Ալվարդ Հովհաննիսյան
Կոլաժում կտեսնեք հին թղթեր, որոնց վրա փակցված են մարդիկ։ Հին թղթերը մեր հին սերունդներն են, իսկ մարդիկ, որոնք փակցված են դրանց վրա` մենք ենք։ Եթե ցանկանում ենք կերտել լավ ապագա ու հենց այստեղ, ուրեմն պետք է դասեր քաղենք հին սերունդների սխալներից, վերցնենք նրանց տվածը, ավելացնենք մերը, ու դրա վրա սկսենք ստեղծել մեր ապագան։ Պետք չէ վերացնել այն, ինչ տվել են մեր նախնիները, պետք է վերցնել ու կատարելագործել դրանք ` ստեղծելով նոր հնարավորություններ։
Միլենա Ադամյան
Կոլաժի գաղափարի հիմքում մենք ենք` հայ ժողովուրդը։ Գլխավոր “Armenians” բառի յուրաքանչյուր առանձին տառ բնորոշում է աշխարհով սփռված հայերին, իսկ տառերի միջև գտնվող կետերը անուղղակիորեն կապում են յուրաքանչյուրիս։ Յուրաքանչյուր տառ ցույց է տալիս հայ ժողովրդի արժեքները և այն կարևոր հատկանիշները, որով առանձնանում է այն մեծ աշխարհից։ “World” բառը մասնատված է, առանձնացված և չափերով շատ փոքր։ Սա նշանակում է, որ կարևոր չէ աշխարհի մեծ կամ փոքր լինելը, այլ կարևոր է մեր միասնականությունը, որով կարող ենք հասնել մեր նպատակին։
“World” բառի երկու կողմում սև և սպիտակ անկյուններն են։ Սևը բացասական իրադարձություններն են, որոնք ինչ-որ ժամանակ կոտրել են ժողովրդի աշխատելու, ձգտելու կամքը։ Իսկ սպիտակը` դրական ազդեցությունն է հայ ժողովրդի կյանքի վրա։ Գաղափարը կայանում է նրանում, որ մենք այդ արժեքների, հատկանիշների շնորհիվ կարող ենք և պետք է շատացնենք սպիտակ կողմը և ամբողջ էջը դարձնենք սպիտակ։ Իսկ ի՞նչ պետք է անենք մենք այդ «սպիտակ» ապագային հասնելու համար. պետք է ապրենք, ապրենք այնպես, որ արժանի լինենք այս հողի վրա լինելուն։ Պետք է սիրենք, սիրենք ինքներս մեզ, մեր դիմացինին և այն մեկին ով կյանքի գնով կանգնած է սահմանին։ Եվ պետք է հավատանք, հավատանք ապագային, ոչ այն ապագային, որոնք ուրիշներն են ցանկանում ստեղծել, այլ այն ապագային, որը ստեղծելու ենք Մենք։
Զորայր Բեկնազարյան
Աշխատանքս իրենից ներկայացնում էր ապագան իմ պատկերացումներով։ Ապագան ինձ համար ամենից շատ կարևոր և էական նշանակություն ունեցող երևույթն է, որն ինձ առաջ է մղում դեպի հաղթանակը։ Կոլաժս բացում է գիրք կարդացող ծերունի, ով անտեսելով իր տարիքը շարունակում է կրթվել։ Դրան անմիջապես հաջորդում է կանաչ ճանապարհը, որը լի է սև բեկորներով ինչն էլ խորհրդանշում է ճանապարհիդ հանդիպող դժվարությունները։ Այս ամենի հետ մեկտեղ տեսնում ենք նաև մարդկանց, ովքեր կյանքին անտարբեր հայացքով զննում են մարդկանց։ Նրանք իմ պատկերացումով այն մարդիկ են, ովքեր միշտ մեզ հետ են պահում մեր ընտրություններից և նպատակներից։ Այս ամենին կից կան նաև մոտիվացիա հաղորդող բառակապակցություններ։ Իսկ ծաղիկները պարզապես խորհրդանշում են կյանքի թարմությունն ու նրբանկատությունը։
