Follow us on >
Follow us on >

Աջակից թիմին միանալու հայտ: «ՍերմանելOFF փոփոխությON» ամառային դպրոց

Աջակից թիմին միանալու հայտ: «ՍերմանելOFF փոփոխությON» ամառային դպրոց

«ՍերմանելOFF փոփոխությON» ամառային դպրոցի մասին

«ՍերմանելOFF փոփոխությON» ամառային դպրոցը նախատեսված է 16-24 տարեկան երիտասարդների համար, որոնք ցանկանում են խորացնել իրենց գիտելիքներն ակտիվիզմի և ջատագովության (շահերի պաշտպանություն) ոլորտում և սովորել բնապահպանություն, մարդու իրավունքներ և խաղաղաշինություն թեմաների մասին։ 

Տևողությունը 4 օր է, որտեղ մեկ ամբողջական օրը ներառում է 4 թեմատիկ դասընթաց (տեսական և գործնական), առավոտյան և երեկոյան ժամանց, ներառյալ՝ յոգա, կինոդիտում, սեղանի խաղեր և այլն։ 

Ամառային դպրոցը նախատեսվում է իրականացնել  2023 թվականի  հուլիսի 20-օգոստոսի 10-ն ընկած հատվածում։

Աջակից թիմի մասին

Աջակից թիմի անդամը պետք է մասնակցի նախապատրաստական աշխատանքներին (առցանց և ֆիզիկական հանդիպումներ, ճանապարհորդություններ), ինչպես նաև դպրոցի ընթացքում իրականացնի կազմակերպչական և/կամ դասընթացավարի աշխատանքներ։ Աջակից թիմը նաև պիտի օգնի ամառային դպրոցի արդյունքները գնահատելու և հետագա միջոցառումները լավացնելու ուղղությամբ։ 

Աջակցող թիմին կարող են միանալ 18-35 տարեկան երիտասարդներ, որոնք փորձ ունեն նմանօրինակ այլ ծրագրերի կազմակերպման և անցկացման։ Ամառային դպրոցի բովանդակային թեմաների շրջանակներում տեսական կամ գործնական գիտելիքն ու փորձը կդիտվի որպես առավելություն։ Հատկապես խրախուսվում է նախորդ ծրագրերի շրջանավարտների հայտերը։  Ի գիտություն՝ նախապատրաստական փուլում շաբաթական ներգրավվածությունը 4-6 ժամ է, իսկ դպրոցի ընթացքում ամբողջական օր՝ 8-10 ժամ։ 

Կարևոր է նշել, որ աջակից թիմի մաս կազմելը հնարավորություն կտա աշխատել բազմամասնագիտական պրոֆեսիոնալ թիմում, զարգացնել սեփական կարողութնակությունները, ու մասը կազմել դրական փոփոխության։

Աջակից թիմին միանալու հայտերի ընդունման վերջնաժամկետն է ապրիլի 7-ը։