Follow us on >
Follow us on >

Պտույտ մը «ՍերմանելOFF ՓոփոխությON» ամառային դպրոցին մեջ

Պտույտ մը «ՍերմանելOFF ՓոփոխությON» ամառային դպրոցին մեջ

FYN-ը «ՍերմանելOFF ՓոփոխությON» ամառային դպրոցի շուրջ համախմբել էր Հայաստանի 7 մարզերից 16-24 տարեկան շուրջ 20 երիտասարդների։ Ամառային դպրոցի 5 օրերը հագեցած էին տարաբնույթ թեմաների մասին դասընթացներով՝ մատուցված ոչ ֆորմալ կրթության մեթոդով։ 

Ամեն օրը սկսվել է վաղ առավոտյան յոգայի վարժանքներով, որը մարզում է միտքը, հոգին և մարմինը՝ խաղաղություն բերելով և էներգիայով լիցքավորելով յոգայով զբաղվող յուրաքանչյուրին։ Յոգայի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ։

Դասընթացները ներառում էին երիտասարդ առաջնորդի հմտություններն ու գիտելիքները զարգացնող թեմաներ՝ հիմքում ունենալով «ՍերմանելOFF ՓոփոխությON» երիտասարդ առաջնորդ ձեռնարկը։ 

Ամառային դպրոցի առաջին օրն սկսվեց մասնակիցների և FYN կազմակերպիչ թիմի  ծանոթությամբ։ Ներկայացվեցին և քննարկվեցին «Առաջնորդություն․ ինչո՞ւ մասնակցել» և «Ակտիվիզմ․ ինչպե՞ս մասնակցել» թեմաները։ Մշակութային երեկոն ամփոփեց առաջին օրը․ մասնակիցները ներկայացրեցին իրենց համայնքների տեսարժան վայրերի մասին պատմող նյութեր, համայնքին հատուկ սնունդ կամ այլ բրենդ և խոսեցին իրենց բարբառներով։

Երկրորդ օրվա մեկնարկը յոգան էր, քննարկված թեմաները՝

  • «Կոնֆլիկտի հաղթահարումը և խաղաղությունը․ ինչո՞ւ է այն կարևոր»,
  • «Անվտանգություն ON-OFF․ ինչպե՞ս պահպանել»,
  • «Գենդերային հավասարություն և հակախտրականություն․ ինչո՞ւ է այն կարևոր»
  • «Առողջ ապրելակերպ և հոգեկան առողջություն․ ինչպե՞ս այն պահպանել»,

իսկ ավարտը՝ կինոդիտումը։

Երրորդ օրվա թեմատիկ ուղղվածությունը բնապահպանությունն էր՝ համեմված մի շարք կարևոր և ժամանակակից հմտությունների շուրջ զրույցներով։ Ներառված թեմաներն էին՝

  • «Կենսաբազմազանություն և կլիմայի փոփոխությունը, ի՞նչ պետք է իմանալ»,
  • «Արդյունավետ հաղորդակցում․ ինչպե՞ս»,
  • «Բնապահպանություն և էկո․ ակտիվիզմ․ ինչո՞ւ է այն կարևոր»,
  • «Ֆինանսական գրագիտություն․ ի՞նչ պետք է իմանալ»։

Չորրորդ օրվա թեմաներն էին՝

  • «Մարդու իրավունքներ․ ինչո՞ւ է այն կարևոր»,
  • «Ապագան մենք ենք, իսկ մենք այստեղ ենք՝ հիմա․ խմբային աշխատանքներ»,
  • «Թվային ակտիվիզմ և հեռանկարներ․ ի՞նչ կարող ենք անել»,
  • «Մեդիա գրագիտություն և տեխնիկական հմտություններ․ ի՞նչ պետք է իմանալ»։

Հինգերորդ եզրափակիչ օրը ամառային դպրոցը ավարտվեց գնահատումով, որի ժամանակ մասնակիցները հնարավորություն ունեցան հետադարձ կապ թողնելու դպրոցի բովանդակության, մեթոդաբանության, թիմային մթնոլորտի և դինամիկայի վերաբերյալ, ինչպես նաև գնահատելու դասընթացներն ու դասընթացավարներին։ Հրաժեշտի երեկոն եզրափակեց օրը։

Ամառային դպրոցին հաջորդեց Գլխավոր Խորհրդի նիստը, որին  դպրոցի անդամներին նույնպես հնարավորություն տրվեց մասնակցություն ունենալ, ինչը նրանց համար կարող է դառնալ լավ փորձ և նախատիպ կառավարման ժողովրդավարական ձևերի ընկալման և FYN կազմակերպության կառուցվածքը պատկերացնելու համար։

Մասնակիցները ամառային դպրոցի ընթացքում պատրաստեցին անհատական կոլաժներ, որոնք շուտով կցուցադրվեն «Ապագան մենք ենք, իսկ մենք այստեղ ենք՝ հիմա» ցուցահանդեսի շրջանակներում (այս մասին ավելի ուշ մանրամասն հրապարակում կունենանք) ։

Հիշեցնենք, որ սա մեր թվով երկրորդ ամառային դպրոցն է։

Հետևեք Frontline Youth Network-ի հետագա գործունեությանը մեր սոցցանցերի (website, Facebook, Twitter, Instagram, Telegram, LinkedIn) էջերում։