Follow us on >
Follow us on >

Ակտիվիզմը խաղաղություն է բերում․ Լիլիթի և Ալինայի պատմությունը

Ակտիվիզմը խաղաղություն է բերում․ Լիլիթի և Ալինայի պատմությունը

#FYNstory

Ես Լիլիթ Առուշանյանն եմ, 16 տարեկան։ Սովորում եմ Բերդի պետական քոլեջում։ Այս աշխարհում գրեթե ամեն ինչն եմ սիրում։ Երազում եմ, որ մի օր աշխարհից վերանա չարությունը։ 

Շատ եմ ուզում դառնալ մարքեթոլոգ, բայց մինչ այդ ցանկության իրականացումը՝ ինձ փորձում եմ բացահայտել նաև կամավորության ու ակտիվիզմի մեջ, սիրում եմ տեխնոլոգիաների հետ կապված ամեն բան, ինքս ինձ մարտահրավերներ եմ նետում՝ մասնակցելով տարբեր դպրոցական մրցույթների։ Վերջերս էլ հաղթահարեցի FLEX ծրագրի մրցութային հերթական փուլը։

Ինձ համար ակտիվիզմը կապույտ գույն ունի, վրան էլ ճերմակ ամպեր։ Հավատացած եմ՝ ակտիվիզմը խաղաղություն է բերում։ Իմ պատկերացրած ակտիվիզմին ուղեկցում է ակտիվ ու ռիթմիկ երաժշտությունը։
Եթե նշեմ ակտիվիզմի օրինակներ, որոնք ինձ մոտիվացնում են, ապա, միանշանակ, դրանք կլինեն այն շարժումները, որոնք սկիզբ են առել Հայաստանում, մասնավորապես՝ Ռեստարտ Գյումրի, Վանաձոր, Իջևան նախաձեռնությունները, որոնք իսկապես մոտիվացնող են և որ ամե0նակարևորն է՝ բերում են փոփոխություն։ Փոփոխություն է սերմանում նաև FYN՝ ակտիվություն բերելով մեր համայնքներ։ Ինձ համար անգնահատելի է այն փորձառությունը, որ ձեռք եմ բերել թիմակցիս՝ Ալինայի հետ՝ ՍերմանելOFF ՓոփոխությON  ճամբարի ենթադրամաշնորհային ծրագիրն իրականացնելիս։

Մերօրյա երիտասարդին վերագրում եմ ակտիվ, առույգ, գունավոր հատկանիշները, այնուամենայնիվ, ցավով պետք է նշեմ, որ իմ համայնքում ոչ միշտ են նրանք այդպիսին․ նրանք հաճախ  փակ են ու չշփվող։ Շատ կցանկանայի, որ գա այն պահը, երբ երիտասարդները լինեն ոչ թե պահանջողի, այլ նախաձեռնողի դերում։ Գիտեմ՝ քայլ առ քայլ կլինի ամեն ինչ․ անհնար որևէ բան չկա։  Ու այդ ժամանակ բոլորս ուրախությամբ կարձանագրենք, որ մեր համայնքի երիտասարդը գունավոր է,  ակտիվ է, նախաձեռնող է։

Ինձ մարմնավորող ֆիլմի հերոսը կլիներ բոլորին մոտիվացնողը։  Իսկ ֆիլմում դուք կտեսնեիք այդ կերպարի տրանսֆորմացիան․ թե ինչպես է նա շարունակական ուսուցմամբ ու նպատակով՝ օր օրի դառնում ավելի լավը։ Այդ կերպարը կունենա նաև այն գերբնական ուժը, որն ամեն ինչում ու ամենքի մեջ լավն ու բարին տեսնելն է։

Գիտելիքը ցանկացած իրավիճակում ճիշտ կողմնորոշվեու հնարավորություն է տալիսԱլինայի պատմությունը

#FYNstory

Ես Ալինա Աբրահամյանն եմ,  16 տարեկան։ Ունեմ շատ մեծ ընտանիք։ Ինձ կբնորոշեմ որպես ակտիվ և արվեստասեր երիրասարդի։ Նախաձեռնող եմ։ Սիրում եմ զբաղվել կամավորությամբ և կարծում եմ, որ դա ևս արվեստ է։

Ակտիվիզմն ասոցացնում եմ կանաչ գույնի հետ, այնպես ինչպես բնության մեջ է՝ ամեն ինչ կանաչ է ու հանգիստ։ Այդ կանաչում հնչում են դաշնամուրի ակորդները՝ հանգստացնո՜ղ, խաղա՜ղ, բայց դինամիկ ու նպատակային։  Ակտիվիզմը հանգստություն է՝ նպատակասլացության մեծ բաղադրիչով։ Այդպիսին է նաև FYN-ի հետ մեր համագործակցությունը․ այստեղ մեզ ուղղորդում են, տալիս մոտիվացիայի մեծ չափաբաժին։ Որոշել եմ՝ փոքր քույրիկիս էլ եմ ցույց տալու ակտիվիզմի ուղին։

Ինձ համար երիտասարդությունը հոմանիշ է խելացիությանը։ Երիտասարդը մեկն է, ով անդադար փորձում է նոր բան սովորել, անդադար նայում և ուսումնասիրում է չորսբոլորը՝ փորձելով գտնել ինքնազարգացման նոր հնարավորություններ։  Մեր համայնքում, ավաղ ոչ միշտ ու ոչ բոլորն են այդպիսին։ Շատ կցանկանամ, որ նրանք լինեն անկախ և նախաձեռնող։

Ես իմ գերբնական ուժն եմ համարում մարդկանց հետ աչքերով հաղորդակցվելու կարողությունը՝ լուռ, առանց խոսքի։  Սիրում եմ այս աշխարհն այնպիսին, ինչպիսին որ կա։ Միայն թե կցանկանայի, որ մարդիկ դադարեին կարծրատիպային մտածել, և որ շարունակաբար զարգանային։ Ես որդեգրել եմ անդադար ինքնակրթվելու սկզբունքը և հավատացած եմ, որ գիտելիքը ցանկացած պարագայում ճիշտ կողմնորոշվելու հնարավորություն է տալիս։

Նշենք, որ  Լիլիթն ու Ալինան  FYN-ի ՍերմանելOFF ՓոփոխությON  ճամբարի շրջանավարտներ են։ Հավատալով փոքր քայլերով փոփոխություն բերելու հնարավորությանը, երկուսով  նախաձեռնեցին «Փոփոխությունը մեր ձեռքերում» ծրագիրը Բերդ համայնքում։ Նրանք թիմային աշխատանքի լավագույն օրինակով ստեղծեցին հարթակ համայնքի երիտասարդության համար՝ սովորելու, ինքնարտահայտվելու, տարբեր իրավիճակային խնդիրներին լուծումներ առաջարկելու և միապաղաղ առօրյայից կտրվելու։ 

Նախաձեռնությունը, իրենց հավաստմամբ, նրանց դարձրեց ավելի պատասխանատու, ավելի փորձառու ու ավելի ինքնավստահ։ Ծրագրի իրականացումը միշտ չէ, որ հարթ է ընթացել, սակայն դժվարություններին ևս փորձել են համատեղ լուծումներ գտնել՝ մտքում պահելով իրենց մեծ նպատակը։

Միացի՛ր մեզ  Եթե դու երիտասարդ ես, ապա կարող ես միանալ FYN-ին, որպեսզի միասին սերմանենք փոփոխություն։

Աջացկի՛ր FYN-ին․ Եթե դու ունես միջոցներ, ապա կարող ես աջակցել FYN-ին, որպեսզի միասին փոխենք աշխարհը։