Follow us on >
Follow us on >

Ապագան այնպես, ինչպես կուզեինք

Ապագան այնպես, ինչպես կուզեինք

Ողջո՜ւյն, 

Ուրախ ենք քեզ տեսնել մեր «թվային տանը»։ 

Եթե այստեղ ես, նշանակում է քեզ համար նույնպես կարևոր են այնպիսի արժեքներ, ինչպիսիք մարդու իրավունքները, հավասարությունը, արդարությունը և ազատությունն են։ 

Արդեն յոթերերոդ տարին է ինչ Frontline Youth Network-ը աշխատում է իրավահավասար, ներառական միջավայր ստեղծելու և ավելի ժողովրդավար ու խաղաղ հասարակություն կրթելու ուղղությամբ։ 

Մեր երազած հասարակությունը և պետությունն ունենալու ճանապարհին մենք կարևորում ենք խտրականությունից և կողմնակալությունից զերծ սոցիալական հարաբերությունների հաստատումը՝ սոցիումի բոլոր անդամների միջև։ 

Հենց այս կարևոր հենակետից ելնելով էլ մենք իրականացնում ենք մի ծրագիր, որի նպատակն է վերաձևափոխել հանրության մեջ տարածված ապատեղեկատվություններն ու վնասակարն պատմույթները, որոնց հիմքում գենդերի և ինքնությանը վերաբերող կարծրատիպերն են։ 

Որպեսզի մենք միայնակ չլինենք այդ պայքարում ծրագրի իրագործման ողջ ընթացքում ընդգրկվել են ՀՀ տարբեր համայնքներ և Արցախը ներկայացնող շուրջ 90 երիտասարդներ, ովքեր մասնակցային հետազոտության, այնուհետ նաև Ամառային դպրոցի շրջանակներում  ստեղծել են այն կոլաժները, որոնց դու շուտով կծանոթանաս։ 

Ստեղծված աշխատանանքերը նպատակ ունեն արձագանքելու հասարակության մեջ տարածված մի շարք բացասական պատմույթների, որոնք իրենց մեջ պարունակում են ապատեղեկատվություն, կարծրատիպեր և բացասական սոցիալական նորմեր։ Կոլաժներում երիտասարդներից յուրաքանչյուրն արձագանքում է վնասակար պատմույթներից որևէ մեկին։ 

Ստեղծագործական աշխատանքների առանցքային թեմատիկան իրավահավասարությունը, հավասար կրթական հնարավորությունները, ֆեմինիզմը, կանանց իրավունքները, վերջիններիս, հզորացումը և ազատությունն են,  կարծրատիպային խոսույթների վերափոխումը, բռնության դատապարտումը։

Միացե՛ք մեզ՝ աջակցելու և նրանց ձայնը լսելի դարձնելու համար։ 

Յուրաքանչյուր կոլաժի համար մենք ընտրել ենք նաև երգ, որը կարող ես լսել մինչ կուսումնասիրես աշխատանքները, կարող ես նաև մեզ առաջարկել նոր երգեր, որոնք կօգտագործենք նոր ցուցահանդեսների ժամանակ։ 

  1. “Science Has No Gender Bias”

2. “Your Right of Education”

3. “We Are Equal”

4. “We Are Unique”

5. “Equity Unites Us”

6. “Each is Important

7. “Finding Myself”

8. “My Story, My Choices”

9. “You matter”