Follow us on >
Follow us on >

Ողջույն, ես Մարիամն եմ, FYN թիմի հաղորդակցման մասնագետը

Ողջույն, ես Մարիամն եմ, FYN թիմի հաղորդակցման մասնագետը

Ողջույն, ես Մարիամ Ավետիսյանն եմ, FYN թիմի հաղորդակցման մասնագետը։

 Պատմեք Ձեր մասին, երբվանի՞ց եք անդամակցում։

Ծնվել եմ նախորդ դարի վերջերին, այսինքն՝ 1990-ականների սերունդ եմ։ Սովորել եմ Երևանի պետական համալսարանում, մասնագիտությամբ մշակութային-սոցիալական մարդաբան եմ։ Սիրում եմ իմ մասնագիտությունը․ այն իմ կյանքի գլխավոր ուղեցույցն է։ Զուգահեռաբար աշխատում եմ Հայաստանի ազգային կինոկենտրոնում որպես՝ ֆիլմադարանի համակարգող։

Անընդհատ պատերազմի մեջ գտնվելը, պատերազմի ցավն զգալը խաղաղության պահանջ են ստեղծում։ Քանի որ էլ չես ուզում կորցնել, առանց այն էլ կորուստը շատ է, անգին ու անվերադարձ․․․ մենք պետք է խաղաղասիրությունը շատացնենք մեր մեջ, ոչ ասենք պատերազմին ու խաղաղության հասնենք։ Իմ անդամակցությունը FYN-ին սկսվել է 2021-ի սկզբից։ 

Հանուն ի՞նչ գաղափարի եք աշխատում ցանցում։  Ո՞րն է Ձեր մոտիվացիան։

FYN-ի ձևավորան հիմքն ու գաղափարախոսությունը այն է, ինչին ես դավանում եմ՝ խաղաղություն, մարդու իրավունքներ և կանաչ միջավայր։ Մարդու իրավունքներն ինձ համար ամեն պարագայում գերագույն արժեք են։ Հենց այս գաղափարն ինձ գրավեց դառնալու թիմի անդամ ու ունենալ իմ ներդրումը գաղափարի տարածման հարցում։ Ցանցին միանալը  կարևոր հնարավորություն էր քար դնելու այն արժեհամակարգային հիմքի վրա, որն ունեցել եմ ամբողջ կյանքում։

Իմ՝ թիմին ներգրավվելու մոտիվացիան սահմանամերձ շրջանի երիտասարդների հետ աշխատանքն էր, նրանց ոգևորելու սեփական ներուժի բացահայտման և այն իրենց համայնքի մեջ ներդրման շարժառիթը։ 

Ի՞նչն է միավորում Ձեզ և թիմի մյուս անդամներին։

Մեզ միավորում են միևնույն գաղափարախոսությունը, արժեքները։ FYN-ի հետ կապված իմ գլխավոր նպատակն է ընդլայնել մեր թիմի  գործունեության շրջանակը և ազդեցության գոտին։

Ինչպե՞ս եք տեսնում FYN-ը 5 տարի անց։ Կա՞ն երազանքներ, որոնք կցանկանայիք իրագործել ապագայում FYN-ի ներսում և եթե այո, որո՞նք կլինեին դրանք։

Իմ պատկերացմամբ FYN-ը 5 տարի անց մեծ համբավ ու լայն ճանաչում կունենա։ Իմ երազանքն է հնարավորություն տալ հարևան երկրների երիտասարդների տեսնել և ճանաչել իրար։ Սա խաղաղության տանող ամենակարճ ու ճիշտ ուղին է։

Մեկ նախադասությամբ եթե ամփոփեք՝ ինչո՞ւ են ընտրված FYN-ում խաղաղաշինական, մարդու իրավունքների գերակայության և կանաչական գաղափարախոսությունները, որո՞նք են առաջնահերթությունները՝ հետևելու վերոգրյալ գաղափարներին։

Սահմանամերձ շրջանում և պատերազմող երկրում վերոնշյալ արժեքները ամենաանհրաժեշտ ու հաճախ անտեսված արժեքներն են։ 

