Follow us on >
Follow us on >

Ստեղծագործական մրցույթ․ «Վերակառուցվող խաղաղություն»

<strong>Ստեղծագործական մրցույթ․ «</strong><strong>Վերակառուցվող խաղաղություն»</strong>

1.Ներածություն

1.1 Կազմակերպության մասին

Frontline Youth Network կամ Սահմանաբնակ երիտասարդների ներուժի բացահայտում ՀԿ-ն երիտասարդական հարթակ է, որ միավորում և հզորացնում է մարզաբնակ և սահմանաբնակ երիտասարդներին և կանանց։

Մեր տեսլականն է ունենալ կայուն խաղաղություն։

Մեր առաքելությունն է համախմբել և հզորացնել երիտասարդներին և կանանց՝ ստեղծելով հնարավորություններ քաղաքական և սոցիալական կյանքում ներազդեցություն ունենալու համար։

Մեր արժեքներն են՝

  • խաղաղություն
  • բնապահպանություն
  • իրավահավասարություն
  • ներառականություն
  • մասնակցայնություն

Մեր մասին՝ www.frontlineyouth.net


1.2 Ծրագրի մասին


«Վերակառուցվող խաղաղություն» ծրագրի նպատակն է կառուցել խաղաղության նոր նարատիվներ և փոխել երիտասարդների վերաբերմունքը խաղաղաշինական գործընթացների նկատմամբ՝ դարձնելով առավել մասնակցային: Ծրագրի խնդիրներն են՝

1. Հետազոտել խաղաղության վերաբերյալ երիտասարդների պատկերացնումներն, ընկալումներն ու վերաբերմունքը ( ներկա նարատիվը)։

2. Փոխակերպել գոյություն ունեցող խաղաղության նարատիվը՝ բարձրացնելով երիտասարդների ձայնը և խրախուսելով երիտասարդների և կանանց ակտիվ ներգրավվածությունը խաղաղաշինության գործընթացներում:


Ակնկալվող ազդեցությունը երիտասարդների, հետազոտողների շրջանում խաղաղաշինության ոլորտում գիտելիքի վրա հիմնված մոտեցման խթանումն է, խաղաղաշինության գործընթացներում երիտասարդության մասնակցության խթանումը, խաղաղ բանակցությունների ավելացումը և խաղաղության պատմությունների փոփոխությունը:

2. Ստեղծագործական մրցույթ

«Վերակառուցվող խաղաղություն» մրցույթի բովանդակային հենք է հանդիսանում հետազոտությունը՝ արված երիտասարդների շրջանում։ Հետազոտության նպատակն է բացահայտել խաղաղության վերաբերյալ ընկալումներն ու առկա պատմույթը (նարատիվ)։ 

Հետազոտության ողջ բովանդակությունը կտրամադրվի արդեն մրցույթի հաջորդ փուլ անցած թեկնածուներին, իսկ այս փուլում խնդրում ենք օգտվել մեջբերումներից, տես՝ այստեղ։

Մրցույթի նպատակն է օգտագործելով հետազոտության արդյունքները կառուցել վերափոխող (տրանսֆորմատիվ) նարատիվ, որը դրականորեն կազդի խաղաղության վերաբերյալ երիտասարդների և հանրության ընկալման վրա։

Մրցույթի կարող է ներկայացվել՝

  • Տեքստ՝ չափածո կամ արձակ ստեղծագործություն
  • Ձայն՝ երաժշտություն կամ պոդքաստ
  • Տեսանյութ՝ անիմացիա, ռեպորտաժ կամ այլ
  • Վիզուալ՝ նկար, կտավ, կոլաժ կամ այլ
  • Ցանկացած այլ միտք։

2.1 Մրցույթի մասնակիցը/ խումբը պետք է ունենա հետևյալ բնութագրիչները՝

  • Երիտասարդ կամ երիտասարդական խումբ (14-35տարեկան)
  • Ստեղծագործի հայերեն, իսկ օտար լեզվի պարագայում ներկայացնի հայերեն թարգմանություն/նկարագրություն
  • Միտքը գեղարվեսատորեն ներկայացնելու հմտություն
  • Ստեղծագործ և գեղագիտական միտք 
  • Գեղեցիկի սեփական ընկալում և ներկայացում
  • Հեղինակային ստեղծագործությունների նմուշներ
  • Կազմակերպության արժեքների հետ համերաշխություն (սոլիդարություն)
  • Խաղաղության թեմայի վերաբերյալ ընդհանուր տեղեկացվածություն։

3. Պայմաններ

Մրցույթի ընդհանուր բյուջեն՝  300,000 դրամ, որտեղ պարգևի բաշխումը հետևյալն է՝

  • առաջին հորիզոնական՝ 150,000 դրամ, 
  • երկրորդ հորիզոնական՝ 100,000 դրամ,
  • երրորդ հորիզոնական՝ 50,000 դրամ։

Մրցույթի ողջ տևողությունը՝ երկու ամիս (հունվար-մարտ 2023), որը ներառում է՝

  • Փուլ 1։ Մտքի առաջարկ՝  մինչև հունվարի 21
  • Փուլ 2։ Մտքի քննարկում մինչև  հունվարի 31
  • Փուլ 3։ Հաղթող մտքի վալիդացում և ամփոփում՝ փետրվարի 1-28
  • Մրցանակաբաշխություն՝  մինչև մարտի 15

4. Դիմում

Բոլոր հետաքրքրված երիտասարդները կամ խմբերը կարող են լրացնել ստորև հայտը կամ ուղարկել միտքը [email protected] էլ․ հասցեներին՝ նշելով նամակի հետևյալ անունը՝ Փուլ 1։ Ստեղծագործական մրցույթ։ 

Ստեղծագործական մրցույթ․ «Վերակառուցվող խաղաղություն» հայտը լրացնելու համար անցեք հղումով՝ https://forms.gle/ZyGuExz7pvkd4ZG26

Նշված չափանիշներին համապատասխանող գաղափարների հեղինակների հետ կապ կհաստատենք, իսկ միտքը քննարկելուց և հաստատելուց հետո վերջնական տարբերակը կդրվի արդեն մրցանակաբաշխության։

Մրցույթին մասնակության համար խնդրում ենք ուղարկել Ձեր դիմումը և գաղափարը մինչև հունվարի 21-ը։