Մեկնարկում է «ՍերմանելOFF փոփոխությON» խորագրով արդեն երրորդ ամառային դպրոցի հայտադիմումների ընդունումը։
«Սահմանաբնակ երիտասարդների ներուժի բացահայտում» ՀԿ-ն «ՍերմանելOFF ՓոփոխությON» ամառային դպրոցի շուրջ է համախմբում Հայաստանի բոլոր մարզերից 16-22 տարեկան շուրջ 30 երիտասարդների։ Ամառային դպրոցի 5 օրերը հագեցած են տարաբնույթ թեմաների մասին դասընթացներով՝ մատուցված ոչ ֆորմալ կրթության մեթոդով։ Դասընթացները կազմված են «ՍերմանելOFF ՓոփոխությON» ձեռնարկի հիման վրա և նպատակ ունեն դպրոցի ավարտին ունենալ իրազեկ քաղաքացիներ և համայնքային երիտասարդ ակտիվիստներ։
Ամառային դպրոցը անցկացվելու է հուլիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում Ալտերա լաբում (Ապարան)։
«ՍերմանելOFF փոփոխությON» ամառային դպրոցի շրջանակներում խոսելու ենք՝ գլոբալ հիմնախնդիրների, մարդու իրավունքների և հավասարությունների, ամենօրյա խաղաղության և մարդկային անվտանգության, ֆիզիակական և հոգեկան առողջության, սոլիդարության, ակտիվիզմի և արվեստի մասին։ Այս բոլոր թեմաները անց են կացվելու ոչ ֆորմալ կրթության ձևաչափով, ունենալու ենք բազմաթիվ խաղեր ու վարժանքներ։ Այս տարի ունենք բացառիկ անակնկալ բոլոր մասնակիցների համար, քանի որ կազմակերպչական հիմնական ու աջակից թիմին միանալու են գործընկերներ Ֆինլանդիայից։
Դպրոցի օրերին հաջորդելու է կազմակերպության Գլխավոր Խորհրդի նիստը, որի շրջանակներում քննարկվելու են կազմակերպության ռազմավարական զարգացման պլանները, ապագա ծրագրերը և կատարվելու է Գործադիր կոմիտեի և դեսպանների ընտրություններ։ Ամառային դպրոցի անդամների դիտորդական մասնակցությունը նրանց համար կարող է դառնալ լավ փորձ և նախատիպ կառավարման ժողովրդավարական ձևերի ընկալման և կազմակերպության կառուցվածքը պատկերացնելու համար։
Ինչպես նշվեց ամառային դպրոցը կայանալու է Ալտերա լաբում, որը հանդիսանում է սոցիալական ձեռնարկատիրություն։ Մասնակիցներից յուրաքանչյուրի կացությունը, տրանսպորտը և սնունդը միասին կազմելու են մեկ անձի համար 100․000 դրամ, որի մեծ մասը հոգում է կազմակերպությունը։ Յուրաքանչյուր մասնակցի խնդրում ենք նվիրաբերել մասնակցության խորհրդանշական վճար՝ 15․000 դրամ, որն ուղվելու է ամառային դպրոցի շրջանակներում մատուցվող ծառայությունների բարելավմանը։
Հայտերն ընդունվում են մինչև սույն թվականի մայիսի 25-ը, դիմելու համար լրացրեք դիմումը․