Follow us on >
Follow us on >

Խաղաղաշինական կրթություն` առաջին աշխատաժողով

Խաղաղաշինական կրթություն` առաջին աշխատաժողով

Դեկտեմբերի 18-ին կայացավ «Խաղաղաշինական կրթություն Տավուշում» ծրագրի առաջին աշխատաժողովը՝ կրթության և խաղաղության փորձագետների, ուսուցիչների, աշակերտների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ 

Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեց՝ խաղաղաշինական կրթության նպատակը և կարիքները, հասարակագիտություն առարկայի նոր չափորոշիչները՝ կապված խաղաղաշինական կրթության հետ, ՄԱԿ-ի «Երիտասարդներ, խաղաղություն և անվտանգություն» 2250 բանաձևի տեղայնացման փորձը, թեմատիկ քննարկումներ աշակերտների և ուսուցիչների հետ դպրոցում խաղաղության կրթությանը մասին։ Մասնակիցները կիսվեցին իրենց փորձով, մտքերով և առաջարկներով։  

Հիշեցնենք, որ ծրագրի նպատակներից է ինտեգրել կրթական համակարգում կոնֆլիկտի խաղաղ հաղթահարման և խաղաղաշինության մասին որակյալ այլընտրանքային բովանդակություն՝ ստեղծելով հասարակագիտության ուսուցչի համար ուսումնաօժանդակ ձեռնարկ։

«Սահմանաբնակ երիտասարդների ներուժի բացահայտում» հասարակական կազմակերպությունը իրականացնում է շահերի պատպանության արշավ Եվրոպական միության ֆինանսավորմամբ ու «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող «Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում» ծրագրի ենթադրամաշնորհի շրջանակում։

Related Posts
Leave a Reply

Your email address will not be published.Required fields are marked *