Փորձագիտական ծառայություն․ Հասարակագիտության ուսուցչի ուսումնաօժանդան ձեռնարկի ստեղծման և ուսուցիչների վերապատրաստման համար

- Ներածություն
1.1. Կազմակերպության մասին
Frontline Youth Network կամ Սահմանաբնակ երիտասարդների ներուժի բացահայտում ՀԿ-ն երիտասարդական հարթակ է, որ միավարում և հզորացնում է մարզաբնակ և սահմանաբնակ երիտասարդներին։
Մեր տեսլականն է ունենալ կայուն խաղաղություն։
Մեր առաքելությունն է համախմբել և հզորացնել երիտասարդներին՝ ստեղծելով հնարավորություններ քաղաքական և սոցիալական կյանքում ներազդեցություն ունենալու համար։
Մեր արժեքներն են՝
- խաղաղություն
- բնապահպանություն
- իրավահավասարություն
- ներառականություն
- մասնակցայնություն
Մեր մասին՝ www.frontlineyouth.net
1.2. Ծրագրի մասին
«Խաղաղաշինական կրթություն Տավուշում» ծրագիրն իրականացվում է ՍԵՆԲ կողմից՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ ու «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող «Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում» ծրագրի շահերի պատպանության արշավի ենթադրամաշնորհի շրջանակներում։
Ծրագրի նպատակն է խրախուսել խաղաղության վերաբերյալ երիտասարդների վերաբերմունքային և վարքագծային փոփոխությունը։
Խնդիր 1՝ ինտեգրել կրթական համակարգում կոնֆլիկտի խաղաղ հաղթահարման և խաղաղաշինության մասին որակյալ այլընտրանքային բովանդակություն՝ երիտասարդներին տրամադրելով կոնֆլիկտի լուծման հիմնական հմտություններ և գործիքներ։
Խնդիր 2՝ փոխակերպել առկա խաղաղության պատմույթը (peace narrative)՝ դարձնելով այն ավելի որոշակի, մասնակցային, արդյունավետ՝ իրազեկելով և խրախուսելով երիտասարդների և կանանց ակտիվ ներգրավվածությանը խաղաղաշինական գործընթացներում։
Ակնկալվող արյունք՝
1. հասարակագիտության ուսուցչի ոչ-ֆորմալ ուսումնաօժանդան ձեռնարկ հասանելի ՀՀ բոլոր դպրոցների համար (հանրակրթական դպրոցների քանակը՝ 1432),
2. առնվազն 20 վերապատրաստված մասնագետ Տավուշի մարզի 4 համայնքներից
3. ինտերակտիվ խաղ աշակերտների համար,
4. իրազեկվածության բարձրացման արշավ՝ ուղղված կանանց և երիտասարդների՝ խաղաղաշինական գործընթացներում մասնակցայնության խրախուսմանը (համաձայն՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի 1325 «Կանայաք, անվտանգություն և խաղաղություն» բանաձևի և ազգային ծրագրի (գործող 2019-21) և «Երիտասարդներ, անվտանգություն և խաղաղություն» 2250 բանաձևի)։
Ակնկալվող ազդեցություն՝ խաղաղաշինության վերաբերյալ գիտելիքահեն մոտեցման խրախուսում ուսուցիչների շրջանում, երիտասարդների մասնակցայնության խրախուսում խաղաղաշինության գործընթացներում, համագործակցություն դպրոցների հետ, խաղաղության վերաբերյալ զրույցների ավելացում։
2. Փորձագիտական աշխատանք
- Կրթության և հասարակագիտության փորձագետ (2 անհատ)
- Կոնֆլիկտի և խաղաղության ուսումնասիրությունների փորձագետ (2 անհատ)
2.1 Պահանջվող որակավորումները
- համապատսխան բարձրագույն կրթություն
- տեղական և միջազգային փորձի իմացություն
- 5 տարվա ոլորտային աշխատանքային փորձ
- տեքստի հետ աշխատելու և ձեռնարկ մշակելու կարողություն
- հայերենի գերազանց իմացություն
- ֆորմալ կամ ոչ ֆորմալ կրթության փորձ
- կանանց կամ երիտասարդների հետ աշխատելու փորձ
3. Պայմաններ
Ծառայության արժեքը՝ 250 հազար դրամ (ներառյալ հարկերը)
Ծառայությունը մատուցել՝ 60 օրերի ընթացքում (դեկտեմբեր 2021-փետրվար 2022)
- ֆիզիկական հանդիպում (4 աշխատաժողով)
- տեքստի հետ աշխատանք (20 էջ)
- հեռավար աշխատանք (շաբաթական 10 ժամ)
- թիմային աշխատանք
- այցելություն դեպի Տավուշ (ենթակա է հաստատման)
4. Դիմում
Բոլոր հետաքրքրված մասնագետները կարող են իրենց ինքնակենսագրականը ուղարկել [email protected] և [email protected] էլ․ հասցեներին։ Նշված չափանիշներին համապատասխանող մասնագետները կհրավիրվեն հարցազրույցի, որից հետո կսկսվի աշխատանքը։