Follow us on >
Follow us on >

Ողջո՜ւյն, ես Երվանդ Աբրահամյանն եմ՝ FYN-ի գործադիր կոմիտեի անդամը

Ողջո՜ւյն, ես Երվանդ Աբրահամյանն եմ՝ FYN-ի գործադիր կոմիտեի անդամը

Ինչպե՞ս է հղացել գաղափարը՝ ունենալու FYN-ը, երբվանի՞ց եք անդամակցում։

—FYN-ին միացել եմ 2020 թվականի գարնանից, սակայն կազմակերպությանը ծանոթ եմ հիմնադրման օրվանից։ Թիմին միանալու հիմնական միտքն աշխատաշուկայում կուտակած փորձով կիսվելն ու կազմակերպությանը օգտակար լինելն է։ 

Հանուն ո՞ր գաղափարի եք աշխատում կազմակերպությունում։

—Երիտասարդների  շրջանում կարողությունների եւ նախաձեռնողականության նպաստելը։ 

Ո՞րն է ձեր մոտիվացիան՝ աշխատելու FYN-ում կամ համայնքային զարգացմանը միտված ծրագերում։

—Համայնքների ներուժն ու հնարավորությունները բացահայտելն ու ակտիվանելը։

Որո՞նք են գլխավոր նպատակը(ները)՝  կապված   FYN-ի հետ։

—Ցանցի գաղափարախոսությունը ավելի մեծ լսարանի հասցնելը։

Ըստ ձեզ՝ ի՞նչն է միավորում ձեզ և մյուս անդամներին  FYN-ի ներսում։

—Մարդասիրությունն ու փոփոխությունների մասնիկ դառնալու ձգտումը։ 

Ինչպե՞ս եք տեսնում  FYN-ը 5 տարի անց։

—Ավելի կայուն, ֆինանսապես անկախ, ավելի տարածված։

Մեկ նախադասությամբ ամփոփեք՝ ինչո՞ւ են ընտրված  FYN-ում խաղաղաշինական, մարդու իրավունքների գերակայության և կանաչական գաղափարախոսությունները։

—Կոնֆլիկտային գոտում հիմնադրված կազմակերպությունը չէր կարող ունենալ այլ գաղափարներ, բացի մարդասիրությունից և խաղաղաշինությունից։ 

Ինչպիսի՞ն եք FYN-ի ներսում և առօրյայում։

—Նույնն եմ, FYN-ի ծրագրերի ժամանակ երևի թե ավելի շատ եմ խոսում, քան առօրյայում։ 

Որո՞նք են գլխավոր միտումները՝ նպաստելու համայնքային զարգացմանը։

—Երիտասարդները հաճախ չունեն հարթակ արտահայտելու և քայլեր ձեռնարկելու իրենց մտահոգող խնդիրների լուծման համար։ FYN-ը միանշանակ ապահով հարթակ է երիտասարդների համար։ 

Բլից

1․ Իմ առավոտը սկսվում է, երբ խմում եմ սուրճ։

2․ Ինձ նյարդայնացնում է այն, որ օրս երբեք չի հերիքում։ 

3․  Երբեմն հուսալքվում եմ, երբ ընկնում եմ մտքերի մեջ։ 

4․ Ինձ մոտիվացնում է հույսը։ 

5․  Ես երազում եմ ապրել խաղաղ ու կայուն միջավայրում։ 

6․ Հաճախ ինձ բռնեցնում եմ այն մտքի վրա, որ կարոտում եմ Երևանն ու ընկերներիս։

7․ Երբեմն ես աշխատում եմ շատ, որովհետև փորձում եմ մտքերս ցրել վատ էներգիայից։ 

8․ Ինձ հոգնեցնում է ցուրտն ու մութը։ 

9․  Ինձ FYN-ում զգում եմ ազատ ու ապահով։ 

10․ Երբեմն  FYN-ում զայրանում, երբ լինում են կոնֆլիկտներ անդամների միջև։ 

11․ Լինում են օրեր, երբ ուղղակի ուզում եմ ոչինչ չանել, ուղղակի հանգստանալ։ 

12․ Հաճախ մոռանում եմ, որ դրսում ցուրտ է և պետք է չմոռանալ վերցնել գլխարկ ու ձեռնոց։ 

Related Posts
Leave a Reply

Your email address will not be published.Required fields are marked *