Follow us on >
Follow us on >

Ձեր հոդվածը կարող է տեղ գտնել մեր կայքում

Ձեր հոդվածը կարող է տեղ գտնել մեր կայքում

«Սահմանաբնակ երիտասարդների ներուժի բացահայտում» ՀԿ-ն ընդունում է կազմակերպության կայքի «Օրագիր» բաժնում հրապարակվելիք հոդվածներ և ստեղծագործական աշխատանքներ, որոնք ուսումնասիրում ու քննարկում են կայուն խաղաղությանը միտված թեմաներ, ինչպես՝ կրթություն, ներառականություն, արվեստ, մշակութային բազմազանություն, մարդու իրավունքներ և այլն: Աշխատանքի ֆորմատի հարցում դիմորդը ազատ է, կարող է ուղարկել հետազոտություն, ստեղծագործական աշխատանք, տեսահոլովակ, փոդքաստ, անիմացիա և այլն: 

Հոդվածը կամ ստեղծագործական աշխատանքը պետք է լինի.

  1. Ոչ քիչ, քան 300 բառը (շարադրանքի դեպքում)
  2. Ոչ կարճ, քան 2 րոպեն (փոդքասթի կամ տեսահոլովակի դեպքում)
  3. Լինի մատչելի հասկանալի և հարգալից լեզվով ու տոնով, քննարկված մտքերը պետք է լինեն կազմակերպության արժեքներին համապատասխան
  4. Ինքնատիպ՝ ստեղծված առանց արհեստական բանականության, և նախկինում այլ տեղ չտպագրված
  5. Առանց լեզվի/բովանդակության, որը որևէ կերպ խրախուսում է բռնություն կամ խտրականություն

Հոդված կամ ստեղծագործական աշխատանք ներկայացնելով՝ Դուք «Սահմանաբնակ երիտասարդների ներուժի բացահայտում»  ՀԿ-ին տալիս եք բովանդակությունը հրապարակելու, խմբագրելու և վերափոխելու իրավունք՝ պահպանելով հեղինակային իրավունքները:

Այն դիմորդները, ում աշխատանքները կհրապարակվեն, կազմակերպության կողմից կստանան փոքրիկ խրախուսանք՝ նվեր-բոքս:

Դիմել կարող եք՝ լրացնելով այս հղումը ՝ հայտադիմում ։