Follow us on >
Follow us on >

Փնտրում ենք կոնտենտի և հաղորդակցման մասնագետ

Փնտրում ենք կոնտենտի և հաղորդակցման մասնագետ

Հաստիք՝ կոնտենտի և հաղորդակցության մասնագետ

Կազմակերպություն՝
«Սահմանաբնակ երիտասարների ներուժի բացահայտում» ՀԿ

Բնույթը՝ հիբրիդ 

Աշխատավարձը՝ մրցակցային

Մեր մասին

«Սահմանաբնակ երիտասարների ներուժի բացահայտում» ՀԿ-ը դինամիկ զարգացող կազմակերպություն է, որը խրախուսում է երիտասարդ անհատներին ունենալ դրական ազդեցություն իրենց համայնքներում։ Մենք հավատում ենք կրթության փոխակերպող ուժին, պարտավորվում ենք ապահովել թափանցիկություն, հաշվետվողականություն և տարածում ենք այս արժեքները մեր բոլոր նախաձեռնություններում։

Հաստիքի նկարագրություն

Մենք փնտրում ենք հմուտ և իր գործը սիրող Հաղորդակցման և կոնտենտի մասնագետի միանալու մեր թիմին 4 ամսով՝ երկարաձգման հնարավորությամբ՝ մասնագիտական կատարողականի և  կազմակերպչական կարիքների հիման վրա։ Ընտրված մասնագետը առանցքային դեր կունենա մեր հանրային ներկայացվածությունն ապահովելու հարցում՝ ստեղծելով գրավիչ բովանդակություն և տարածելով մեր կրթական նախաձեռնություններն ու կազմակերպության արժեքները։ Այս հաստիքը հնարավորություն է ընձեռում ներդրում ունենալ մեր առաքելության մեջ և նպաստել իմաստալից փոփոխություններին։

Հիմնական պարտականությունները

  • Զարգացնել և ձևակերպել համապարփակ բովանդակային ռազմավարություն առցանց հարթակների համար՝ համապատասխանեցնելով կազմակերպության  նպատակներին և արժեքներին
  • Համադրել, ստեղծել և խմբագրել գրավիչ բովանդակությունը տարբեր կապուղիների համար, այդ թվում՝ սոցիալական մեդիայի, կայքէջի հրապարակումների և բլոգի համար։
  • Համագործակցել աշխատանքային ներքին թիմերի հետ՝ հավաքելով տեղեկատվություն ու պատկերացումներ ընթացիկ նախագծերի, նախաձեռնությունների և ձեռքբերումների մասին հանրության հետ կիսվելու համար։
  • Կառավարել կազմակերպության հրապարակումները՝ ապահովելով բարձրորակ նյութեր, որոնք արդյունավետ կհաղորդեն մեր առաքելությունն ու ազդեցությունը։.
  • Բարձրացնել կազմակերպության տեսանելիությունը՝ իրականացնելով իրազեկվածության բարձրացմանն ու ավելի լայն լսարան ներգրավելու ռազմավարությունը։
  • Ապահովել հանրային թափանցիկությունն ու հաշվետվողականությունը՝ կիսվելով ճշգրիտ տեղեկատվություն մեր նախագծերի, նպատակների և արդյունքների մասին ժամանակին համապատասխան։
  • Դիտել և վերլուծել ներգրավածության չափումները հաղորդակցության աշխատանքի չափման համար և տվյալների հիման վրա կատարել բարեփոխումներ։

Որակավորումներ:

  • Բակալավրի աստիճան Հաղորդակցման, Մարկետինգի, Լրագրության կամ հարակից ոլորտներից։  Ավելի բարձր աստիճանը կդիտվի որպես առավելություն։
  • Բովանդակության ստեղծման, թվային մարկետինգի և հաղորդակցման փորձ, հատկապես՝ հասարակական կազմակերպություններում կամ կրթական բովանդակության ստեղծման փորձով։
  • Գրելու, խմբագրելու և սրբագրելու զարգացած հմտություններ՝ տարբեր հարթակների և լսարանների համար բովանդակությունը հարմարեցնելու ունակությամբ:
  • Սոցիալական մեդիայի հարթակների, կոնտենտի կառավարման համակարգի և գրաֆիկ դիզայնի հիմնական գործիքներին տիրապետելու ունակություն։
  • Գերազանց միջանձնային հմտություններ և բազմաֆունկցիոնալ թիմերի հետ արդյունավետ համագործակցելու կարողություն։
  • Երիտասարդության հզորացման, կրթության և հասարակությունում դրական փոփոխությունների խթանման ցանկություն։

Դիմելու ձևը

Եթե դու ոգևորված ես մեր առաքելության մեջ քո ներդրումն ունենալու և կարևոր բովանդակությունն առաջնային դարձնելու հնարավորությամբ, ապա խրախուսում ենք դիմել։ 

Խնդրում ենք ուղարկել քո ինքնակենսագրականը, ուղեկցող նամակը՝ մանրամասնելով քո համապատասխան փորձը և կոնտենտ ստեղծելու աշխատանքի քո օրինակները [email protected] էլ․հասցեին։ Դիմումները կդիտարկվեն ընթացիկ  մինչև օգոստոսի 31-ը։

Մենք հավասար հնարավորություններ ստեղծող կազմակերպություն ենք ու խրախուսում ենք դիմումներ բոլոր թեկնածուներից տարբեր նախապատմություններով։