Follow us on >
Follow us on >

«Ապագան մենք ենք, բայց մենք հիմա այստեղ ենք» խորագրով ցուցահանդեսի մասնակցության  մրցույթ

«Ապագան մենք ենք, բայց մենք հիմա այստեղ ենք» խորագրով ցուցահանդեսի մասնակցության  մրցույթ

Հայտադիմումի լրացման վերջնաժամկետը՝ 10.08.2022

Երբ՝ 2022 թ սեպտեմբեր-հոկտեմբեր

Որտե՞ղ՝ Երևան

Մասնակցությունը՝ ԱՆՎՃԱՐ

Միջոցառման մասին

ՍԵՆԲ հ/կ-ն հայտարարում է «Ապագան մենք ենք, բայց մենք հիմա այստեղ ենք» խորագրով ցուցահանդեսի մասնակցության  մրցույթ:

Մենք ցանկանում ենք տալ հնարավորություն / հարթակ երիտասարդներին արտացոլելու ապագայի իրենց հայացքը։

Ցուցահանդեսը խրախուսում է երիտասարդներին ստեղծել արվեստի գործեր, որոնք արտահայտում են հեղինակների պատկերացումները ապագայի վերաբերյալ՝ անձեռնմխելի բնական միջավայրից մինչև ամենաարհեստական ​​մետրոպոլիտենի ճարտարապետությունները: Ցուցահանդեսն ուղեկցվելու է մեդիա արշավով։

Եթե դու երազել ես քո հեղինակային գործը տեսնել Երևանի ամենաերիտասարդական վայրերից մեկում, ուրեմն ճիշտ տեղում ես: Մենք փնտրում ենք մեգահետաքրքիր  ​​աշխատանքներ մեր  «Ապագան մենք ենք, բայց մենք հիմա այստեղ ենք» խորագրով ցուցահանդեսի համար:

Ցուցահանդեսին մասնակցելու պայմանները՝

·         Ստեղծել կոլաժ՝ օգտվելով ձեռքի  տակ ունեցած ամսագրերից, համադրելով նկարչության հետ, որը կարտացոլի խորագիրը

·         Գրել կոլլաժի նկարագրություն՝ մինչև 200 բառ

·      Ստացված կոլաժների նկարները ուղարկեք [email protected], ընտրվելու դեպքում անհրաժեշտ կլինի փոստով  ուղարկել կոլաժը։

·         Աշխատանքները կարող են ներկայացնել անհատներ կամ խմբեր

Ընտրված ստեղծագործությունները կցուցադրվեն  Երևանի մետրոպոլիտենի կայարաններից մեկում և առցանց՝ ՍԵՆԲ-ի կայքէջում, 2022 թվականի սեպտեմբերի 15-ից հոկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում:

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝  +37494941776