Follow us on >
Follow us on >

Խաղաղաշինական կրթության խթանումը հանրակրթական  դպրոցներում․ առաջին աշխատաժողով

Խաղաղաշինական կրթության խթանումը հանրակրթական  դպրոցներում․ առաջին աշխատաժողով

Նոյեմբերի 26-ին «Խաղաղաշինական կրթության խթանումը հանրակրթական  դպրոցներում» ծրագրի շրջանակում կայացավ առաջին կլոր-սեղան քննարկումը։ Այն նվիրված էր հասարակագիտության ուսուցչի ուսումնաօժանդակ մշակվող ձեռնարկի բովանդակության և կառուցվածքի քննարկմանը։

 Հանդիպմանը ներկա էին կրթության  և խաղաղաշինության ոլորտում մասնագետներ, ինչպես նաև մարզպետարանների ներկայացուցիչներ Արմավիրի, Վայոց Ձորի և Կոտայքի մարզերից։ 

  Հանդիպման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան ծրագրի գործընկերներ՝ Պատերազմի և Խաղաղության Լուսաբանման Ինստիտուտի ծրագրի համակարգող Քնարիկ Մկրտչյանը, Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կնետրոնի (ԿԶՆԱԿ) հիմնադրամի Կրթական նորարարության և հետազոտության վարչության պետ Լիլիթ Մկրտչյանը, որից հետո «Խաղաղաշինական կրթության խթանումը հանրակրթական  դպրոցներում» ծրագրի համակարգող Սերինե Ավետիսյանը լսարանին ներկայացրեց ծրագրի իրականացման ընթացքը։   Հանդիպման երկրորդ հատվածում  ծրագրի փորձագետներ Լուսինե Քոսակյանը և Լիլիթ Մկրտչյանը լսարանին ներկայացրին մշակվող ձեռնարկի կառուցվածքը և  արդեն իսկ ստեղծված բովանդակությունը, որոնց վերբերյալ լսարանը առիթ ունեցավ կարծիք հայտնելու և դիտրակումներով հանդես գալու։

 Ուրախությամբ պետք է նշենք, որ հանդիպման ավարտին մարզպետարանների ներկայացուցիչներին փոխանցվեցին  ՍԵՆԲ-ի կողմից ստեղծված հասարակագիտության ուսուցչի ուսումնաօժանդակ առաջին ձեռնարկները  մարզերի բոլոր դպրոցների համար։ Այսպիսով, ավելի շատ ուսուցիչներ հնարավորություն կունենան օգտվել ձեռնարկից և ևս մեկ աջակցող գործիք ունենալու ուսումնական գործընթացը առավել արդյունավետ կազմակերպելու համար։ Ձեռնարկի էլեկտրոնային տարբերակը կարող եք գտնել՝ այստեղ։

«Խաղաղաշինական կրթության խթանումը հանրակրթական  դպրոցներում» ծրագիրը իրականացվում է ՍԵՆԲ կողմից՝  Միացյալ Թագավորության կառավարության «Հակամարտությունների, կայունության եւ անվտանգության հիմնադրամ»-ի (CSSF) աջակցությամբ եւ Կին խաղաղարարների համաշխարհային ցանցի (GNWP) հետ համագործակցությամբ։

 Ծրագրի նպատակն է նպաստել խաղաղաշինական որակյալ կրթությանը և խրախուսել երիտասարդների վերաբերմունքի ու վարքագծի փոփոխությունը խաղաղ գործընթացների նկատմամբ: