Follow us on >
Follow us on >

Աշխատանքի հնարավորություն․ ծրագրի օգնական

Աշխատանքի հնարավորություն․ ծրագրի օգնական

Աշխատանքի տևողություն` 3 ամիս (հունվար-ապրիլ  2022թ.)․ երկարաձգման հնարավորությամբ

Աշխատանքային զբաղվածություն՝ ոչ ամբողջական դրույք (50%)

Աշխատանքը՝ հեռավար

Աշխատավարձը՝ մրցակցային

Աշխատանքային պարտականություններ․

  • Ծրագրի շրջանակներում նախատեսված գործողությունների ընթացիկ կազմակերպում,
  • Գործընկերների և շահագրգիռների հետ պաշտոնական հանդիպումների կազմակերպմանն աջակցություն։
  • Ծրագրի շահագրգիռների հետ կապի պահպանում։
  • Աջակցել կազմակերպության ջատագովության աշխատանքների կազմակերպմանը։
  • Ծրագրի կատարողականի վերաբերյալ տվայլների ամենօրյա հավաքագրում և մշակում, հաշվետվությունների կազմում և ներկայացում ծրագրի համակարգողին:
  • Աջակցել կազմակերպության աշխատակազմին իրականացվող ծրագրերում, դասընթացների, հանդիպումների, այլ միջոցառումների իրականացման հարցում:
  • Մասնակցել Կազմակերպության ծրագրային և կազմակերպության գործունեության հաշվետվությունների կազմմանը:
  • Մասնակցել Կազմակերպության գործառնական զարգացմանն ուղղված բոլոր գործընթացներին:
  • Ըստ անհրաժեշտության և պահանջի՝ ստանձնել այլ պարտականություններ,
  • Անհրաժեշտության դեպքում օգնել աշխատակազմի այլ անդամներին իրենց առօրյա աշխատանքում։

Ծրագրի օգնականին ներկայացվող անհրաժեշտ կարողությունների պահանջները.

  • Բարձրագույն կրթություն հումանիտար, կառավարման և հարակից ոլորտներում,
  • Հասարակական ոլորտում աշխատանքային փորձառություն,
  • Ինքնուրույն, ինչպես նաև որպես թիմի անդամ աշխատելու ունակություն,
  • Հաղորդակցման և դժվարին իրավիճակներում կողմնորոշման հմտություն,
  • Առցանց հարթակների (կայք, սոցիալական էջեր) կառավարման փորձ,
  • Ճշտապահություն ու մանրամասների նկատմամբ ուշադիր վերաբերմունք, վերլուծական կարողություն,
  • Տվյալների բազաների հետ աշխատելու կարողություն,
  • Հայերեն լեզվի գրավոր և բանավոր գերազանց իմացություն,
  • Անգլերեն և ռուսերեն լեզուների գրավոր և բանավոր գերազանց հաղորդակցման կարողությունը կդիտվի որպես առավելություն,
  • Համակարգչային գիտելիքներ (Microsoft Office, Power Point, Internet, e-mail, այլ), ձևավորման տարբեր ծրագրերի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
  • Ուշադրություն մանրամասների նկատմամբ,
  • Շարունակական զարգացում՝ կատարելության ձգտումով և նվիրվածություն։

Մրցույթին դիմելու համար անհրաժեշտ է [email protected] էլ. փոստի հասցեով ուղարկել ստորև նշված փաստաթղթերը, նամակի վերնագրի տողում նշելով «Ծրագրի օգնական»`

  • ինքնակենսագրություն (CV)
  • հետաքրքրության նամակ

Հայտերի ընդունման վերջնաժամկետ` 2022թ. դեկտեմբերի 23-ը (ներառյալ): Ոչ ամբողջական և վերջնաժամկետի խախտմամբ ուղարկված հայտերը չեն դիտարկվի: Ընտրված դիմորդներն ընթացիկ կհրավիրվեն հարցազրույցի (մի սպասեք վերջնաժամկետին դիմելու համար)։ Վերջնական պատասխանը կհայտնենք մինչև դեկտեմբերի 30-ը։

Related Posts
Leave a Reply

Your email address will not be published.Required fields are marked *