Follow us on >
Follow us on >

Փորձագիտական ծառայություն․ կոնֆլիկտազգայուն և գենդերազգայուն մեթոդական ձեռնարկի ստեղծման համար

Փորձագիտական ծառայություն․ կոնֆլիկտազգայուն և գենդերազգայուն մեթոդական ձեռնարկի ստեղծման համար
Կանայք հանուն խաղաղության. ֆեմինիստական ​​խաղաղության առաջխաղացում Կանայք, խաղաղություն և անվտանգություն օրակարգի շրջանակներում, 2022
  1. Ներածություն

1.1 Կազմակերպության մասին

Frontline Youth Network կամ Սահմանաբնակ երիտասարդների ներուժի բացահայտում ՀԿ-ն երիտասարդական հարթակ է, որ միավորում և հզորացնում է մարզաբնակ և սահմանաբնակ երիտասարդներին և կանանց։

Մեր տեսլականն է ունենալ կայուն խաղաղություն։

Մեր առաքելությունն է համախմբել և հզորացնել երիտասարդներին և կանանց՝ ստեղծելով հնարավորություններ քաղաքական և սոցիալական կյանքում ներազդեցություն ունենալու համար։

Մեր արժեքներն են՝

  • խաղաղություն
  • բնապահպանություն
  • իրավահավասարություն
  • ներառականություն
  • մասնակցայնություն

Մեր մասին՝ www.frontlineyouth.net


1.2 Ծրագրի մասին


«Կանայք հանուն խաղաղության. ֆեմինիստական ​​խաղաղության առաջխաղացում. Կանայք, խաղաղություն և անվտանգություն օրակարգի աջակցություն ՀՀ-ում» ծրագիրն իրականացվում է ՍԵՆԲ կողմից՝ Կանայք հանուն կանանց (Kvinna till Kvinna) հիմնադրամի ֆինանսավորմամբ։

Ծրագրի ընդհանուր նպատակն է աջակցել «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի ըմբռնմանն ու առաջ մղել ֆեմինիստական ​​խաղաղության շարժումը Հայաստանում:

Ծրագրի խնդիրներն են՝

1. Ապահովել որակյալ գենդերային զգայուն մոտեցմամբ խաղաղաշինական բովանդակություն և բարելավել ինստիտուցիոնալ հիշողությունը։

2.  Նպաստել գենդերային և կոնֆլիկտների նկատմամբ զգայուն մոտեցմամբ գիտելիքի ստեղծմանն ու տարածմանը փոփոխություն իրականացնողների շրջանում:

3.  Հզորացնել հակամարտությունից տուժած կանանց տնտեսական և քաղաքական մասնակցությունը «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի շրջանակներում։

4. Նպաստել դպրոցներում խաղաղաշինության ներդրման և ուսուցիչների կարողությունների զարգացման ջանքերին։

5. Խթանել լրատվամիջոցներում խաղաղության մասին պատմությունների տարածմանն ու խաղաղության կառուցմանը՝ նպաստելով կանանց և երիտասարդների մասնակցությանը խաղաղ գործընթացներին:

Ակնկալվող ազդեցություն՝
«Կանայք, խաղաղություն և անվտանգություն» համատեքստում քաղաքականության վերափոխումը գենդերային չեզոքից դեպի զգայունի;  կանանց տնտեսական և քաղաքական հզորացում; գենդերային, խաղաղության և բնապահպանական թեմաների միջառարկայական ըմբռնման առաջխաղացում։

Ծրագրի առաջին փուլով ակնկալվող արդյունք՝

  1. Կոնֆլիկտազգայուն և գենդերազգայուն մեթոդական ձեռնարկի ստեղծում,
  2. իրազեկվածության բարձրացման արշավ՝ ուղղված կանանց՝ խաղաղաշինական գործընթացներում մասնակցայնության խրախուսմանը (համաձայն՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի 1325 «Կանայք, անվտանգություն և խաղաղություն» բանաձևի և ազգային ծրագրի (գործող 2022-24)։

2. Փորձագիտական ծառայություն

  1. Կրթության և գենդերային հարցերի փորձագետ (1 անհատ կամ թիմ)
  2. Կոնֆլիկտի և խաղաղության ուսումնասիրությունների փորձագետ (1 անհատ կամ թիմ)

2.1 Պահանջվող որակավորումները

  • համապատասխան բարձրագույն կրթություն
  • տեղական և միջազգային համապատասխան փորձի իմացություն
  • 5 տարվա ոլորտային աշխատանքային փորձ
  • տեքստի հետ աշխատելու և ձեռնարկ մշակելու կարողունակություն (գիտելիք, հմտություն, փորձ)
  • հայերենի գերազանց իմացություն
  • ֆորմալ կամ ոչ ֆորմալ կրթության փորձ

3. Պայմաններ

Ծառայության արժեքը՝ 400 հազար դրամ (ներառյալ հարկերը)

Ծառայությունը մատուցել՝ 60 օրերի ընթացքում (հոկտեմբեր – դեկտեմբեր 2022)

  • ֆիզիկական հանդիպում (առնվազն 2 աշխատաժողով)
  • տեքստի հետ աշխատանք (25-30 էջ)
  • հեռավար աշխատանք (շաբաթական 10 ժամ)
  • թիմային աշխատանք 

4. Դիմում

Բոլոր հետաքրքրված մասնագետները կարող են իրենց ինքնակենսագրականը և համապատասխան աշխատանքային պանակը (ձեռնարկ, հետազոտություն, հոդված կամ այլ) ուղարկել [email protected] և [email protected] էլ․ հասցեներին՝ նշելով ծառայության անունը (կետ 2)։ Նշված չափանիշներին համապատասխանող մասնագետները կհրավիրվեն հարցազրույցի, որը հաջող հաղթահարելուց հետո կսկսվի աշխատանքը։

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 14-ը, ժամը՝ 18։00։

Related Posts
Leave a Reply

Your email address will not be published.Required fields are marked *