Follow us on >
Follow us on >

Բա չիմացա՞ր / Պատմում ենք կարևոր իրադարձությունների մասին

«Երբ ուսանողը վարձակալում է» արշավի մեկնարկը

«Երբ ուսանողը վարձակալում է» արշավը իրականացվում է FYN-ի գործադիր կոմիտեի անդամ Շուշան Ավետիսյանի նախաձեռնությամբ։ FYN թիմից Շուշանը և Ռուստամը մասնակցել են հուլիսին Սերբիայում կայացած «Քաղաքներ բոլորի համար» դասընթացին, որից հետո հնարավորություն են ստացել իրականացնելու իրենց գաղափարը։

Այսպես, արշավը նախատեսում էր մայրաքաղաք Երևանում գործող համալսարանների տարածքում իրականացնել իրազեկման ակցիա՝ բարձրացնելու ուսանողների շրջանում  բնակարանային իրավունքների վերաբերյալ իրազեկվածությունը  և բարձրաձայնել վարձակալ ուսանողներին հուզող խնդիրները, որպեսզի համատեղ լուծումներ գտնենք։ Ավելի վաղ, FYN թիմից Լուսինեն հետազոտություն էր իրականացրել հասկանալու՝ վարձակալման շուրջ հիմնական դիսկուրսը, խնդրի ակտուալությունն ու տարածվածությունը։ Հետազոտության շրջանակներում նա շուրջ 200 ուսանողի շրջանում իրականացրել է հարցումներ, իրականացրել է խորքային հարցազրույց 7 ուսանողների հետ և փորձագիտական և հարցազրույց 3 մասնագետների հետ։ Հետազոտության արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Իրազեկման ակցիան շարունակվում է։

Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվում է Համագործակցություն և Զարգացում Ցանցի աջակցությամբ «Քաղաքներ բոլորի համար` ներառական քաղաքաշինություն և որոշումների ընդունում Արևելյան Եվրոպայի քաղաքներում» ծրագրի շրջանակներում։

«Երիտասարդների հետ աշխատանքի կազմակերպում ԱՊՀ տարածքում» փորձի փոխանակում երիտասարդական աշխատողների համար

FYN-ի ծրագրերի ղեկավար Լուսինե Քոսակյանը կազմակերպությունը ներկայացրեց «Երիտասարդների հետ աշխատանքի կազմակերպում ԱՊՀ տարածքում» հանդիպմանը, որը անցկացվում էր Ուզբեկստանի Հանրապետության Տաշքենդ քաղաքում։ Միջոցառումը ներառում էր՝ հանդիպումներ Ուզբեկստանի Հանրապետությունում երիտասարդական քաղաքականություն իրականացնող գերատեսչությունների ներկայացուցիչների հետ, ԱՊՀ տարածքում երիտասարդական քաղաքականությունների ներկայացում մասնակիցների կողմից, ինչպես նաև այցելություններ Տաշքենդի երիտասարդական կենտրոններ, խմբային աշխատանքներ, փորձի փոխանակում և այլն։ Հաջող փոձի փոխանակմամբ ձեռք բերած գիտելիքներով Լուսինեն կկիսվի տեղի գործընկերների հետ։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջը հյուրընկալեց FYN-ի թիմին

Նոյեմբերի 6-ին FYN թիմը այցելեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջ։

Հանդիպումը ոչ ֆորմալ, ճանաչողական բնույթ էր կրում։ Քոլեջի ուսանողներին ներկայացվեց մեր պատմությունը, առաքելությունը և գործունեության շրջանակները։ Քննարկում ծավալվեց երիտասարդական ակտիվիզմի ու երիտասարդների հնարավորությունների շուրջ։ Հանդիպման ընթացքում FYN-ի գործադիր կոմիտեի անդամ Շուշանը կիսվեց իր՝ «Երբ ուսանողը վարձակալում է» նախաձեռնության մանրամասներով։

