- Ներածություն
1.1 Կազմակերպության մասին
Frontline Youth Network կամ Սահմանաբնակ երիտասարդների ներուժի բացահայտում ՀԿ-ն երիտասարդական հարթակ է, որ միավորում և հզորացնում է մարզաբնակ և սահմանաբնակ երիտասարդներին և կանանց։
Մեր տեսլականն է ունենալ կայուն խաղաղություն։
Մեր առաքելությունն է համախմբել և հզորացնել երիտասարդներին և կանանց՝ ստեղծելով հնարավորություններ քաղաքական և սոցիալական կյանքում ներազդեցություն ունենալու համար։
Մեր արժեքներն են՝
- խաղաղություն
- բնապահպանություն
- իրավահավասարություն
- ներառականություն
- մասնակցայնություն
Մեր մասին՝ www.frontlineyouth.net
1.2 Ծրագրի մասին
«Կանայք հանուն խաղաղության. ֆեմինիստական խաղաղության առաջխաղացում. Կանայք, խաղաղություն և անվտանգություն օրակարգի աջակցություն ՀՀ-ում» ծրագիրն իրականացվում է ՍԵՆԲ կողմից՝ Կանայք հանուն կանանց (Kvinna till Kvinna) հիմնադրամի ֆինանսավորմամբ։
Ծրագրի ընդհանուր նպատակն է աջակցել «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի ըմբռնմանն ու առաջ մղել ֆեմինիստական խաղաղության շարժումը Հայաստանում:
Ծրագրի խնդիրներն են՝
1. Ապահովել որակյալ գենդերային զգայուն մոտեցմամբ խաղաղաշինական բովանդակություն և բարելավել ինստիտուցիոնալ հիշողությունը։
2. Նպաստել գենդերային և կոնֆլիկտների նկատմամբ զգայուն մոտեցմամբ գիտելիքի ստեղծմանն ու տարածմանը փոփոխություն իրականացնողների շրջանում:
3. Հզորացնել հակամարտությունից տուժած կանանց տնտեսական և քաղաքական մասնակցությունը «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի շրջանակներում։
4. Նպաստել դպրոցներում խաղաղաշինության ներդրման և ուսուցիչների կարողությունների զարգացման ջանքերին։
5. Խթանել լրատվամիջոցներում խաղաղության մասին պատմությունների տարածմանն ու խաղաղության կառուցմանը՝ նպաստելով կանանց և երիտասարդների մասնակցությանը խաղաղ գործընթացներին:
Ակնկալվող ազդեցություն՝
«Կանայք, խաղաղություն և անվտանգություն» համատեքստում քաղաքականության վերափոխումը գենդերային չեզոքից դեպի զգայունի; կանանց տնտեսական և քաղաքական հզորացում; գենդերային, խաղաղության և բնապահպանական թեմաների միջառարկայական ըմբռնման առաջխաղացում։
Ծրագրի առաջին փուլով ակնկալվող արդյունք՝
- Կոնֆլիկտազգայուն և գենդերազգայուն մեթոդական ձեռնարկի ստեղծում,
- իրազեկվածության բարձրացման արշավ՝ ուղղված կանանց՝ խաղաղաշինական գործընթացներում մասնակցայնության խրախուսմանը (համաձայն՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի 1325 «Կանայք, անվտանգություն և խաղաղություն» բանաձևի և ազգային ծրագրի (գործող 2022-24)։
2. Փորձագիտական ծառայություն
- Կրթության և գենդերային հարցերի փորձագետ (1 անհատ կամ թիմ)
- Կոնֆլիկտի և խաղաղության ուսումնասիրությունների փորձագետ (1 անհատ կամ թիմ)
2.1 Պահանջվող որակավորումները
- համապատասխան բարձրագույն կրթություն
- տեղական և միջազգային համապատասխան փորձի իմացություն
- 5 տարվա ոլորտային աշխատանքային փորձ
- տեքստի հետ աշխատելու և ձեռնարկ մշակելու կարողունակություն (գիտելիք, հմտություն, փորձ)
- հայերենի գերազանց իմացություն
- ֆորմալ կամ ոչ ֆորմալ կրթության փորձ
3. Պայմաններ
Ծառայության արժեքը՝ 400 հազար դրամ (ներառյալ հարկերը)
Ծառայությունը մատուցել՝ 60 օրերի ընթացքում (հոկտեմբեր — դեկտեմբեր 2022)
- ֆիզիկական հանդիպում (առնվազն 2 աշխատաժողով)
- տեքստի հետ աշխատանք (25-30 էջ)
- հեռավար աշխատանք (շաբաթական 10 ժամ)
- թիմային աշխատանք
4. Դիմում
Բոլոր հետաքրքրված մասնագետները կարող են իրենց ինքնակենսագրականը և համապատասխան աշխատանքային պանակը (ձեռնարկ, հետազոտություն, հոդված կամ այլ) ուղարկել [email protected] և [email protected] էլ․ հասցեներին՝ նշելով ծառայության անունը (կետ 2)։ Նշված չափանիշներին համապատասխանող մասնագետները կհրավիրվեն հարցազրույցի, որը հաջող հաղթահարելուց հետո կսկսվի աշխատանքը։
Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 14-ը, ժամը՝ 18։00։