1.Ներածություն
1.1 Կազմակերպության մասին
Frontline Youth Network կամ Սահմանաբնակ երիտասարդների ներուժի բացահայտում ՀԿ-ն երիտասարդական հարթակ է, որ միավորում և հզորացնում է մարզաբնակ և սահմանաբնակ երիտասարդներին և կանանց։
Մեր տեսլականն է ունենալ կայուն խաղաղություն։
Մեր առաքելությունն է համախմբել և հզորացնել երիտասարդներին և կանանց՝ ստեղծելով հնարավորություններ քաղաքական և սոցիալական կյանքում ներազդեցություն ունենալու համար։
Մեր արժեքներն են՝
- խաղաղություն
- բնապահպանություն
- իրավահավասարություն
- ներառականություն
- մասնակցայնություն
Մեր մասին՝ www.frontlineyouth.net
1.2 Ծրագրի մասին
«Վերակառուցվող խաղաղություն» ծրագրի նպատակն է կառուցել խաղաղության նոր նարատիվներ և փոխել երիտասարդների վերաբերմունքը խաղաղաշինական գործընթացների նկատմամբ՝ դարձնելով առավել մասնակցային: Ծրագրի խնդիրներն են՝
1. Հետազոտել խաղաղության վերաբերյալ երիտասարդների պատկերացնումներն, ընկալումներն ու վերաբերմունքը ( ներկա նարատիվը)։
2. Փոխակերպել գոյություն ունեցող խաղաղության նարատիվը՝ բարձրացնելով երիտասարդների ձայնը և խրախուսելով երիտասարդների և կանանց ակտիվ ներգրավվածությունը խաղաղաշինության գործընթացներում:
Ակնկալվող ազդեցությունը երիտասարդների, հետազոտողների շրջանում խաղաղաշինության ոլորտում գիտելիքի վրա հիմնված մոտեցման խթանումն է, խաղաղաշինության գործընթացներում երիտասարդության մասնակցության խթանումը, խաղաղ բանակցությունների ավելացումը և խաղաղության պատմությունների փոփոխությունը:
2. Ստեղծագործական մրցույթ
«Վերակառուցվող խաղաղություն» մրցույթի բովանդակային հենք է հանդիսանում հետազոտությունը՝ արված երիտասարդների շրջանում։ Հետազոտության նպատակն է բացահայտել խաղաղության վերաբերյալ ընկալումներն ու առկա պատմույթը (նարատիվ)։
Հետազոտության ողջ բովանդակությունը կտրամադրվի արդեն մրցույթի հաջորդ փուլ անցած թեկնածուներին, իսկ այս փուլում խնդրում ենք օգտվել մեջբերումներից, տես՝ այստեղ։
Մրցույթի նպատակն է օգտագործելով հետազոտության արդյունքները կառուցել վերափոխող (տրանսֆորմատիվ) նարատիվ, որը դրականորեն կազդի խաղաղության վերաբերյալ երիտասարդների և հանրության ընկալման վրա։
Մրցույթի կարող է ներկայացվել՝
- Տեքստ՝ չափածո կամ արձակ ստեղծագործություն
- Ձայն՝ երաժշտություն կամ պոդքաստ
- Տեսանյութ՝ անիմացիա, ռեպորտաժ կամ այլ
- Վիզուալ՝ նկար, կտավ, կոլաժ կամ այլ
- Ցանկացած այլ միտք։
2.1 Մրցույթի մասնակիցը/ խումբը պետք է ունենա հետևյալ բնութագրիչները՝
- Երիտասարդ կամ երիտասարդական խումբ (14-35տարեկան)
- Ստեղծագործի հայերեն, իսկ օտար լեզվի պարագայում ներկայացնի հայերեն թարգմանություն/նկարագրություն
- Միտքը գեղարվեսատորեն ներկայացնելու հմտություն
- Ստեղծագործ և գեղագիտական միտք
- Գեղեցիկի սեփական ընկալում և ներկայացում
- Հեղինակային ստեղծագործությունների նմուշներ
- Կազմակերպության արժեքների հետ համերաշխություն (սոլիդարություն)
- Խաղաղության թեմայի վերաբերյալ ընդհանուր տեղեկացվածություն։
3. Պայմաններ
Մրցույթի ընդհանուր բյուջեն՝ 300,000 դրամ, որտեղ պարգևի բաշխումը հետևյալն է՝
- առաջին հորիզոնական՝ 150,000 դրամ,
- երկրորդ հորիզոնական՝ 100,000 դրամ,
- երրորդ հորիզոնական՝ 50,000 դրամ։
Մրցույթի ողջ տևողությունը՝ երկու ամիս (հունվար-մարտ 2023), որը ներառում է՝
- Փուլ 1։ Մտքի առաջարկ՝ մինչև հունվարի 21
- Փուլ 2։ Մտքի քննարկում մինչև հունվարի 31
- Փուլ 3։ Հաղթող մտքի վալիդացում և ամփոփում՝ փետրվարի 1-28
- Մրցանակաբաշխություն՝ մինչև մարտի 15
4. Դիմում
Բոլոր հետաքրքրված երիտասարդները կամ խմբերը կարող են լրացնել ստորև հայտը կամ ուղարկել միտքը [email protected] էլ․ հասցեներին՝ նշելով նամակի հետևյալ անունը՝ Փուլ 1։ Ստեղծագործական մրցույթ։
Ստեղծագործական մրցույթ․ «Վերակառուցվող խաղաղություն» հայտը լրացնելու համար անցեք հղումով՝ https://forms.gle/ZyGuExz7pvkd4ZG26
Նշված չափանիշներին համապատասխանող գաղափարների հեղինակների հետ կապ կհաստատենք, իսկ միտքը քննարկելուց և հաստատելուց հետո վերջնական տարբերակը կդրվի արդեն մրցանակաբաշխության։
Մրցույթին մասնակության համար խնդրում ենք ուղարկել Ձեր դիմումը և գաղափարը մինչև հունվարի 21-ը։