Follow us on >
Follow us on >

Դեսպանների ընդունելություն

Դեսպանների ընդունելություն

Սահմանաբնակ երիտասարդների ներուժի բացահայտում ՀԿ-ն հայտարարում է դեսպանների ընդունելություն։

Դեսպանությունը նոր անդամակցության ձևաչափ է, որի մասին որոշումը հաստատվել է Ընդհանուր խորհրդի կողմից (2022թ․ օգոստոսի 9-10, տես՝ այստեղ

FYN դեսպանության ծրագիրը (#FYNAmbassadorProgram) 12-ամսյա կամավորական հնարավորություն է, որը ներգրավում է հայաստանաբնակ  մոտիվացված և տաղանդավոր երիտասարդներին՝ ուղղակիորեն աշխատելու իրենց համայնքներում՝ ընդլայնելու, հավաքագրելու, աջակցելու և կառուցելու երիտասարդական ակտիվիստական համայնք և աջակցելու խաղաղության օրակարգին:

Դեսպանի գործառույթներն են՝

  • մասնակցել FYN-ի և գործընկերների կողմից կազմակերպած միջոցառումներին,
  • նախաձեռնել եռամսյակում առնվազն մեկ միջոցառում (ցանկացած ֆորմատ),
  • աջակցել FYN որևէ աշխատանքային խմբի աշխատանքներին (հաղորդակցում, զարգացում և ֆոնդհայայթում, ցանցայնություն և գործընկերություն և ոչ միայն),
  • ներկայացնել FYN-ը տեղական և միջազգային հարթակներում:

Դեսպանի պորտֆոլիո՝

  • լինի 16-30 տարեկան, 
  • հայաստանաբնակ,
  • հետաքրքրված երիտասարդական ակտիվիզմով և առաջնորդությամբ,
  • լինի նախաձեռնող, մոտիվացված երիտասարդ,
  • տրամադրի շաբաթական 5-10 ժամ FYN կամավորական աշխատանքներին, 
  • լինի հետաքրքրված FYN հիմնական ուղղություններում (ստուգել կայքէջի՝ մեր մասին հատվածը),
  • մասնակցած լինի առնվազն մեկ ծրագրի, որ FYN-ն է կազմակերպել։

Դեսպանությունը Ձեզ հնարավորություն կտա՝

  • ստանալ դեսպանության ծրագրի վկայագիր,
  • երաշխավորագիր կազմակերպության կողմից՝ ըստ անհրաժեշտության,
  • կամավորական աշխատանքային փորձ,
  • զարգացնել կազմակերպչական, հաղորդակցման, և այլ փափուկ հմտություններ,
  • աշխատել միջմշակութային մեծ թիմում,
  • մեծացնել (գործ)ընկերային ցանցը,
  • ճանապարհորդել,
  • և ոչ միայն։

Խրախուսվում ենք մարզաբնակ և գյուղաբնակ երիտասարդ աղջիկների մասնակցությունը․ կարևորում ենք տարբեր խմբերի ներկայացվածությունն ու բազմազանությունը։

Շտապեք վերջնաժամկետը սեպտեմբերի 5-ն է։
Դիմել կարող եք լրացնելով հայտադիմումը։