Follow us on >
Follow us on >

Խաղաղաշինական կրթություն. աշխատաժողով երկրորդ

Խաղաղաշինական կրթություն. աշխատաժողով երկրորդ

Հունվարի 15-ին տեղի ունեցավ «Խաղաղաշինական կրթությունը Տավուշում» ծրագրի երկրորդ աշխատաժողովը, որին ներկա էին կրթության և խաղաղության փորձագետներ, ուսուցիչներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հանդիպման նպատակն  էր ներկայացնել և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ քննարկել ձեռնարկի  բովանդակությունը, մեթոդաբանությունը և կատարված աշխատանքը, լսել նրանց կարծիքները, դիտարկումներն ու առաջարկները։ Աշխատաժողովն ընթացավ արդյունավետ քննարկումներով և համագործակցային ոգով։

Հիշեցնենք, որ ծրագրի նպատակներից է ինտեգրել կրթական համակարգում կոնֆլիկտի խաղաղ հաղթահարման և խաղաղաշինության մասին որակյալ այլընտրանքային բովանդակություն՝ ստեղծելով հասարակագիտության ուսուցչի համար ուսումնաօժանդակ ձեռնարկ։

«Սահմանաբնակ երիտասարդների ներուժի բացահայտում» հասարակական կազմակերպությունն իրականացնում է շահերի պաշտպանության արշավ Եվրոպական միության ֆինանսավորմամբ ու «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող «Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում» ծրագրի ենթադրամաշնորհի շրջանակում։

Առաջին աշխատաժողովի մասին կարող եք կարդալ այստեղ:

Related Posts
Leave a Reply

Your email address will not be published.Required fields are marked *