Follow us on >
Follow us on >

Աշխատանքի հնարավորություն․ Անիմատորի ծառայություն

Աշխատանքի հնարավորություն․ Անիմատորի ծառայություն

1. Ներածություն

1.1 Կազմակերպության մասին

Frontline Youth Network կամ Սահմանաբնակ երիտասարդների ներուժի բացահայտում ՀԿ-ն երիտասարդական հարթակ է, որ միավորում և հզորացնում է մարզաբնակ և սահմանաբնակ երիտասարդներին և կանանց։

Մեր տեսլականն է ունենալ կայուն խաղաղություն։

Մեր առաքելությունն է համախմբել և հզորացնել երիտասարդներին և կանանց՝ ստեղծելով հնարավորություններ քաղաքական և սոցիալական կյանքում ներազդեցություն ունենալու համար։

Մեր արժեքներն են՝

  • խաղաղություն
  • բնապահպանություն
  • իրավահավասարություն
  • ներառականություն
  • մասնակցայնություն

Մեր մասին՝ www.frontlineyouth.net


1.2 Ծրագրի մասին
«Խաղաղաշինական կրթության խթանումը հանրակրթական  դպրոցներում» ծրագիրն իրականացվում է ՍԵՆԲ կողմից՝  Միացյալ Թագավորության կառավարության «Հակամարտությունների, կայունության եւ անվտանգության հիմնադրամ»-ի (CSSF) աջակցությամբ եւ Կին խաղաղարարների համաշխարհային ցանցի (GNWP) հետ համագործակցությամբ։


Ծրագրի նպատակն է նպաստել խաղաղաշինական որակյալ կրթությանը և խրախուսել երիտասարդների վերաբերմունքի ու վարքագծի փոփոխությունը խաղաղ գործընթացների նկատմամբ:

Ծրագրի խնդիրներն են՝

1. Ներկայացնել խաղաղության բաղադրիչը ֆորմալ կրթության մեջ և նպաստել վերափոխման գործընթացին:

 2. Հարստացնել և կատարելագործել ուսուցիչների և ուսանողների պատկերացումները խաղաղաշինության և կոնֆլիկտների հաղթահարման գործընթացների վերաբերյալ:

Ակնկալվող ազդեցությունը ուսուցիչների շրջանում խաղաղաշինության ոլորտում գիտելիքի վրա հիմնված մոտեցման խթանումն է, խաղաղաշինության գործընթացներում երիտասարդների մասնակցության խթանումը, դպրոցների հետ համագործակցությունը և խաղաղաշինության վերաբերյալ քննարկումների խթանումը։

2. Անիմացիոն հոլովակներ ստեղծելու ծառայություն 

Անիմատորի ծառայության իրականացման ընթացքում ակնկալվում է, որ մասնագետը կամ աշխատանքային խումբը՝

  • Կծանոթանա հասարակագիտություն առարկայի բովանդակության հիմքով ստեղծված ուսուցչի ձեռնարկին և թիմի հետ քննարկումների ընթացքում կառանձնացնի, ինը թեմաներ կամ կարևոր կետեր, որոնց հիմքով պետք է ստեղծվեն 1,5-3 րոպեանոց ինը հոլովակներ։
  • Վերոնշյալ բովանդակային հիմքով կստեղծի ինը անիմացիոն հոլովակներ՝ հաշվի առնելով ծրագրում ներգրավված փորձագետների կարծիքները։
  • Հոլովակները կներյակացվի ծրագրային թիմին, որից հետո անհրաժեշտության դեպքում, որոշակի փոփոխություններ կարվեն։
  • Հոլովակների մշակման ընթացքում սերտորեն կհամագործակցեն  սովորողների համար Peace ON հեռախոսային հավելածի (mobile app) զարգացնող մասնագետի հետ տեխնիկական խորհրտավության համար։

2.1 Պահանջվող որակավորումները

  • Համապատասխան տեխնիկական կրթություն, հմտություն և/կամ փորձ
  • Միտքը գեղարվեսատորեն ներկայացնելու և մուլտիմեդիայի տեսքով լուծում տալու կարողություն
  • Ստեղծագործ և գեղագիտական միտք 
  • Դիզայներական հմտություններ
  • Համակարգչային հմտություններ
  • Նմանօրինակ անիմացիոն տեսահոլովակների ստեղծման փորձ և հաջող աշխատանքի նմուշներ

3. Պայմաններ

Ծառայության մատուցման արժեքի վերաբերյալ խնդրում ենք ուղարկել ձեր գնառաջարկը։

Ծառայությունը մատուցման ժամկետը՝ երկու ամիս (հունվար-մարտ 2023), որը ներառում է՝

  • ֆիզիկական հանդիպումներ՝ ըստ անհրաժեշտության
  • հեռավար աշխատանք (շաբաթական 10 ժամ)
  • թիմային աշխատանք 

4. Դիմում

Բոլոր հետաքրքրված մասնագետները կամ խմբերը կարող են իրենց ինքնակենսագրականը և համապատասխան աշխատանքային պանակը (գնառաջարկ, որևէ օրինակ իրենց աշխատանքից) ուղարկել [email protected] և [email protected] էլ․ հասցեներին՝ նշելով ծառայության անունը (Անիմատորի ծառայություն)։ Նշված չափանիշներին համապատասխանող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի, որը հաջող հաղթահարելուց հետո կսկսվի աշխատանքը։

Հայտերն ընդունվում են մինչև հունվարի 15-ը, ժամը՝ 18։00։