FYN-ի առաքելությունն է այս արժեքները պահպանել և փոխանցել երիտասարդ սերունդներին, որպեսզի չմոռացվեն․ վերաբերմունքն այս արժեքների հանդեպ, վերաբերմունքն է մարդու, պետության և հասարակության հանդեպ։

Ինչպիսի՞ն եք FYN-ի ներսում և առօրյայում։

FYN-ը ստեղծում է այնպիսի միջավայր, որտեղ հնարավորություն ունես և պետք է լինես նա, ով կաս իրականում։ Առօրյայում և թիմում ես նույն մարդն եմ, ինչը կատարյալ եմ համարում։ 

Որո՞նք են գլխավոր միտումները՝ նպաստելու համայնքային զարգացմանը։ Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն է երիտասարդական ներուժը՝ լուծելու համայնքային խնդիրներ և ոչ միայն։ Այս նպատակով, ի՞նչ քայլեր է ձեռնարկել և  ձեռնարկում FYN-ը։

Գլխավոր միտումները երիտասարդների պասիվությունը համայնքային կյանքի մեջ փոխարինելն է ակտիվությամբ, ակտիվություն մտցնելը նրանց առօրյայում, զինել գիտելիքներով, գաղափարներով, տալ հնարավորություն անել որևէ դրական քայլ համայնքի զարգացման համար։ 

FYN-ը տարբեր ծրագրերի միջոցով փորձում է տեղի երիտասարդներին մասնակից հանրային կյանքի տարբեր ոլորտների գործունեության մեջ՝ ամառային դպրոցի, կինոդիտման, քննարկումների և այլ միջոցառումների շնորհիվ։

Բլից.

1. Իմ առավոտը սկսվում է, երբ թերթում եմ նյուզֆիդս և սրճում եմ։

2. Ինձ նյարդայնացնում է այն, որ հաճախ մարդիկ չունեն ապրումակցման զգացում։

3. Երբեմն հուսալքվում եմ, երբ տեսնում եմ համատարած անգրագիտություն և դրանից ծնված թշնամանքը։

4. Ինձ մոտիվացնում է յուրաքանչյուր նոր գաղափար։

5. Ես երազում եմ խաղաղության մասին։

6. Հաճախ ինձ բռնեցնում եմ այն մտքի վրա, որ մենք՝ հայաստանցիներս, չենք սիրում սովորել և հրաժարվել կարծրատիպերից։

7. Երբեմն ես աշխատում եմ շատ, որովհետև պատերազմից հետո իմ առաքելությունը համարում եմ անել առավելագույնը իմ պետության զարգացման համար։

8. Ինձ հոգնեցնում է նույնությունը, երբ հնարավոր էր ավելի առաջ գնալ։

9. Ինձ FYN-ում զգում եմ խաղաղված և մոտիվացված միևնույն ժամանակ։

10. Երբեմն FYN-ում զայրանում/ նյարդայնանում եմ, երբ․․․ ժամանակ և առիթ չի լինում զայրանալու։

11. Լինում են օրեր, երբ ուզում եմ մենակ լինել։

12. Հաճախ մոռանում եմ կազմել աշխատանքային պլանս։

13. FYN-ում ամենաշատը սիրում եմ/ գնահատում եմ սովորելու և աճելու հնարավորությունը, միասնական և ամուր թիմային աշխատանքը։

14. FYN-ում չեմ սիրում/ գնահատում, երբ երբեմն խճճվում ենք շատ հանձնարարությունների մեջ։

15. FYN-ը ինձ համար գաղափարական քույր/եղբայր է և արժեհամակարգ։

16. Պետք է միանալ FYN-ին, որովհետև անելիքները շատ են։

17. Շաբաթ, կիրակին նոր գաղափարների ստեղծման շրջան են։

18. Ես հանգստանում եմ / խաղաղ եմ, երբ մեր աշխատանքը հաջող ընթացք և ցանկալի արդյունք է ունենում։

19. Ես ունեմ արժեքների տարածման և պահպանման նպատակ։

20. Ես առաջնորդվում եմ՝ մարդը գերագույն արժեք է սկզբունքով։

Related Posts
Leave a Reply

Your email address will not be published.Required fields are marked *