Follow us on >
Follow us on >

ՍերմանելOFF փոփոխությON ամառային դպրոցը մասնակիցների աչքերով. մաս 2

ՍերմանելOFF փոփոխությON ամառային դպրոցը մասնակիցների աչքերով. մաս 2

Ինչպես հիշում եք հուլիսի 5-9-ը տեղի ունեցավ ՍերմանելOFF ՓոփոխությON ամառային դպրոցը, որի ընթացքում մասնակիցներից Անին (ես), Ալվարդը, Տաթևը, Ռուզաննան և Լուչան զրուցել ենք մյուս մասնակիցների հետ և ամփոփել նրանց ընդհանուր տպավորությունները մեկ հոդվածում։ Նաև խոստացել էինք շարունակել հոդվածը։ Այժմ Ձեզ ենք ներկայացնում շարունակությունը ստորև։


Դուք այստեղ և առօրյա կյանքում։ Ո՞րն է տարբերությունը։
…այստեղ ամեն ինչ համակարգված է, իսկ առօրյայում մենք պետք է պլանավորենք մեր անելիքները… (Ռուզաննա)
…առօրյա կյանքում ավելի շատ եմ քնում, իսկ այստեղ գրաֆիկով եմ արթնանում, որը օրգանիզմիս նոր շունչ է տալիս…(Պետրոս)
…այստեղ ժամանակը շատ արդյունավետ է անցնում, տանը ժամանակս կարող էր ուրիշ ձև անցնել, իսկ այստեղ մեկ ժամվա ընթացքում ստանում եմ շատ ինֆորմացիա…(Էլենա)
…շատ կա տարբերություն. առօրյայում շփվում եմ մոտիկների հետ, իսկ այստեղ անծանոթ ու լավ մարդկանց…(Շանթ)
…այստեղ քնում եմ գրաֆիկով, իսկ առօրյայում` ոչ… (Զորի)
…առօրյայում ավելի պասիվ եմ…
…ես երբեք ժամը վեցին չէի արթնացել, որ յոգայով զբաղվեի…(Արման)
…այստեղ շարժվում եմ օրակարգով…(Էլեն)
…առօրյա կյանքս այսքան հագեցած չի լինում…
…ես առհասարակ շփվում եմ մոտիկ մարդկանց հետ, իսկ այստեղ տարբեր ոլորտների մարդկանց…(Միլենա)

Ի՞նչ խորհուրդ կտաք կամ կպատմեք Ձեր ընկերներին այս ճամբարի մասին։
… մյուս տարի բաց չթողնեն, որովհետև շատ լավ ա անցնում, ես շատ տպավորված եմ…(Էլենա)
Ուտելիքը լավն ա, իսկ սեսիաները հետաքրքիր ու ուսուցողական…(Շանթ)
…կզգուշացնեմ, որ գալու են ֆեմինիստ դառնան…(Արման)
…կպատմեմ զվարճալի դեպքերի մասին, և սեսիաներից ստացած գիտելիքները կփոխանցեմ նրանց…
…արդեն բավականին պատմել եմ ընկերներիս կատարվելիքի մասին, ու նրանք արդեն ուզում են գան…
…սխալ արեցիք որ չեկաք, ոսպով ճաշը շատ կլիներ…(Գոռ)
…խորհուրդ կտամ մյուս տարի անպայման դիմեն, կներկայացնեմ ընդհանուր դպրոցի գաղափարախոսությունը և կպատմեմ սեսիաների բուն նպատակը…(Զորի)
…խորհուրդ կտամ դիմեն մյուս տարի, ու եթե ստացվի անպայման գան…(Էլեն)
…կասեմ, որ մասնակցեն մյուս տարի, որովհետև հետաքրքիր ա շատ…(Ռուզաննա)

Եթե լինեիք կազմակերպչական խմբից, ի՞նչը կփոխեիք այստեղ։
…սեսիաների ընթացքում խաղերը կշատացնեի, սակայն այսպես էլ է շատ լավ…
…իրականում ոչ մի բան, որովհետև ահռելի աշխատանք է կատարել կազմակերպչական թիմը…(Էլենա)
…ոչ մի բանը…
…անկեղծ ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված, շատ հետաքրքիր ա անցնում…(Զարուհի)
…շուտ արթնանալը…
…ամեն ինչ շատ լավ ա, մենակ ամեն օր ոսպով ճաշ կդնեի ճաշին…(Գոռ)

Ամենահավես բանը որը տեղի ունեցավ Ձեր հետ այստեղ
…խարույկի կողքը նստել և երգելը, գիշերը ափի մոտ աստղերին նայելը…
…մի գիշեր ափին հավաքվել էինք ու բարձր ծիծաղել ընկերներով…(Զորի)
…քաղաքապետի մամուլի ասուլիսի ժամանակ կատարած դերս…(Ռուզաննա)
…տապչանների վրայից ընկնելն, ու հողաթափիս ջուրն ընկնելու դեպքը…(Էլենա)
…ընկերներով խարույկի շուրջ նստելը…(Շանթ)
…վիդեոների նկարահանումն ու խաղաղության սեմինարը…(Արման)
…ուժեղ ալիքների ժամանակ հետաքրքիր դեպքեր են եղել…
…երեկոյան ժամանցը…
…քաղաքապետի ասուլիսի խաղը, երբ որ ես քաղաքապետ էի…(Էլեն)
…լիքը լավ մարդկանց հետ ծանոթացա…(Գոռ)

Ինչ որ բան որ առաջին անգամ եք արել այստեղ։
…առաջին անգամ փորձել եմ ուտելիքներ, որ առօրյայում երբեք չէի կերել…(Զորի)
…յոգայով եմ առաջին անգամ զբաղվել, ու շատ եմ հավանել…
…ռեժիմով արթնանալը, ճիշտ ժամին սնվելը…(Շանթ)
…կոլաժ պատրաստելը առաջին անգամ էի փորձում ու այնքան հավանեցի, որ տանն էլ եմ պատրաստելու…(Էլենա)
…առաջին անգամ ձուկ եմ կերել…(Ռուզաննա)
…առաջին անգամ ափի մոտ աստղերին եմ նայել, այնքան գեղեցիկ էին այդտեղից երևում…
…արևածագն եմ դիմավորել խարույկի մոտ…(Գոռ)
…կոլաժ եմ պատրաստել իմ ձեռքերով…
…շալվարով ջուրն եմ մտել…(Էլեն)
…առաջին անգամ յոգայով եմ զբաղվել, ու սեմինարների եմ հետաքրքիր մասնակցել…(Արման)

Հետևեք Frontline Youth Network-ի հետագա գործունեությանը մեր սոցցանցերի (websiteFacebookTwitterInstagramTelegramLinkedIn) էջերում։

Հարցազրուցը վերցրեցին՝ Անին, Ալվարդը և Լուչան

Նկարները ընտրեց՝ Ռուզաննան

Հոդված գրեց՝ Անին

Օգնեց՝ Լուսինեն

Related Posts
Leave a Reply

Your email address will not be published.Required fields are marked *