Follow us on >
Follow us on >

Խաղաղության (վերա)կառուցում. աշխատանքի ամփոփում

Խաղաղության (վերա)կառուցում. աշխատանքի ամփոփում

Հունվարի 30-ին կայացավ Սահմանաբնակ երիտասարդների ներուժի բացահայտում հասարակական կազմակերպության կողմից 2023 թվականի Նոյեմբերի 18-ից դեկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում «Խաղաղաշինական կրթության խթանումը հանրակրթական դպրոցներում» թեմայով հասարակագիտություն առարկայի ուսուցիչների վերապատրաստումների արդյունքների և կատարաված աշխատանքների ամփոփմանը նվիրված միջոցռումը։

Միջոցառման ժամանակ բացման խոսքով հանդես եկան կազմակերպության ղեկավար Լուսինե Քոսակյանը և ԿԳՄՍ նախարարության հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների մշակման խմբի ղեկավար Լիլիթ Մկրտչյանը, անդրադառնալով կազմակերպության քաղաքականությանը, երիտասարդական ուղղվածությանը, առաջնահերթություններին, համագործակցության ուղիներին, ինչպես նաև ընձեռած հնարավորություններին։

Այնուհետև հակիճ ներկայցվեց կազամակերպության գործունեությունը, իրականացվող ծրագրերը, այդ թվում խոսվեց դեսպանության ծրագրի, յուարաքանչյուր տարի կազմակերպության կողմից անցկացվող ամառային դպրոցի, դրանց  ձևաչափերի և բովանդակության, ինչպես նաև կազամակերպության ձեռքբերումների մասին։ 

Ընդհանրական հատվածից հետո մասնակիցները հնարավորություն ունեցան գնահատումն իրականացնող փորձագետ Շուշաննա Թևանյանի հետ քննարկելու վերապատրաստումների ընթացքում իրականացված քանակական հարցման արդյունքները։ Ըստ ստացված տվյալների՝ վերապատրաստման մասնակիցների 96,4 %-ը նշել է, որ իրենց ակնկալիքները լիովին կամ մասամբ արդարացել են, իսկ 95,4 %-ը նշել է, որ կցանկանա մասնակցել կազմակերպության այլ թեմաներով վերապատրաստումներին։

Գնահատման հաջորդ փուլը կիրականացվի որակական տվյալների շեշտադրմամբ։ Գնահատման երկու փուլերի արդյունքների ամփոփմանը կհաջորդի վերապատրաստման ծրագրի վերանայումը։

ՍԵՆԲ-ը անպայման կկիսի ձեզ հետ գնահատման վերջնական արդյունքները։ 

Գնահատման հաջորդ փուլը կիրականացվի քանակական հարցման, խորքային հարցազրույցի և/կամ ֆոկուս խմբի մեթոդներով և կամփոփվի գնահատման 2-րդ փուլը, ինչին կհաջորդի ծրագրային վերանայումը: Հետագայում կկիսվենք նաև գնահատման երկրորդ փուլի և, համապատասխանաբար նաև գնահատման 2 փուլերի արդյունքներով։

Հանդիպման ընթացքում քննարկվեց նաև հետագա համագործակցության հնարավորությունը։ Մասնակից ուսուցիչները ևս ցանկացան իրենց հերթին վերապատրաստումներ անցկացել և շարունակել համագործակցությունը Սահմանաբնակ երիտասարդների ներուժի բացահայտում հասարակական կազմակերպության հետ։

Հանդիպման վերջին հատվածում հարթակը տրամադրվեց ուսուցիչներին, առկա խնդիրների վերհանման, հուզող հարցերի և հնարավոր լուծումների, ինչպես նաև առաջարկների քննարկման համար։ 

Ուսուցիչներին տրամադրվեց նաև հասարակագիտություն առարկայի ուսուցիչների համար  «Խաղաղաշինական կրթություն» վերտառությամբ մեր նոր լույս տեսած ուսունաօժանդակ ձեռնարկը, որը նախորդ երկու ձեռենարկների վերամշակված տարբերակն է։

Վերապատրաստումներից զատ, ստեղծվել է մեկ ընդհանրական հարթակ, որի միջոցով վերապատրաստաման բոլոր մասնակիցների հետ պարբերաբար կիսվում ենք օգտակար նորություններով և փորձի փոխանակում իրականացնում։ 

Միջոցառման ընթացքում կազմակերպության կողմից շնորհակալագրեր հանձնվեցին նաև ՀՀ մարզպետարաններին համագործակցության և կրթական ծրագրերին տրամադրված աջակցության համար։