Follow us on >
Follow us on >
FYN CAMP

ՍերմանելOFF փոփոխությON ամառային դպրոց․ ընդունվում են հայտեր

ՍերմանելOFF փոփոխությON ամառային դպրոց․ ընդունվում են հայտեր

Մեկնարկում է «ՍերմանելOFF փոփոխությON» խորագրով արդեն երկրորդ ամառային դպրոցի հայտադիմումների ընդունման ընթացքը։

FYN-ը հուլիսի 5-9-ը իրականացնում է իր երկրորդ ամառային դպրոցը, որը խոստանում է էլ ավելի ոգևորիչ լինել։ Սա աննախադեպ հնարավորություն է ՀՀ բոլոր մարզերի ակտիվ և ներգրավված երիտասարդության համար՝ զինվել նոր գիտելիքներով, ձեռք բերել փորձ և համագործակցություն։ Այն կրկին կայանալու է Արտանիշ գյուղի հարևանությամբ՝ Սևանի ափին՝ Հայկական ճամբար կոչվող հանգստյան գոտում։

«ՍերմանելOFF փոփոխությON» ամառային դպրոցը նախատեսված է 16-24 տարեկան երիտասարդների համար, որոնք ցանկանում են խորացնել իրենց գիտելիքներն ակտիվիզմի և ջատագովության (շահերի պաշտպանություն) ոլորտում և սովորել բնապահպանություն, մարդու իրավունքներ և խաղաղաշինություն թեմաների մասին։  Ամառային դպրոցը իրականացվում է ոչ ֆորմալ կրթության ձևաչափով։ 

Տևողությունը 4 օր է, որտեղ մեկ ամբողջական օրը ներառում է 4 թեմատիկ դասընթաց (տեսական և գործնական), առավոտյան և երեկոյան ժամանց, ներառյալ՝ յոգա, կինոդիտում, սեղանի խաղեր և այլն։

Ուսուցումը կազմակերպվելու է՝ հիմնվելով «ՍերմանելOFF փոփոխությON» երիտասարդ ակտիվիստի ձեռնարկի վրա։

«ՍերմանելOFF փոփոխությON» ամառային դպրոցի օրերին հաջորդելու է կազմակերպության Գլխավոր Խորհրդի նիստը, որի շրջանակներում քննարկվելու են կազմակերպության ռազմավարական զարգացման պլանները, ապագա ծրագրերը և կատարվելու է  գործադիր կոմիտեի անդամների ընտրություններ։ Ամառային դպրոցի անդամների դիտորդական մասնակցությունը նրանց համար կարող է դառնալ լավ փորձ և նախատիպ կառավարման ժողովրդավարական ձևերի ընկալման և FYN կազմակերպության կառուցվածքը պատկերացնելու համար։

Կազմակերպությունը հոգում է յուրաքանչյուր մասնակցի հնգօրյա կացության արժեքը՝ 100000 դրամ/անձ, ճանապարհածախսը և սնունդը, իսկ մասնակիցներին խնդրում ենք ունենալ իրենց ներդրումը 15000 դրամ՝ մասնակցության վճարի տեսքով, որն ուղղվելու է դպրոցի ընթացքում մատուցվող ծառայությունների բարելավմանը։ Ամառային դպրոցի սիմվոլիկ վճարման բաղադրիչը չպետք է հետ պահի որևէ մեկին մասնակցության հայտ ներկայացնելու համար, հնարավորությունների բացակայության դեպքում խնդրում ենք հայտադիմումում տեղյակ պահել թիմին։ 

Եթե Դուք ակտիվ և մտահոգ երիտասարդ եք, ով ցանկանում է զարգացնել իր գիտելիքները, ձեռք բերել իրական համախոհներ և գործող ցանց, ապա դիմեք այս ծրագրին մասնակցելու համար։ 

Դիմելու վերջնաժամկետն է հունիսի 14-ին, ժամը՝ 23։59-ին։