Նինա Գիժլարյան
Իմ կոլաժի վրա ցրված են տառեր, որոնք հավաքելու միջոցով կստանանք ARMENIA բառը։ Տառերի ցրվածությունը կապել եմ հայերի հետ, ինչպես հայերը, այնպես էլ հայերը ցրված են ողջ աշխարհով մեկ։
Ելենա Մելքոնյան
Կոլաժս արտահայտում է հայ ժողովրդի ցավը և փրկությունը։ Այստեղ փակցրել եմ «Այս ամենը չափից ավելի էր» արտահայտությունը, որով ուզում եմ ցույց տալ, թե ինչքան է հոգնել ժողովուրդը անընդհատ միևնույն խնդիրների հետ առճակատվելուց։ Նաև խոսքեր, որտեղ ասվում է, որ եթե ասելիքը մարդկանց պետք չլինի, նա հաստատ չի երգի։ Այսպես ենք մտածում բոլորս։ Մենք մտածում ենք, որ մեր խոսքը կարևոր չէ, սպասում ենք, որ մեկ ուրիշը ասի դա կամ գործի մեր փոխարեն։ Բոլորս լուռ սպասում ենք, իսկ ո՞վ կամ ե՞րբ կփրկի մեր հայրենիքը…
Ինչպես նաև կոչ եմ անում չփակել աչքերը, հասկանալ պահի լրջությունը, միավորվել, իսկական առաջնորդ ընտրել, հեղափոխություններ կատարել ԲՈԼՈՐ ուղղություններով։ Մեծ հավատով և հայրենասիրությամբ ստեղծել Նոր, ազատ և անկախ Հայաստանը. չէ՞ որ մենք ենք ապագան և մենք Այստեղ ենք Հիմա։
Նանե Ղարիբյան, Նարե Գյոզալյան, Մերի Գևորգյան
Կոլաժի հիմնական նպատակն է՝ ցույց տալ սթրեսը, նրա հիմնական պատճառներն ուհետևանքները։ Մեր օրերի երիտասարդության գերակշիռ մասը տուժում է հոգեկան առողջական խնդիրներով, հաճախակի ուղղորդվող սթրեսներով և երկարատև ծանր շրջաններով: Այդ ամենի մասին խոսելը ընդունված չէ և բարդ է յուրաքանչյուրի համար, այդ պատճառով երբեք չենք կարող իմանալ, թե դիմացինը ինչ հոգեվիճակում է։ Սթրեսի պատճառները բազմազան են և տարբեր բոլորի համար, ոչ մեկը արժանի չէ քննադատության իրենց սթրեսի պատճառների համար։ Հատկապես երբ սթրեսսի պատճառը էկզիստենցիալ ճգնաժամը, ինքն իրեն կասկածելը, բավարար չհամարելն է, ցանկացած բացասական մեկնաբանություն, հատկապես հարազատների կողմից, ավելի է խորացնում անհատի բարդվիճակը: Կոլլաժի նպատակն է խորհուրդ տալ հասարակությանը լինել ավելի ուշադիր և հանդուրժող ու ,կարծիք հայտնելով, չծանրաբեռնել դիմացինին:
Կապույտ գույնը պատահական ընտրված չէ, շատ ստեղծագործներ կապույտն ասոցացնում են տխրության և կարոտի հետ։ Դրանով մենք ցանկացել ենք ընդգծել դեռևս ինքն իրեն փնտրելու փուլում գտնվող հոգին, որը վերջում անպայման ունենալու է իր լուսավոր «վերջին կանգառ»ը, և լցնելու է բոլոր «դատարկ վանդակները»՝ դառնալով ներդաշնակ և սիրով լի։
Լուչա Պապիկյան
Կոլաժի հիմնական գաղափարը իրավունքն և ազատությունն են, քանի որ յուրաքանչյուր մարդ ազատ է ընտրելու իր կյանքը, իմ պատկերացումներով մենք ապագայում պետք է լինենք այնքան գիտակից, որ հարգենք ուրիշի ընտրությունը և մենք բոլորս պետք է լինենք ազատ, ապրելով իրական ժողովրդավարական երկրում։ Կոլաժի վերևի հատվածում կնկատեք Թաջ Մահալը, որը կոլաժում խորհրդանշում է կրոնի ազատությունը, մեջտեղում գրված է “me”, իսկ սա խորհրդանշում է մեր անձը և մեր ինքնությունը, քանի որ մենք գնալով ուզում ենք նմանվել այլոց։ Աջ կողմում տեսնում ենք նկար, որի վրա նկարված է կոշիկ, իսկ վերևում գրված է, որ բոլորս պետք է ունենանք մեր իսկ ճանապարհը կերտելով մեր ապագան մեր իսկ յուրովի ձևով։ Ներքևում կարող ենք տեսնել ԴՆԹ շղթան, որը խորհրդանշում է աշխարհի ազգերի կապը, և որ մենք կապված ենք այդ հզոր կապով, ու եթե պահենք այդ կապը կունենանք կատարյալ աշխարհ ինչպես այդ շղթան է։
Նանե Հակոբյան
Իմ կոլաժի մեջ ես ներկայացրել եմ ապագա կյանքի «գլուխգործոցները»։ Կոլաժում ներկայացված են նաև տարբեր երիտասարդների, այս դեպքում «ՍերմանելOFF փոփոխությON» ամառային դպրոց-ճամբարի մասնակիցների, պատկերացումները ապագայի մասին, քանի որ հենց մենք’ երիտասարդներս ենք, որ պետք է կերտենք այդ ապագան։
Կարևոր եմ համարում նշել նաև որ կոլաժը իր մեջ նաև պարունակում է թաքնված խորհուրդ այն բանի, որ այդ ապագան մենք պետք է կերտենք մեր ձեռքերով։
Արգամ Ալիբեկյան
Իմ կոլաժի մեջ ես ներկայացրել եմ ապագա կյանքի «գլուխգործոցները», դրանք են` բնությունը, սերը, խաղաղությունը, հավասարությունը և այլն։
Կոլաժի մեջ ներկայացված են ապագայում հավասարության իմ պատկերացումները, բնության ներդաշնակությունը Մարդկանց հետ, ովքեր շատ կարևոր դեր են խաղում մարդկության կյանքում։ Ներկայացված են հնի ու նորի, տեխնոլոգիաների, ավանդույթների համահունչ առկայությունը ու գնահատումը որպես կարևոր հիմք լավ ապագայի։
Կոլաժում ներկայացված են նաև տարբեր երիտասարդների, այս դեպքում «ՍերմանելOFF փոփոխությON» ամառային դպրոց-ճամբարի մասնակիցների, պատկերացումները ապագայի մասին, քանի որ հենց մենք’ երիտասարդներս ենք, որ պետք է կերտենք այդ ապագան։
Կարևոր եմ համարում նշել նաև, որ կոլաժը իր մեջ նաև պարունակում է թաքնված խորհուրդ այն բանի, որ այդ ապագան մենք պետք է կերտենք մեր ձեռքերով։
Ինգա Թումանյան
Ըստ բառարանի՝ եղերերգ (էլեգիա) են կոչում վշտալի, խոհական բնույթի վոկալ և գործիքային պիեսները։ Իմ կոլաժի հիմքը հենց էլեգիան է (համենայն դեպս Բաբաջանյանի «Էլեգիա»-ի նոտաներն են)․ լավատեսության փոքրիկ կորուստների պահին հենց այդպիսին է թվում ապագան․ վշտալի ու խոհական։ Այդ իրականությունից անջատ կանգնած ենք մենք՝ լավատեսության փոքրիկ կորուստներին դեռ չհասածներս։ Գիտակցելը բարդ է, նույնիսկ՝ անհավատալի, բայց մենք շատ ենք ու շարժվում ենք դեպի ոչ միանշանակ ապագա։ Իսկ ինչպե՞ս ճիշտ շարժվենք։ Բոլորով։
