1. Ներածություն
1.1 Կազմակերպության մասին
Frontline Youth Network կամ Սահմանաբնակ երիտասարդների ներուժի բացահայտում ՀԿ-ն երիտասարդական հարթակ է, որ միավորում և հզորացնում է մարզաբնակ և սահմանաբնակ երիտասարդներին և կանանց։
Մեր տեսլականն է ունենալ կայուն խաղաղություն։
Մեր առաքելությունն է համախմբել և հզորացնել երիտասարդներին և կանանց՝ ստեղծելով հնարավորություններ քաղաքական և սոցիալական կյանքում ներազդեցություն ունենալու համար։
Մեր արժեքներն են՝
- խաղաղություն
- բնապահպանություն
- իրավահավասարություն
- ներառականություն
- մասնակցայնություն
Մեր մասին՝ www.frontlineyouth.net
1.2 Ծրագրի մասին
«Խաղաղաշինական կրթության խթանումը հանրակրթական դպրոցներում» ծրագիրն իրականացվում է ՍԵՆԲ կողմից՝ Միացյալ Թագավորության կառավարության «Հակամարտությունների, կայունության եւ անվտանգության հիմնադրամ»-ի (CSSF) աջակցությամբ եւ Կին խաղաղարարների համաշխարհային ցանցի (GNWP) հետ համագործակցությամբ։
Ծրագրի նպատակն է նպաստել խաղաղաշինական որակյալ կրթությանը և խրախուսել երիտասարդների վերաբերմունքի ու վարքագծի փոփոխությունը խաղաղ գործընթացների նկատմամբ:
Ծրագրի խնդիրներն են՝
1. Ներկայացնել խաղաղության բաղադրիչը ֆորմալ կրթության մեջ և նպաստել վերափոխման գործընթացին:
2. Հարստացնել և կատարելագործել ուսուցիչների և ուսանողների պատկերացումները խաղաղաշինության և կոնֆլիկտների հաղթահարման գործընթացների վերաբերյալ:
Ակնկալվող ազդեցությունը ուսուցիչների շրջանում խաղաղաշինության ոլորտում գիտելիքի վրա հիմնված մոտեցման խթանումն է, խաղաղաշինության գործընթացներում երիտասարդների մասնակցության խթանումը, դպրոցների հետ համագործակցությունը և խաղաղաշինության վերաբերյալ քննարկումների խթանումը։
2. Անիմացիոն հոլովակներ ստեղծելու ծառայություն
Անիմատորի ծառայության իրականացման ընթացքում ակնկալվում է, որ մասնագետը կամ աշխատանքային խումբը՝
- Կծանոթանա հասարակագիտություն առարկայի բովանդակության հիմքով ստեղծված ուսուցչի ձեռնարկին և թիմի հետ քննարկումների ընթացքում կառանձնացնի, ինը թեմաներ կամ կարևոր կետեր, որոնց հիմքով պետք է ստեղծվեն 1,5-3 րոպեանոց ինը հոլովակներ։
- Վերոնշյալ բովանդակային հիմքով կստեղծի ինը անիմացիոն հոլովակներ՝ հաշվի առնելով ծրագրում ներգրավված փորձագետների կարծիքները։
- Հոլովակները կներյակացվի ծրագրային թիմին, որից հետո անհրաժեշտության դեպքում, որոշակի փոփոխություններ կարվեն։
- Հոլովակների մշակման ընթացքում սերտորեն կհամագործակցեն սովորողների համար Peace ON հեռախոսային հավելածի (mobile app) զարգացնող մասնագետի հետ տեխնիկական խորհրտավության համար։
2.1 Պահանջվող որակավորումները
- Համապատասխան տեխնիկական կրթություն, հմտություն և/կամ փորձ
- Միտքը գեղարվեսատորեն ներկայացնելու և մուլտիմեդիայի տեսքով լուծում տալու կարողություն
- Ստեղծագործ և գեղագիտական միտք
- Դիզայներական հմտություններ
- Համակարգչային հմտություններ
- Նմանօրինակ անիմացիոն տեսահոլովակների ստեղծման փորձ և հաջող աշխատանքի նմուշներ
3. Պայմաններ
Ծառայության մատուցման արժեքի վերաբերյալ խնդրում ենք ուղարկել ձեր գնառաջարկը։
Ծառայությունը մատուցման ժամկետը՝ երկու ամիս (հունվար-մարտ 2023), որը ներառում է՝
- ֆիզիկական հանդիպումներ՝ ըստ անհրաժեշտության
- հեռավար աշխատանք (շաբաթական 10 ժամ)
- թիմային աշխատանք
4. Դիմում
Բոլոր հետաքրքրված մասնագետները կամ խմբերը կարող են իրենց ինքնակենսագրականը և համապատասխան աշխատանքային պանակը (գնառաջարկ, որևէ օրինակ իրենց աշխատանքից) ուղարկել [email protected] և [email protected] էլ․ հասցեներին՝ նշելով ծառայության անունը (Անիմատորի ծառայություն)։ Նշված չափանիշներին համապատասխանող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի, որը հաջող հաղթահարելուց հետո կսկսվի աշխատանքը։
Հայտերն ընդունվում են մինչև հունվարի 15-ը, ժամը՝ 18։00։