Follow us on >
Follow us on >

Ամեն ինչ սկսվում է մեկ մարդուց և մեկ քայլից․ Արենի պատմությունը

Ամեն ինչ սկսվում է մեկ մարդուց և մեկ քայլից․ Արենի պատմությունը

#FYNstory

Ես Արեն Դալլաքյանն եմ Վանաձորից։ 17 տարեկան եմ, շփվող, պոզիտիվ ու աշխատասեր մարդ։ Սովորում եմ «Իրական դպրոցի» 3֊րդ կուրսում, ունեմ բազմաթիվ հետարքրություններ, որոնք երբեմն ընդհանուր եզրեր չունեն, օրինակ՝ մեդիան, բիզնեսը, մարքեթինգը, լուսանկարչությունը, բասկետբոլը և այլն։ Իմ հետաքրքրությունների տարամիտվածությունից հասկացաք երևի, որ ինձ հետ հնարավոր չէ ձանձրանալ։ Շատ սիրում եմ շփվել տարբեր ազգության մարդկանց հետ, բացահայտել նրանց սովորություններն ու աշխարհի մշակութային գույները։  Չգիտեմ ինչու՝ուզում եմ ասել բոլորիդ, որ շատ եմ սիրում պիցցա ուտել։

Այս պահին ներկայացնելով իմ կամավորական և ակտիվիստական գործունեությունը՝ մտքիս եկավ Rag’n’Bone Man֊ի Human երգը։

Երիտասարդությունն ու ակտիվիզմն իմ մեջ ասոցացվում է դեղին գույնի հետ, չգիտեմ ինչու այդ գույնից ոգեշնչվում եմ։ Համարում եմ, որ երիտասարդությունն այն ուժն է, որ կարող է փոխել աշխարհը։ Հավատում եմ, որ ամեն ինչ սկսվում է մի հասարակ քայլ անելուց, քանզի տեղում նստել և որևէ բանի սպասելն անիմաստ ժամանակի կորուստ է։

Ալենը ՍերմանելOFF ՓոփոխությON ճամբարի շրջանավարտներից է

Ճամբարից հետո նա այնքան ոգեշնչված էր FYN-ի թիմի աշխատանքներով, որ որոշեց այդ նույն գիտելիքներն ու փորձը փոխանցել վանաձորցիներին, գրելով՝ Development of Vanadzor՛s youth ենթադրամաշնորհային ծրագիրը, որի շրջանակներում կազմակերպվեցին երեք սեմինար- հանդիպումներ։ Ունենալով CinemArt ՀԿ-ի գործընկերությունը՝ հանդիպումներն արվեցին այնտեղ, հրավիրված բանախոսներ էին Արթուր Սուքիասյանը (AdvocArt փաստաբանական գրասենյակի տնօրեն, «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները» թեմայով), Արթուր Սաքունցը (Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տնօրեն, «Ղարաբաղա-ադրբեջանական կոնֆլիկտը և դրա հնարավոր լուծումները» թեմայով), Գևորգ Քոթանջյանը («Ուղղակի Ժողովրդավարություն» ՀԿ-ի տնօրեն, «բնության վրա մարդու ունեցած ազդեցությունը» թեմայով)։

Ծրագիրը սպասվածից ավելի լավ է անցել, արդյունքն էլ արդարացրել է ակնկալիքները։ Վանաձորի երիտասարդությունը ոչ միայն հետաքրքրված էր թեմաներով, այլև ծրագրից հետո նախաձեռնել են նոր քննարկումներ և նկատելի ակտիվություն են ցուցաբերում՝ այլ ծրագրերում սեփական մասնակցությամբ հանդես գալով։ Ծրագրի ամենաէմոցիոնալ հատվածը համարում եմ վերջին հանդիպումը, որի թեման բնության վրա մարդու ազդեցությունն էր, շատ հարցեր քննարկեցինք ու նաև վերլուծեցինք մեր մտքերում։ Այդ օրը հասկացա, որ աշխարհը փոխելու համար գերբնական ուժ  պետք չէ, բավական է միայն համախմբել մարդկանց և տալ նրանց փոփոխությանը հավատալու հնարավորություն։ Ասում են, ճանապարհը բացվում է, երբ պարզապես քայլ ես անում. այդ քայլն անելու «գերբնական» ուժ ունեն բոլորը։

Ցավոք չունեմ կախարդական փայտիկ աշխարհում ամեն խնդիր լուծելու համար, բայց հավատում եմ, որ փոփոխությունների համար պարզապես պետք է փոխել մարդկանց արժեհամակարգը։ Վստահ եմ, որ կարող եմ շատ բան անել իմ քաղաքի համար, ինչը կարող է օրինակ դառնալ այլ քաղաքների և գյուղերի երիտասարդների համար։ Լիահույս եմ, որ մի օր աշխարհում կլինի անդորր և բոլորն էլ կգտնեն իրենց ներուժի ճիշտ կիրառությունը՝ ամեն ինչ սկսվում է մեկ մարդուց և մեկ քայլից։

Միացի՛ր մեզ  Եթե դու երիտասարդ ես, ապա կարող ես միանալ FYN-ին, որպեսզի միասին սերմանենք փոփոխություն։

Աջացկի՛ր FYN-ին․ Եթե դու ունես միջոցներ, ապա կարող ես աջակցել FYN-ին, որպեսզի միասին փոխենք աշխարհը։