FYN-ի թիմին էր միացել կազմակերպության գործընկեր Cooperation and Development Network Eastern Europe-ի ներկայացուցիչ Գիորգին։ Հետաքրքրական էր, որ մեզ հյուրընկալող երիտասարդները տիրապետում էին վրացերենին, և հնարավորություն ունեցան գործնականում կիրառել իրենց լեզվական հմտությունները։
Գիորգին ներկայացրեց Կանաչական շարժման համառոտ պատմությունը, բնապահպանական քաղաքականությունը և ակտիվիզմը աշխարհում, ինչպես նաև Վրաստանի փորձը։ Հանդիպումը երիտասարդների համար նոր հնարավորություն ստեղծեց՝ սկսելու համագործակցություն FYN-ի հետ։

Ամփոփվեց «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացը

Լուսանկարը ծրագրի երկրորդ փուլից/ Աղվերան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացրել է «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացը, որին ակտիվ մասնակցություն է ունեցել FYN-ի ծրագրերի ղեկավար Լուսինեն, ինչպես նաև թվով 25 երիտասարդական այլ աշխատողներ ՀՀ ողջ տարածքից։

Ծրագիրն իրականացվել է երեք փուլերով։ Առաջին փուլը տեղի էր ունեցել հոկտեմբերի 5-8-ը, իսկ վերջին երկուսը՝ նոյեմբերի 1–4-ը և նոյեմբերի 22-24-ը։

Լուսանկարը ծրագրի վերջին փուլից

Վերապատտրաստումը ի թիվս համակողմանի գիտելիքների և փորձի փոխանակման, յուրահատուկ հարթակ է ստեղծել ակտիվ գործունեություն ծավալող կառույցներին և անհատներին համախմբվելու և փորձով ու հմտություններով կիսվելու համար։

Միջոցառման երկրորդ փուլի ընթացքում Լուսինեն ներկայացրել է նաև վերջին հետազոտության և քաղաքացիական ակցիայի («Երբ ուսանողը վարձակալում է») նպատակներն ու խնդիրները՝ կիսվելով ինֆո-թերթիկներով։

Դասընթացի մասին առավել մանրամասն տեղեկություն կարող եք ստանալ ԿԳՄՍՆ պաշտոնական լրահոսի էջից՝ www.erit.am:

Բուդապեշտում կայացավ «Աշխատանք բոլորի համար. ձևավորելով Եվրոպայի աշխատանքի ապագան» միջացառումը

Աշխատանքը բոլորի համար է

Cooperation and Development Network Eastern Europe

Նոյեմբերի 15-20-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի Եվրոպական Երիտասարդական կենտրոնում անցկացվեց աշխատանքային իրավունքներին նվիրված երիտասարդական նստաշրջանը, որին ակտիվ ներգրավվածություն ունեցավ FYN-ի ցանցի ղեկավար Լիանան։

Աշխատանքային իրավունքների թեմայի շրջանակներում քննարկվել են մի շարք հարցեր, և փորձ է կատարվել տարածաշրջանային մակարդակներում գտնելու նմանություններ՝ աշխատանքային իրավունքների խախտումների վերաբերյալ, ինչպես նաև քննարկվել է, թե որքանով է պաշտպանված աշխատողի իրավունքը և որքանով է վիճակը տարբերվում մի երկրից մյուսը: Հանդիպման ընթացքում երիտասարդները քարտեզագրել են աշխատաշուկայում երիտասարդության առջև ծառացած բոլոր խոչընդոտները և մտածել դրանց դեմ պայքարելու տարբեր գործիքների և ճանապարհների մասին:

Միջոցառման ընթացքում ունեցած այս և շատ այլ դինամիկ քննարկումներից FYN-ի ցանցի ղեկավար Լիանան վերադարձել է ոգեշնչված թիմակիցներին ներկայացնելու աշխատանքային իրավունքների ապագայի ընդհանուր տեսլականը, որը մեզ հնարավորություն է տալիս ապրել լիարժեք, արժանապատիվ կյանքով։

Միջոցառման ավարտին մասնակիցները հնարավորություն ունեցան մշակել հետագա գործողությունների պլան իրենց տեղական և տարածաշրջանային աշխատանքային իրավունքների խախտումների վերացման համար։

Related Posts
Leave a Reply

Your email address will not be published.Required fields are marked *