ՍԵՆԲ ՀԿ-ն, «Այբ» կրթական հիմնադրամի և Յունիսեֆ Հայաստանի հետ համատեղ իրականացնում է «Կյանքի հիմնական հմտություններ»-ի վերաբերյալ դասընթացներ՝ նախատեսված մինչև 17 տարեկանների համար։
Ծրագրի նպատակն է նպաստել դեռահասների կարողությունների զարգացմանը և տրամադրել անհրաժեշտ հիմնարար ուսումնական գործիքներ որակյալ ապագայի և կյանքի ձևավորման համար:
Դասընթացը նախատեսված է և իրականացվելու է Բերդ համայքում: Դրա շրջանակներում կքննարկենք և տարբեր գործիքակազմերի օգնությամբ ձեռք կբերենք կիրառելի գիտելիքներ 16 թեմաների մասին ինչպիսիք են՝
- ինքնաճանաչում,
- սթրեսի կառավարում,
- լսելու հմտություններ,
- վեճերի կարգավորում,
- որոշումների կայացում,
- խնդիրների լուծում,
- քննադատական եվ ստեղծագործ մտածողություն,
- աշխատունակության հմտություններ:
Հանդիպուները կվարեն՝ Լուսինե Քոսակյանը, Ռուսամ Ջո Դավթյանը և Լիանա Քոսակյանը:
📅 Հուլիսի 11 — 24
📍 ք. Բերդ
Մասնակիցների քանակը սահմանափակ է: Նախնական գրանցման համար լրացրեք ստորև ներկայացված ձևը մինչև հուլիսի 1-ը: Օրակարգը և հանդիպումների մանրամասները կուղարկվեն արդեն հաստատված մասնակիցներին: