Աշխատանքի տևողություն` 3 ամիս (հունվար-ապրիլ 2022թ.)․ երկարաձգման հնարավորությամբ
Աշխատանքային զբաղվածություն՝ ոչ ամբողջական դրույք (50%)
Աշխատանքը՝ հեռավար
Աշխատավարձը՝ մրցակցային
Աշխատանքային պարտականություններ․
- Ծրագրի շրջանակներում նախատեսված գործողությունների ընթացիկ կազմակերպում,
- Գործընկերների և շահագրգիռների հետ պաշտոնական հանդիպումների կազմակերպմանն աջակցություն։
- Ծրագրի շահագրգիռների հետ կապի պահպանում։
- Աջակցել կազմակերպության ջատագովության աշխատանքների կազմակերպմանը։
- Ծրագրի կատարողականի վերաբերյալ տվայլների ամենօրյա հավաքագրում և մշակում, հաշվետվությունների կազմում և ներկայացում ծրագրի համակարգողին:
- Աջակցել կազմակերպության աշխատակազմին իրականացվող ծրագրերում, դասընթացների, հանդիպումների, այլ միջոցառումների իրականացման հարցում:
- Մասնակցել Կազմակերպության ծրագրային և կազմակերպության գործունեության հաշվետվությունների կազմմանը:
- Մասնակցել Կազմակերպության գործառնական զարգացմանն ուղղված բոլոր գործընթացներին:
- Ըստ անհրաժեշտության և պահանջի՝ ստանձնել այլ պարտականություններ,
- Անհրաժեշտության դեպքում օգնել աշխատակազմի այլ անդամներին իրենց առօրյա աշխատանքում։
Ծրագրի օգնականին ներկայացվող անհրաժեշտ կարողությունների պահանջները.
- Բարձրագույն կրթություն հումանիտար, կառավարման և հարակից ոլորտներում,
- Հասարակական ոլորտում աշխատանքային փորձառություն,
- Ինքնուրույն, ինչպես նաև որպես թիմի անդամ աշխատելու ունակություն,
- Հաղորդակցման և դժվարին իրավիճակներում կողմնորոշման հմտություն,
- Առցանց հարթակների (կայք, սոցիալական էջեր) կառավարման փորձ,
- Ճշտապահություն ու մանրամասների նկատմամբ ուշադիր վերաբերմունք, վերլուծական կարողություն,
- Տվյալների բազաների հետ աշխատելու կարողություն,
- Հայերեն լեզվի գրավոր և բանավոր գերազանց իմացություն,
- Անգլերեն և ռուսերեն լեզուների գրավոր և բանավոր գերազանց հաղորդակցման կարողությունը կդիտվի որպես առավելություն,
- Համակարգչային գիտելիքներ (Microsoft Office, Power Point, Internet, e-mail, այլ), ձևավորման տարբեր ծրագրերի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
- Ուշադրություն մանրամասների նկատմամբ,
- Շարունակական զարգացում՝ կատարելության ձգտումով և նվիրվածություն։
Մրցույթին դիմելու համար անհրաժեշտ է [email protected] էլ. փոստի հասցեով ուղարկել ստորև նշված փաստաթղթերը, նամակի վերնագրի տողում նշելով «Ծրագրի օգնական»`
- ինքնակենսագրություն (CV)
- հետաքրքրության նամակ
Հայտերի ընդունման վերջնաժամկետ` 2022թ. դեկտեմբերի 23-ը (ներառյալ): Ոչ ամբողջական և վերջնաժամկետի խախտմամբ ուղարկված հայտերը չեն դիտարկվի: Ընտրված դիմորդներն ընթացիկ կհրավիրվեն հարցազրույցի (մի սպասեք վերջնաժամկետին դիմելու համար)։ Վերջնական պատասխանը կհայտնենք մինչև դեկտեմբերի 30-ը։