Հետևեք մեզ >
Հետևեք մեզ >

Կառուցվածք

Թիմային աշխատանքը, համագործակցությունը և մտքերի փոխանակումը Սահմանաբնակ երիտասարդների բնորոշիչներն են, որով կազմակերպության կառուցվածքը սահմանվում է հորիզոնական։ Կազմակերպությունը բաղկացած է երեք հիմնական մարմիններից, որոնք օգտվում են ընհանուր բարիքից և իրենց ներդրումն ունենում։

Օֆիսը բաղկացած է ընթացիկ աշխատակազմի թիմից, որը կառավարում է, պլանավորում, ֆոնդհայթայթում, գնահատում, հաշվետվություն ր այլն։ Թիմը բաղկացած է բազմագործառութային ու բազմամասնագիտական թիմից, որով ապահովվում է սահուն աշխատանքային ընթացքը։

Գործադիր կոմիտեն կամավորության վրա հիմնված ընտրովի մարմին է, որ օժանդակում է կազմակերպության աշխատանքային պլանին։ Կոմիտեի անդամները ներկայացնում ու տարածում են Սահմանաբնակ երիտասարդների կարիքներն ու նպատակները գործընկերային հարթակներում։ Կոմիտեի անդամները ակտիվ ներգրավված են որոշումների կայացման գործընթացում։

Աշխատանքային խմբերը միջանկյալ մարմին են, որ ապահովում են ներքևից վեր նախաձեռնողականությունը։ Այս խմբերի միջոցով բոլոր անհատները, որոնք հետաքրքրված են կազմակերպության որևէ գաղափարով կարող են միանալ առանց կազմակերպությունում պարտադիր որևէ դեր ստանձնելու։ Հարթակը բաց է բոլորի համար, ովքեր կիսում են մեր գաղափարախոսությունը և արժեքները։ Աշխատանքային խմբերը ապահովում են կազմակերպության թեմատիկ բազմազանությունը։ Կազմակերպությունը յուրքանչյուր աշխատանքային խումբ դիտարկում է որպես անկախ միավոր, որ կարող է ինքնուրույն գաղափարներ գեներացնել, ծրարեր կազմել և կատարել։ Իր հերթին կազմակերպությունը պետք է հոգա աշխատանքային խմբերի կարիքները։ Սա հարթակ է ինքնակրթության և մարդկային կապիտալի զարգացման համար։