Քանի դեռ ոչ միանշանակ ապագան չկա, մենք միանշանակ այստեղ ենք՝ թեկուզ ֆիզիկապես։ Մենք տարբեր ենք, բայց մենք այստեղ ենք. ապագան ամեն վայրկյան ներկա է դառնում, իսկ մենք դեռ այստեղ ենք։ Երևի ապագան մենք ենք, մինչև․․․ մինչև։)
Նանե Ղարիբյան, Նարե Գյոզալյան, Մերի Գևորգյան (սև կոլաժ)
Կոլաժի գաղափարն ամփոփվում էր նրանում, որ միայն մենք ենք մեր ներկան և առավել ևս ապագան կառուցողը, իսկ այն, ինչ կատարվում է մեր շուրջ, մեր քայլերի հերթականության արտացոլումն է։ Հատկապես մեր տարիքի երիտասարդների մոտ հաճախ նկատվում է սթրես, տրամադրության անկում և շփոթություն, որն ազդում է թե՛ մեր ֆիզիկական, թե՛ հոգեկան առողջության վրա և իհարկե կյանքի որակի վրա։ Հաճախ դժվար է բառերով բացատրել այն, ինչ զգում ես, իսկ ավագ սերունդը թերահավատորեն է մոտենում երիտասարդների գանգատներին. չի լսում, ուշադրություն չի դարձնում, անլուրջ է ընկալում․․․ ինչն է՛լ ավելի է ընկճում երիտասարդին և պարփակում ինքն իր մեջ։ Արդյունքում նա մնում է միայնակ՝ դեմ հանդիման իր խնդիրներին և ապրումներին: Իսկ ի՞նչ կարող է անել երիտասարդը. կորցնել ինքնատիրապետումը և ընկնել սթրեսի մեջ կամ դիմել՝ կյանքի գույները կրկին տեսնելու համար: Կարևոր է գիտակցել ինքդ քո կյանքի հանդեպ պատասխանատվությունն ու չվախենալ վճռորոշ հանգուցալուծումներից:
Կոլաժի նպատակն է ընդգծել սեփական որոշումների կարևորությունը և կարողությունը դուրս բերելու սեփական ես-դ ճգնաժամից:
Գոռ Նակաշյան
Իմ կոլաժը արված է ռետրո ոճով, որն իր մեջ ներառում է անցյալը՝ արտահայտած ներկայով։ Այդտեղ կարելի է տեսնել զանազան կտորներ, որոնց համադրությունը հնարավոր է կարդալ բազմաձև։
Կոլաժը բնութագրում է նաև հին հասարակ կյանքը իր կենցաղով։
Ինգա Թումանյան
Իմ աշխատանքում ես կարևորել եմ մարդու ընտրության իրավունքը, իր կյանքն ու ապրելակերպն իր սեփական պատկերացումներին համահունչ անցնելու իրավունքը։ Մենք բոլորս ազատ ենք կատարելու մեր ընտրությունը և ապրել մեր կյանքը, մեր պատկերացրած գույներով։
Անի Մելքոնյան
Կոլաժ պատրաստելով ես իմ մտքի պատկերները փոխանցել եմ թղթին: Եվ այն կնկարագրեմ այսպես`
Երազելը շատ հեշտ է, կարևոր է այն իրականություն դարձնելը: Կարծում եմ երազելն անիմաստ է երբ չես հասկանում այդ ամենի կարևորությունը:
Երազելն ինքն իրենով հրաշալիք է, որը տրված է յուրաքանչյուրին, սակայն ոչ բոլորն են ուզում այն իրագործել:
Մեկն երազում է ավտոմեքենա ունենալու մասին, բայց ոչ մի քայլ չի ձեռնարկում այդ իրականացնելու համար: Ըստ իս, յուրաքանչյուր ոք պատրաստ է հասնել այն իրատեսական երազանքներին, որն իր մտքերում է: Ճիշտ է, այն շատ դեպքերում երբեմն թվում է անհնարին, իսկ ինչ կլինի եթե այն ստեղծվի նույն երազանքն ունեցող կողակից մարդկանց հետ միասին: Երբ մի խումբ մարդիկ ունենում են նույն մտքերն ու երազանքներն այն ունենում է ավելի մեծ հավանականություն, որ կհանգի մի կետում, ուր ամեն ինչ հասել է կատարելության:
Եվ իհարկե կարծում եմ, որ այդ ամենն հնարավոր է սիրո և խելքի միաձուլմամբ: Մեկն առանց մյուսի անհնար է ստեղծել այն ամենն ինչ քո մտքում է: Ինչպես ասել է Մխիթար Գոշը <<Խելքն առանց սիրո վերածվում է խորամանկության>>:
Այս խոսքերը շատ բան են փոխել իմ մեջ, քանզի երբ այն վերածվի խորամանկության կստացվի ճիշտ հակառակ պատկերը:
Սերը, հանդուրժողականությունն ու հարգանքը մեր օրերում գնալով կարծես թե նվազում է, մարդիկ փոխվում են, փոխվում են մտածելակերպով, բայց այս երեք հիմնական հասկացությունները պետք է մնան անփոփոխ` ապագան կերտելու համար: Քանի որ ապագան մենք ենք, իսկ մենք հիմա այստեղ ենք ջերմությամբ լցված, հինը պահպանելու և նորը ստեղծելու համար։
Արուս Մելիքյան
Ո՞նց պարտվեցինք, երբ այսօրվա սերունդն ավելի ուժեղ է, քան մեր սերունդը Սա կոլաժ է, որտեղ ներկայացված են Ալբերտ Հովհաննիսյանի հայրիկի հարցազրույցներից փոքր հատվածներ։ «Հրապարակ» թերթը գրում է․ «Արցախյան երկրորդ պատերազմի խորհրդանիշ, հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրիկին` Արտակ Հովհաննիսյանին, վերջին շրջանում չենք տեսնում որեւէ բողոքի ակցիայի կամ այլ միջոցառման մասնակցելիս։ Տպավորություն է, թե հերոսի հայրը մեկուսացել է իրականությունից, նրան դուր չի գալիս այն ամենը, ինչ այսօր տեղի է ունենում, բայց ակտիվ բողոքող չէ: Ալբերտ Հովհաննիսյանը, ում լուսանկարն պատերազմի օրերին լայն տարածում գտավ ողջ աշխարհում, անմահացավ։Բոլորիս հիշողություններում Ալբերտը պետք է մնա հավերժ երիտասարդ,հայրենասեր, ով մեծ երազանքներ ու շատ անելիքներ ուներ։Նա բոլորիս հերոսն է, ով իր հերոս նախնիների ճամփան բռնեց և անմահացավ։ «Ամեն մարդ իր սեփական ես-ի մասին է մտածում։Ինձ ասում են՝ինչու մեքենադ տվեցիր բանակին, լավ եմ արել։Տղերքին տեղափոխելու, սնունդ տանելու հարց է եղել, ինչ արել եմ՝ճիշտ եմ արել ։ » — պատմում է Ալբերտի հայրը Ալբերտ Հովհաննիսյանն իր կյանքը զոհեց՝ պաշտպանելով ազատ Արցախը։ Նա իսկական հերոս է ու մեր սրտերում կմնա ընդմիշտ։ Փա՛ռք մեր հերոսներին։
Այս նախագիծը CDN-ի տարեկան աշխատանքային պլանի մի մասն է՝ «Մենք ապագան ենք, բայց մենք այստեղ ենք ՀԻՄԱ»: Frontline Youth Network-ը կազմակերպում է ցուցահանդեսը: