Կրթական մեթոդների զարգացում և ուսուցիչների վերապատրաստում. Փորձագիտական ծառայություն
- Ներածություն
1.1. Կազմակերպության մասին
«Սահմանաբնակ երիտասարդների ներուժի բացահայտում» հասարակական կազմակերպության առաքելությունն է խթանել խաղաղության մշակույթը Հայաստանում: Մեր տեսլականն է ունենալ խաղաղ և արդար հասարակություն, որտեղ երիտասարդներն ու կանայք առաջնորդներ են, և յուրաքանչյուր համայնք ծաղկում է ներառական և մասնակցային պրակտիկաներով:
Մեր նպատակներն են.
- Զարգացնել համապարփակ կրթական ծրագրեր՝ բարձրացնելով ուսուցիչների և սովորողների տոկունությունն ու դիմակայունությունը կոնֆլիկտի և ճգնաժամերի նկատմամբ:
- Ամրապնդել իրավահավասարության, բնապահպանության և սոցիալական արդարության ամբողջականությունը և փոխհատումը համայնքային զարգացման և երիտասարդական քաղաքականություններում:
- Խթանել մասնակցային գործընթացներ և ներառական մոտեցումներ հասարակական և համայնքային կազմակերպման մեջ:
- Կամրջել տարբեր խմբերի և դերակատարների՝ փոխադարձ համերաշխություն ստեղծելու և գործընկերությունները ուժեղացնելու նպատակով:
1.2. «Կրթական մեթոդների զարգացում արվեստի միջոցով» ծրագրի մասին
«Կրթական մեթոդների զարգացում արվեստի միջոցով» փորձարարական կրթական ծրագիրը նպատակ ունի խթանել արվեստի հետ կապված մոտեցումները դասավանդման մեջ՝ բարելավելու սովորողների հետ աշխատանքում զգայուն թեմաների, կառուցողական զրույցների անցկացումը Հայաստանի հետճգնաժամային համատեքստում: Ծրագրի շրջանակում նախատեսվում է ուսումնասիրել տեղական ու միջազգային փորձը, հավաքագրել արվեստի միջոցով կրթության իրականացման հաջողված օրինակներ և մեթոդներ, մշակել ուսումնաօժանդակ ձեռնարկ: Հաջորդիվ, հիմնվելով ստեղծված բովանդակության վրա՝ անց կկացվի դասընթաց տարրական դասարանների 25 ուսուցիչների համար՝ փորձարկելու մշակված ձեռնարկի բովանդակությունը՝ հետագա օգտագործման և մանկավարժական պրակտիկայի մեջ ներդրման համար: Ծրագիրն իրականացվում է Պրահայի քաղաքացիական կենտրոնի աջակցությամբ և ֆինանսավորմամբ:
1.3. «Թվային ապատեղեկատվության դեմ պայքարը դպրոցում» ծրագրի մասին
«Թվային ապատեղեկատվության դեմ պայքարը դպրոցում» փորձարարական կրթական ծրագիրը նպատակ ունի հասցեագրել ինքնության և գենդերային հիմքով վնասակար սոցիալական նորմերը և ապատեղեկատվությունը, ինչպես նաև ներդնել արժեքահեն կրթական այլընտրանքային ուսուցման մոդուլ դպրոցներում։ Ծրագրի նպատակն է դասավանդումն ու ուսումնառությունը դարձնել զերծ բռնությունից ու խտրականությունից, և ստեղծել ապահով ու առողջ միջավայր, որտեղ սովորողները կզինվեն թվային ապատեղեկատվության դեմ պայքարի համար անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով։ Ծրագրի շրջանակներում ակնկալվում է ստեղծել կրթական բովանդակություն և մոդուլ, որը կներկայացվի Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարությանը երաշխավորման համար, և իրականացնել վերապատրաստում՝մենթորություն 10 ուսուցիչների համար, որոնք կստեղծեն և կփորձարկեն մոդուլի հիման վրա դասի պլան դպրոցում։ Ծրագիրն իրականացվում է Արտեմիս դաշինքի աջակցությամբ և ֆինանսավորմամբ։
2. Մրցույթի մասին
Ծրագրերի շրջանակներում հայտարարվում է՝ ձեռնարկի մշակման, կրթական մոդուլի ստեղծման և վերապատրասումների իրականացման նպատակով մրցույթ հետևյալ ծառայություններից որևէ մեկով՝
- Կրթության կազմակերպման և ուսումնական մեթոդների փորձագետ (2 մասնագետ)
- Արվեստի միջոցով երեխաների հետ աշխատանքի կազմակերպման մասնագետ (1 մասնագետ)
- Կրթական հետազոտող՝ մասնագիտացած ինքնության և գենդերային հիմքով ապատեղեկատվության ուղղությամբ (1 մասնագետ)
2.1 Պահանջվող որակավորումները
- համապատասխան բարձրագույն կրթություն՝ մանկավարժության, հոգեբանության, կրթության կազմակերպման և հարակից այլ սոցիալական գիտակարգերում,
- հինգ տարվա ոլորտային աշխատանքային փորձ,
- դասավանդման երեք տարիների փորձ (ֆորմալ կամ ոչ ֆորմալ կրթություն), տարրական դասարաններում դասավանդումը կդիտվի որպես առավելություն,
- տեքստի հետ աշխատելու՝ ձեռնարկ, հետազոտություն, մոդուլ, դասընթացներ մշակելու փորձ (ներկայացնել օրինակներ)
2.2 Պայմաններ
Փորձագիտական մեկ ծառայության արժեքը կազմում է 350-450 հազար դրամ՝ ներառյալ հարկերը, ինչը ներառում է՝
- տեքստի մշակում (20-30 էջ)
- տեքստի վերանայում (peer-review) (50-60 էջ)
- մեկ վերապատրաստման անցկացում (2-3 դասընթաց)
- հեռավար աշխատանք (շաբաթական 10 ժամ, 2 ամիս տևողությամբ)
- խորհրդարվություն և թիմային աշխատանք (բազմամասնագիտական փորձագիտական թիմ և աշխատակազմ)
- հաշվետու առցանց հանդիպում աշխատակազմի հետ (շաբաթական 1 ժամ)
3. Դիմում
Բոլոր հետաքրքրված մասնագետները կարող են իրենց ինքնակենսագրականը և ուղեկցող նամակն ուղարկել հետևյալ էլ. հասցեին՝ [email protected]։
Դիմումների ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 13-ն է (23:59)։
Փորձագիտական աշխատանքի համար դիմող մասնագետները Թեմա դաշտում պետք է նշեն.
«Փորձագիտական աշխատանք 1»` կրթության կազմակերպման և ուսումնական մեթոդների ուղղությամբ փորձագետի ծառայության համար, և «Փորձագիտական աշխատանք 2»` արվեստի միջոցով երեխաների հետ աշխատանքի կազմակերպման մասնագետի ծառայության համար, «Փորձագիտական աշխատանք 3»` ինքնության և գենդերային հիմքով ապատեղեկատվության ուղղությամբ մասնագիտացած կրթական հետազոտողի ծառայության համար։
Նշված չափանիշներին համապատասխանող մասնագետները կհրավիրվեն հարցազրույցի, որի հաջող ավարտից հետո կսկսվենի աշխատանքները։ Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել ծրագրի համակարգող՝ Ինգա Թումանյանի հետ հետևյալ էլ հասցեով՝ [email protected] կամ զանգահարելով՝ +37493787974: