Follow us on >
Follow us on >

Խաղաղաշինական կրթություն․ աշխատանքային թիմ

Խաղաղաշինական կրթություն․ աշխատանքային թիմ
Սերինե

Սերինե Ավետիսյան

Կրթության փորձագետ

Սերինեն ստացել է միջազգայնագետի, ապա մարդու իրավունքների և ժողովրդավարության մասնագետի որակավորում։ Մագիստրոսական ծրագրի շրջանակում կրթություն է ստացել նաև Բելառուսի պետական համալսարանում։ Աշխատանքային փորձը ի սկզբանե կրթության ոլորտում է եղել։ Աշխատել է Ջինիշյան Հիշատակի Հիմնադրամի, ՔՈԱՖ Հայաստանի հետ որպես դպրոցական բանավեճերի մասնագետ։ 

Այժմ աշխատում եմ  ԿԳՄՍՆ-ի և ՀԲ-ի կողմից իրականացվող «ԵՄ-ն նորարարության համար» ծրագրում, ինչպես նաև «Հայ աղջիկների առաջնորդությունը ֆուտբոլում» ՀԿ-ում որպես առաջնորդության ծրագրերի ղեկավար։

FYN թիմում ներգրավվել է 2020թ․-ից որպես գործագիր կոմիտեի անդամ։

Գոհարիկ

Գոհարիկ Տիգրանյան

Կրթության փորձագետ

Գոհարիկն ունի մագիստրոսի աստիճան մարդու իրավունքների և ժողովրդավարացման ոլորտում: 2017 թվականից ներգրավված է տարբեր հետազոտական թիմերում՝ ուսումնասիրելով կրթության իրավունքը, կրթության իրավունքահեն մոտեցումը, տարբեր մակարդակներում կրթության իրացմանն ուղղված իրավական հիմքերը, քաղաքականությունները: 

Ունի մարդու իրավունքների, ակտիվ քաղաքացիության և համայնքի զարգացման վերաբերյալ դասընթացներ վարելու փորձ։ 2019թ. աշխատել «Հասարակագիտություն» դպրոցական առարկայի պետական չափորոշիչները վերանայող փորձագետների թիմում՝ որպես իրավագիտության բլոկի փորձագետ-պատասխանատու։

Լառա

Լարիսա Մկրտչյան

Խաղաղության ուսումնասիրությունների փորձագետ

Լարիսան սովորել է լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցություն, այնուհետև կրթությունը շարունակել է Սիենայի համալսարանում՝ համաշխարհային կառավարում, միջմշակութային հարաբերություններ և խաղաղաշինության գործընթացի կառավարում բաժնում։ 

Ներկայում աշխատում է որպես բանավեճի ծրագրավար Հայաստանի մանուկներ հիմնադրամում։

Լուսինե

Լուսինե Քոսակյան

Ծրագրի ղեկավար 

Խաղաղության ուսումնասիրությունների փորձագետ

Լուսինեն մասնագիտությամբ արևելագետ-եվրոպագետ է։ Մասնագիտական հետաքրքրությունների շրջանակներում է հետկոնֆլիկտային և խաղաղաշինական գործընթացների ուսումնասիրությունը։ Հասարակական կազմակերպություններում խաղաղաշինական և գենդերային ուսումնասիրությունների ոլորտում ունի 7 տարիների աշխատանքային փորձ։ 

FYN-ի ծրագրերի ղեկավարն է, զբաղվում է երիտասարդական աշխատանքով։

Լիանա

Լիանա Քոսակյան

Ցանցի ղեկավար

Լիանան մասնագիտությամբ պատմաբան-մանկավարժ է։ Ունի դասավանդման ավելի քանի 10 տարվա փորձ։ Հասարակական կազմակերպությունների հետ համագործակցում, համայնքային ծրագրեր համակարգում և երիտասարդների հետ աշխատում է սկսած 2017 թվականից։ 

FYN-ի ցանցի պատասխանատուն է, զբաղվում է երիտասարդական աշխատանքով։

Մարիամ

Մարիամ Ավետիսյան

Հաղորդակցման մասնագետ

Մարիամը մասնագիտությամբ մշակութային մարդաբան է: Նեղ մասնագիտական հետաքրքրություններն են գենդերային հիմնահարցերը, քաղաքի մարդաբանությունը: Կյանքի մեծ նպատակն է բացահայտել աշխարհի՝ իրեն դեռ անծանոթ հատվածը: Սիրում է կյանքն իր բազմազանության մեջ։

Հիշեցնենք, որ «Սահմանաբնակ երիտասարդների ներուժի բացահայտում» հասարակական կազմակերպությունը իրականացնում է շահերի պատպանության արշավ Եվրոպական միության ֆինանսավորմամբ ու «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող «Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում» ծրագրի ենթադրամաշնորհի շրջանակում։ Ծրագրի նպատակներից է ինտեգրել կրթական համակարգում կոնֆլիկտի խաղաղ հաղթահարման և խաղաղաշինության մասին որակյալ այլընտրանքային բովանդակություն՝ ստեղծելով հասարակագիտության ուսուցչի համար ուսումնաօժանդակ ձեռնարկ։

Related Posts
Leave a Reply

Your email address will not be published.Required fields are marked *