![](https://frontlineyouth.net/wp-content/uploads/2024/02/IMG_3616-1-1024x683.jpg)
Հունվարի 30-ին կայացավ Սահմանաբնակ երիտասարդների ներուժի բացահայտում հասարակական կազմակերպության կողմից 2023 թվականի Նոյեմբերի 18-ից դեկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում «Խաղաղաշինական կրթության խթանումը հանրակրթական դպրոցներում» թեմայով հասարակագիտություն առարկայի ուսուցիչների վերապատրաստումների արդյունքների և կատարաված աշխատանքների ամփոփմանը նվիրված միջոցռումը։
Միջոցառման ժամանակ բացման խոսքով հանդես եկան կազմակերպության ղեկավար Լուսինե Քոսակյանը և ԿԳՄՍ նախարարության հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների մշակման խմբի ղեկավար Լիլիթ Մկրտչյանը, անդրադառնալով կազմակերպության քաղաքականությանը, երիտասարդական ուղղվածությանը, առաջնահերթություններին, համագործակցության ուղիներին, ինչպես նաև ընձեռած հնարավորություններին։
![](https://frontlineyouth.net/wp-content/uploads/2024/02/IMG_3599-1024x683.jpg)
Այնուհետև հակիճ ներկայցվեց կազամակերպության գործունեությունը, իրականացվող ծրագրերը, այդ թվում խոսվեց դեսպանության ծրագրի, յուարաքանչյուր տարի կազմակերպության կողմից անցկացվող ամառային դպրոցի, դրանց ձևաչափերի և բովանդակության, ինչպես նաև կազամակերպության ձեռքբերումների մասին։
Ընդհանրական հատվածից հետո մասնակիցները հնարավորություն ունեցան գնահատումն իրականացնող փորձագետ Շուշաննա Թևանյանի հետ քննարկելու վերապատրաստումների ընթացքում իրականացված քանակական հարցման արդյունքները։ Ըստ ստացված տվյալների՝ վերապատրաստման մասնակիցների 96,4 %-ը նշել է, որ իրենց ակնկալիքները լիովին կամ մասամբ արդարացել են, իսկ 95,4 %-ը նշել է, որ կցանկանա մասնակցել կազմակերպության այլ թեմաներով վերապատրաստումներին։
![](https://frontlineyouth.net/wp-content/uploads/2024/02/IMG_3554-1024x576.jpg)
Գնահատման հաջորդ փուլը կիրականացվի որակական տվյալների շեշտադրմամբ։ Գնահատման երկու փուլերի արդյունքների ամփոփմանը կհաջորդի վերապատրաստման ծրագրի վերանայումը։
ՍԵՆԲ-ը անպայման կկիսի ձեզ հետ գնահատման վերջնական արդյունքները։
Գնահատման հաջորդ փուլը կիրականացվի քանակական հարցման, խորքային հարցազրույցի և/կամ ֆոկուս խմբի մեթոդներով և կամփոփվի գնահատման 2-րդ փուլը, ինչին կհաջորդի ծրագրային վերանայումը: Հետագայում կկիսվենք նաև գնահատման երկրորդ փուլի և, համապատասխանաբար նաև գնահատման 2 փուլերի արդյունքներով։
Հանդիպման ընթացքում քննարկվեց նաև հետագա համագործակցության հնարավորությունը։ Մասնակից ուսուցիչները ևս ցանկացան իրենց հերթին վերապատրաստումներ անցկացել և շարունակել համագործակցությունը Սահմանաբնակ երիտասարդների ներուժի բացահայտում հասարակական կազմակերպության հետ։
![](https://frontlineyouth.net/wp-content/uploads/2024/02/IMG_3556-1024x576.jpg)
Հանդիպման վերջին հատվածում հարթակը տրամադրվեց ուսուցիչներին, առկա խնդիրների վերհանման, հուզող հարցերի և հնարավոր լուծումների, ինչպես նաև առաջարկների քննարկման համար։
Ուսուցիչներին տրամադրվեց նաև հասարակագիտություն առարկայի ուսուցիչների համար «Խաղաղաշինական կրթություն» վերտառությամբ մեր նոր լույս տեսած ուսունաօժանդակ ձեռնարկը, որը նախորդ երկու ձեռենարկների վերամշակված տարբերակն է։
![](https://frontlineyouth.net/wp-content/uploads/2024/02/IMG_3593-1024x683.jpg)
Վերապատրաստումներից զատ, ստեղծվել է մեկ ընդհանրական հարթակ, որի միջոցով վերապատրաստաման բոլոր մասնակիցների հետ պարբերաբար կիսվում ենք օգտակար նորություններով և փորձի փոխանակում իրականացնում։
Միջոցառման ընթացքում կազմակերպության կողմից շնորհակալագրեր հանձնվեցին նաև ՀՀ մարզպետարաններին համագործակցության և կրթական ծրագրերին տրամադրված աջակցության համար։
![](https://frontlineyouth.net/wp-content/uploads/2024/02/IMG_3575-1-1024x683.jpg)