Նոյեմբերի 26-ին «Խաղաղաշինական կրթության խթանումը հանրակրթական դպրոցներում» ծրագրի շրջանակում կայացավ առաջին կլոր-սեղան քննարկումը։ Այն նվիրված էր հասարակագիտության ուսուցչի ուսումնաօժանդակ մշակվող ձեռնարկի բովանդակության և կառուցվածքի քննարկմանը։
Հանդիպմանը ներկա էին կրթության և խաղաղաշինության ոլորտում մասնագետներ, ինչպես նաև մարզպետարանների ներկայացուցիչներ Արմավիրի, Վայոց Ձորի և Կոտայքի մարզերից։
Հանդիպման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան ծրագրի գործընկերներ՝ Պատերազմի և Խաղաղության Լուսաբանման Ինստիտուտի ծրագրի համակարգող Քնարիկ Մկրտչյանը, Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կնետրոնի (ԿԶՆԱԿ) հիմնադրամի Կրթական նորարարության և հետազոտության վարչության պետ Լիլիթ Մկրտչյանը, որից հետո «Խաղաղաշինական կրթության խթանումը հանրակրթական դպրոցներում» ծրագրի համակարգող Սերինե Ավետիսյանը լսարանին ներկայացրեց ծրագրի իրականացման ընթացքը։ Հանդիպման երկրորդ հատվածում ծրագրի փորձագետներ Լուսինե Քոսակյանը և Լիլիթ Մկրտչյանը լսարանին ներկայացրին մշակվող ձեռնարկի կառուցվածքը և արդեն իսկ ստեղծված բովանդակությունը, որոնց վերբերյալ լսարանը առիթ ունեցավ կարծիք հայտնելու և դիտրակումներով հանդես գալու։
Ուրախությամբ պետք է նշենք, որ հանդիպման ավարտին մարզպետարանների ներկայացուցիչներին փոխանցվեցին ՍԵՆԲ-ի կողմից ստեղծված հասարակագիտության ուսուցչի ուսումնաօժանդակ առաջին ձեռնարկները մարզերի բոլոր դպրոցների համար։ Այսպիսով, ավելի շատ ուսուցիչներ հնարավորություն կունենան օգտվել ձեռնարկից և ևս մեկ աջակցող գործիք ունենալու ուսումնական գործընթացը առավել արդյունավետ կազմակերպելու համար։ Ձեռնարկի էլեկտրոնային տարբերակը կարող եք գտնել՝ այստեղ։
«Խաղաղաշինական կրթության խթանումը հանրակրթական դպրոցներում» ծրագիրը իրականացվում է ՍԵՆԲ կողմից՝ Միացյալ Թագավորության կառավարության «Հակամարտությունների, կայունության եւ անվտանգության հիմնադրամ»-ի (CSSF) աջակցությամբ եւ Կին խաղաղարարների համաշխարհային ցանցի (GNWP) հետ համագործակցությամբ։
Ծրագրի նպատակն է նպաստել խաղաղաշինական որակյալ կրթությանը և խրախուսել երիտասարդների վերաբերմունքի ու վարքագծի փոփոխությունը խաղաղ գործընթացների նկատմամբ: