Follow us on >
Follow us on >

Փորձագիտական ծառայություն․ հասարակագիտություն առարկայի ավագ դասարանների (10-12-րդ դասարաններ) ուսուցչի ուսումնաօժանդակ ձեռնարկի  ստեղծման համար

Փորձագիտական ծառայություն․ հասարակագիտություն առարկայի ավագ դասարանների (10-12-րդ դասարաններ) ուսուցչի ուսումնաօժանդակ ձեռնարկի  ստեղծման համար
  1. Ներածություն

1.1 Կազմակերպության մասին

Frontline Youth Network կամ Սահմանաբնակ երիտասարդների ներուժի բացահայտում ՀԿ-ն երիտասարդական հարթակ է, որ միավորում և հզորացնում է մարզաբնակ և սահմանաբնակ երիտասարդներին և կանանց։

Մեր տեսլականն է ունենալ կայուն խաղաղություն։

Մեր առաքելությունն է համախմբել և հզորացնել երիտասարդներին և կանանց՝ ստեղծելով հնարավորություններ քաղաքական և սոցիալական կյանքում ներազդեցություն ունենալու համար։

Մեր արժեքներն են՝

  • խաղաղություն
  • բնապահպանություն
  • իրավահավասարություն
  • ներառականություն
  • մասնակցայնություն

Մեր մասին՝ www.frontlineyouth.net


1.2 Ծրագրի մասին


«Խաղաղաշինական կրթության խթանումը հանրակրթական  դպրոցներում» ծրագիրն իրականացվում է ՍԵՆԲ կողմից՝  Միացյալ Թագավորության կառավարության «Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամ»-ի (CSSF) աջակցությամբ և Կին խաղաղարարների համաշխարհային ցանցի (GNWP) հետ համագործակցությամբ։


Ծրագրի նպատակն է նպաստել խաղաղաշինական որակյալ կրթությանը և խրախուսել երիտասարդների վերաբերմունքի ու վարքագծի փոփոխությունը խաղաղ գործընթացների նկատմամբ:

Ծրագրի խնդիրներն են՝

1. Ներկայացնել խաղաղության բաղադրիչը ֆորմալ կրթության մեջ և նպաստել վերափոխման գործընթացին:

 2. Հարստացնել և կատարելագործել ուսուցիչների և ուսանողների պատկերացումները խաղաղաշինության և կոնֆլիկտների հաղթահարման գործընթացների վերաբերյալ:

Ակնկալվող ազդեցությունը ուսուցիչների շրջանում խաղաղաշինության ոլորտում գիտելիքի վրա հիմնված մոտեցման խթանումն է, խաղաղաշինության գործընթացներում երիտասարդների մասնակցության խթանումը, դպրոցների հետ համագործակցությունը և խաղաղաշինության վերաբերյալ քննարկումների խթանումը։

2. Փորձագիտական ծառայություն

  1. Մեկ Կրթության փորձագետ
  2. Մեկ Կոնֆլիկտի և խաղաղության ուսումնասիրությունների փորձագետ

2.1 Պահանջվող որակավորումները

  • համապատասխան բարձրագույն կրթություն
  • տեղական և միջազգային համապատասխան փորձ հասարակագիտական ոլորտում
  • 5 տարվա ոլորտային աշխատանքային փորձ
  • տեքստի հետ աշխատելու և ձեռնարկ մշակելու կարողունակություն (գիտելիք, հմտություն, փորձ)
  • հայերենի գերազանց իմացություն
  • ֆորմալ կամ ոչ ֆորմալ կրթության փորձ

3. Պայմաններ

Ծառայության մատուցման արժեքը մրցութային է։

Ծառայությունը մատուցման ժամկետը՝ չորս ամիս (հոկտեմբեր – փետրվար 2023)

  • ֆիզիկական հանդիպում (առնվազն 2 աշխատաժողով և կլոր սեղան քննարկումներ)
  • տեքստի հետ աշխատանք (մոտ 25-30 էջ)
  • հեռավար աշխատանք (շաբաթական 10 ժամ)
  • թիմային աշխատանք

4. Դիմում

Բոլոր հետաքրքրված մասնագետները կարող են իրենց ինքնակենսագրականը և համապատասխան աշխատանքային պանակը (ձեռնարկ, հետազոտություն, հոդված կամ այլ) ուղարկել [email protected] և [email protected] էլ․ հասցեներին՝ նշելով ծառայության անունը (կետ 2)։ Նշված չափանիշներին համապատասխանող մասնագետները կհրավիրվեն հարցազրույցի, որը հաջող հաղթահարելուց հետո կսկսվի աշխատանքը։

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 16-ը, ժամը՝ 18։00։

Related Posts
Leave a Reply

Your email address will not be published.Required fields are marked *