Follow us on >
Follow us on >

Մեր երկրորդ անունն ազատություն է. Միլենայի պատմությունը

#FYNstory

Ես Միլենան եմ Ճաղարյան՝ Ճամբարակից․ Ճ-երը շատ եմ սիրում։ 18 տարեկան եմ։ Զբաղվում եմ երիտասարդական ակտիվիզմի զարգացմամբ իմ համայնքում։ Սիրում եմ IT ոլորտը, որից բխում է նաև սերը դեպի մաթեմատիկա և ֆիզիկա։ Սիրում եմ սարեր։ Սիրում եմ Ճամբարակը, Հայաստանը։ Ունեմ եղբայր, ով ծառայում է Արցախում։  Սիրում եմ հավասարություն․ երկար ժամանակ է պայքարում եմ աղջիկների և տղաների հավասարության համար։ Սիրում եմ ռոք երաժշտություն՝  հայկական ռոք։

Երիտասարդությունը ինձ համար ասոցացվում է ԼԱՎ ԷԼԻ-ի Ջահել Ազատության երգի հետ: Ի դեպ՝ երգում ասվում է հետևյալ տողը «մեր երկրորդ անունն ազատություն է․․․»

Միլենան ՍերմանելOFF ՓոփոխությON ճամբարի շրջանավարտներից է։ Ճամբարից հետո նա նախաձեռնեց Միջանցք երիտասարդական հարթակում ստեղծել գրադարան և սկսել  «Աննը Ֆրանկ. Հետնատուն» երիտասարդ աղջկա օրագիրը գրքի ընթերցանություն, կինոդիտում և քննարկում: Միլենայի նպատակն էր Ճամբարակի երիտասարդների մոտ խթանել մարդասիրական արժեքներ (մարդու իրավունքներ, խաղաղաշինություն), քննադատական և վերլուծական մտածողություն և խրախուսել երիտասարդական ակտիվիզմ։

Մեր բարբառում նման հետաքրքիր արտահայտություն կա՝ վէչ սըվըրցըրա, վէչ կըտըրցըրա։ Այս մոտեցմամբ, երբ սկսում ես համայնքային ակտիվիզմով զբաղվել և նկատում ես ոգևորություն, ապա պետք է շարունակել։ 

Մի քանի տարի առաջ ակտիվությանս կենտրոնում ես էի՝ իմ հետաքրքրությունները

Տարիների ընթացքում շատ եմ փոխվել։ Հիմա ակտիվությունս սոցիալական պատասխանատվությամբ է պայմանավորված։ Առհասարակ նկատել եմ, որ մեր համայնքում երիտասարդությունը փոխվել է։ Իմ սերնդակիցները գրեթե բոլորը Երևանում են, ու ես հիմա համայնքում ինձ մեծ եմ զգում․․․ Մասնակից երեխաները բավականաչափ ոգևորված են անելու նմանատիպ ծրագրեր․ մենք հանձն ենք առնում առաջնորդելու և աջակցելու նրանց իրականացնել այդ ամենը։ Ի վերջո նրանք պատրաստակամ են ստանձնել նախաձեռնողականությունը՝ դարձնելով ծրագիրը շարունակական ու արդյունքում լինելու փոփոխությունը

Ծրագրի ամենահետաքրքիր ու էմոցիոնալ հատվածը

Ծրագրի շրջանակում հիշարժան դեպքերը շատ էին։ Սակայն ես ամենահետաքրքիր հատվածը համարում եմ այն պահը, երբ կինոդիտման վերջում երեխաները ոգևորված ու վառվող աչքերով նայում էին՝ պարտավորեցնելով ավելի հաճախ կազմակերպել նմանատիպ միջոցառումներ, մանավանդ, որ դրանք առանձնապես շատ միջոցներ չեն պահանջում: Ուստի կարող եմ նշել, որ ծրագիրը հնարավորություն է տվել հասկանալու ու ավելի լավ զգալու այն ամենի կարևորությունը, ինչը անում ենք:


Ես՝ ինքս ինձ հետ

Այժմ գաղափարական տատանումների մեջ եմ, որը ստիպում է ավելի լավ հասկանալ ինքս ինձ։ Իմ ֆիլմի հերոսը հիմա մենակ քայլում է նեղ փողոցներով, երաժշտություն լսում, մտորում։ Նա հատուկ կոդավորված ազդանշաններ է որսում, կապ հաստատում ու հաղորդակցվում այլ մոլորակների հետ։ Ստացած գիտելիքները օգտագործում հասկանալու և բացահայտելու մեր աշխարհի շատ խնդիրների լուծումներ։ 

Ես հավատում եմ, որ աշխարհը կարելի է փոխել գիտությամբ։ 

Իմ ակտիվիզմը նարնջագույն է։

Միացի՛ր մեզ  Եթե դու երիտասարդ ես, ապա կարող ես միանալ FYN-ին, որպեսզի միասին սերմանենք փոփոխություն։

Աջակցի՛ր FYN-ին․ Եթե դու ունես միջոցներ, ապա կարող ես աջակցել FYN-ին, որպեսզի միասին փոխենք աշխարհը։ 
Related Posts
Leave a Reply

Your email address will not be published.Required fields are marked *