Follow us on >
Follow us on >

Ինգայի փորձառությունը CDN-ի Ընդհանուր խորհրդից

Ինգայի փորձառությունը CDN-ի Ընդհանուր խորհրդից

Մարտի 9-12, 2023
Վարշավա, Լեհաստան

Ողջույն։

Ես Ինգան եմ, FYN-ի ամենաերիտասարդ անդամներից մեկը, դեսպանության ծրագրի մասնակից։ FYN-ում ամենատարբեր նախագծերի եմ մասնակցում, բայց դրանցից ամենատպավորիչը այս տարվա՝ Վարշավայում կայացած CDN-յան General Assembly-ին մասնակցությունս էր՝ որպես դելեգատ։

Երբ մեր թիմը ինձ առաջարկեց մասնակցել, բավական զարմացել էի. այնքան փորձառու չէի ինձ զգում ու երկար ժամանակ չէր, որ FYN-ում էի, հետևաբար չէի սպասում, որ ինձ նման հնարավորություն կտրվի։ Այնուամենայնիվ, մեծ պատրաստակամությամբ որոշեցի մասնակցել ու երկար-բարակ թղթաբանական հարցերից հետո՝ մեկնեցի Վարշավա։

Դեռ մինչև մեկնելս գիտեի, որ մարտահրավերային հինգ օրեր են սպասվում։ Արևելյան Եվրոպայի տարբեր երկրներից մասնակիցներ կային՝ յուրաքանչյուրն իր փորձառությամբ, պատմությամբ ու հայացքներով. լանչի ընդմիջումներին էլ կարելի էր մոտենալ ցանկացած մարդու ու մի քանի րոպեանոց զրույց-բանավեճի բռնվել։ 

GA-ի առանցքային դրույթներից մեկը ժողովրդավարական քվեարկությունն էր. յուրաքանչյուր ներկայացուցիչ ուներ մեկ քվեարկության ձայն։ CDN-ի կանոնադրության փոփոխություններին ես կարող էի համաձայնել կամ չհամաձայնել ու իմ ձայնը նշանակություն ուներ, ես կարող էի կարծիքս արտահայտել կամ փոփոխություն առաջարկել, ինչը անձնական մեծփորձառություն էր։ Ընդհանրապես՝ առաջին անգամ էի իրավական հարցերի քննարկման ոչ միայն ներկա լինում, այլև ներգրավվում, ինչը ավելի հետաքրքիր էր, քան պատկերացնում էի։

Ի վերջո՝ չեմ կարող չնշել նաև սիրելի մարդկանց, որոնց հետ չորս լի օրեր անց կացրինք Վարշավայում։ 

Անհամբեր սպասում եմ CDN-յան հաջորդ ծրագրին մասնակցելուն։

Մինչ հանդիպում,

Ինգա:)