Հունվարի 19-ին «Խաղաղաշինական կրթության խթանումը հանրակրթական դպրոցներում» ծրագրի շրջանակում կայացավ երկրորդ կլոր-սեղան քննարկումը։ Այն նվիրված էր հասարակագիտության ուսուցչի ուսումնաօժանդակ ձեռնարկի բովանդակության վալիդացմանը և կառուցվածքի քննարկմանը։
Հանդիպմանը ներկա էին կրթության և խաղաղաշինության ոլորտում մասնագետներ, ինչպես նաև մարզպետարանների ներկայացուցիչներ։
Քննարկմանը ներկա Կոտայքի, Արմավիրի, Շիրակի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզպետարանների կրթության, մշակույթի և սպորտի վարչությունների ներկայացուցիչների հետ քննարկվեցին նաև հետագա համագործակցության տարբերակները։
Հիշեցնենք, որ «Խաղաղաշինական կրթության խթանումը հանրակրթական դպրոցներում» ծրագիրը իրականացվում է ՍԵՆԲ կողմից՝ Միացյալ Թագավորության կառավարության «Հակամարտությունների, կայունության եւ անվտանգության հիմնադրամ»-ի աջակցությամբ եւ Կին խաղաղարարների համաշխարհային ցանցի հետ համագործակցությամբ և Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի ուղղակի ֆինանսավորմամբ։
Ծրագրի նպատակն է նպաստել խաղաղաշինական որակյալ կրթությանը և խրախուսել երիտասարդների վերաբերմունքի ու վարքագծի փոփոխությունը խաղաղ գործընթացների նկատմամբ: