մեջ, ստանալու բարձրագույն կրթություն և ձեռք բերած հմտություններով օժանդակել կազմակերպության ներսում տարվող աշխատանքներին։ Ինքս հաճախ եմ մտածում այն ապագայի մասին, որը սպասվում է և՛ ինձ և FYN-ին։
Կարծում եմ, որ ապագայում կցանկանայի տեսնել կազմակերպությունը որպես խաղաղության և կանաչական գաղափարախոսության շարժման առաջնորդ, ասել է թե՝ երիտասարդների հետ և հանուն երիտասարդների ապագայի։ Միայն այս կեպ կարելի է խոսել այն տեսլականի մասին, որտեղ մենք կունենանք հավասար հնարավորություններով և ապահով ապագա։

Պատասխանել եմ մի քանի հարցի, որ ինձ լավ ճանաչես

1․ Իմ առավոտը սկսվում է, երբ զարթուցիչը միանում է

2․ Ինձ նյարդայնացնում է, այն որ աշխարհում դեռ անարդարություն և անհավասարություն կա

3․ Երբեմն հուսալքվում եմ, երբ ակնկալիքներս չեն համապատասխանում իրականությանը

4․ Ինձ մոտիվացնում է՝ տեսնել աշխատանքիս արդյունքը

5․ Ես երազում եմ մեծ բաների մասին

6․ Հաճախ ինձ բռնեցնում եմ այն մտքի վրա, որ ուզում եմ ծով գնալ ու հանգստանալ

7․ Երբեմն ես աշխատում եմ շատ, որովհետև չաշխատելուց ավելի շատ եմ հոգնում

8․ Ինձ հոգնեցնում է շատ հանգստանալը

9․ Ինձ FYN-ում զգում եմ, ինչպես իմ ափսեում

10․ Երբեմն FYN-ում զայրանում/ նյարդայնանում եմ, երբ հանձրարարություններ չեմ ունենում

11․ Լինում են օրեր, երբ մի լավ պետք է խմել ու մոռանալ ամեն ինչ

12․ Հաճախ մոռանում եմ, որ գազը չեմ անջատել

13․ FYN-ում ամենաշատը սիրում եմ/ գնահատում եմ մարդկանց

14․ FYN-ում չեմ սիրում/ գնահատում հեռավորությունը

15․ FYN-ը ինձ համար անվերջ մտածելու ու ստեղծելու պարճառ է

16․ Պետք է միանալ FYN-ին, որովհետև ուրիշ տարբերակ չկա եթե մեր գաղափարների կրողն ես

17․ Շաբաթ, կիրակին՝ սովորական օրեր են

18․ Ես հանգստանում եմ/ խաղաղ եմ, երբ հանձնարարություններ չունեմ անելու

19․ Ես ունեմ՝ դինոզավրիկներով գիշերազգեստ

20․ Ես առաջնորդվում եմ՝ ողջամտությամբ և ապագայի հանդեպ դրական միտումներով

Related Posts
Leave a Reply

Your email address will not be published.Required fields are marked *