Follow us on >
Follow us on >

«Սահմանաբնակ երիտասարդների ներուժի բացահայտում» ՀԿ-ն հրավիրում է ուսուցիչներին երկօրյա վերապատրաստման

«Սահմանաբնակ երիտասարդների ներուժի բացահայտում» ՀԿ-ն հրավիրում է ուսուցիչներին երկօրյա վերապատրաստման

Վերապատրաստման թեմաներն են՝ 

  • Կրթական մեթոդների զարգացում արվեստի միջոցով
  • Թվային ապատեղեկատվության դեմ պայքարը դպրոցում

Վերապատրասման մասնակցությունը մրցութային է։ Հետաքրքրված ուսուցիչները կլրացնեն հարցաթերթ և կհրավիրվեն հարցազրույցի։ Ակնկալվում է ունենալ 25 մասնակից՝ առաջնահերթությունը կտրվի դասվարներին և դասղեկներին, որոնք կներկայացնեն տարբեր համայնքներ (ՀՀ մարզեր և Երևան)։ 

Վերապատրաստումը հաջող ավարտած 10 ակտիվ ուսուցիչներ կստանան մենթորություն և նախագծային աշխատանքի կատարման համար ֆինանսական և նյութատեխնիկական աջակցություն։ Վերապատրաստումն անց կկացվի ոչ ֆորմալ կրթության գործիքակազմով, դասընթացները կֆասիլիտացնի փորձագիտական թիմը, կհրավիրվեն խոսնակներ, տարածք կտրամադրվի փորձի փոխանակման համար։ 

Վերապատրաստման օրեր՝ նոյեմբերի 15-17 կամ 22-24 (ուրբաթ, շաբաթ, կիրակի՝ ենթակա է հաստատման)

Վերապատրաստաման վայր՝ Աղվերան

Վերապատրաստման վերաբերյալ մանրամասները կտրամադրվեն արդեն ընտրված մասնակիցներին։ 

«Կրթական մեթոդների զարգացում արվեստի միջոցով»

«Կրթական մեթոդների զարգացում արվեստի միջոցով» փորձարարական կրթական ծրագիրը  նպատակ ունի խթանել արվեստի հետ կապված մոտեցումները դասավանդման մեջ՝ բարելավելու սովորողների հետ աշխատանքում զգայուն թեմաների, կառուցողական զրույցների անցկացումը Հայաստանի հետճգնաժամային համատեքստում: Ծրագրի շրջանակում նախատեսվում է ուսումնասիրել տեղական ու միջազգային փորձը, հավաքագրել արվեստի միջոցով կրթության իրականացման հաջողված օրինակներ և մեթոդներ, մշակել ուսումնաօժանդակ ձեռնարկ: Հիմնվելով ստեղծված բովանդակության վրա՝ անց կկացվի դասընթաց տարրական դասարանների մինչև 25 ուսուցիչների համար՝ փորձարկելու մշակված ձեռնարկի բովանդակությունը՝ հետագա օգտագործման և մանկավարժական պրակտիկայի մեջ ներդրման համար:  Ծրագիրն իրականացվում է Պրահայի քաղաքացիական կենտրոնի աջակցությամբ և ֆինանսավորմամբ:

«Թվային ապատեղեկատվության դեմ պայքարը դպրոցում» 

«Թվային ապատեղեկատվության դեմ պայքարը դպրոցում» փորձարարական կրթական ծրագիրը  նպատակ ունի հասցեագրել ինքնության և գենդերային հիմքով վնասակար սոցիալական նորմերը և ապատեղեկատվությունը, ինչպես նաև ներդնել արժեքահեն կրթական այլընտրանքային ուսուցման մոդուլ դպրոցներում։ Ծրագրի նպատակն է դասավանդումն ու ուսումնառությունը դարձնել զերծ բռնությունից ու խտրականությունից, և ստեղծել ապահով ու առողջ միջավայր, որտեղ սովորողները կզինվեն թվային ապատեղեկատվության դեմ պայքարի համար անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով։ Ծրագրի շրջանակներում ակնկալվում է ստեղծել կրթական բովանդակություն և մոդուլ, որը կներկայացվի Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարությանը երաշխավորման համար, և իրականացնել վերապատրաստում՝ մենթորություն մինչև 25 ուսուցիչների համար, որոնք կստեղծեն և կփորձարկեն մոդուլի հիման վրա դասի պլան դպրոցում։ Ծրագիրն իրականացվում է «Արտեմիս դաշինքի» աջակցությամբ և ֆինանսավորմամբ։

Դիմելու համար խնդրում ենք լրացնել կից հայտը մինչև հոկտեմբերի 20-ը ժամը 18:00։ 

Արդյունքների մասին կտեղեկացնենք վերջնաժամկետի ավարտից հետո մեկ շաբաթվա ընթացքում՝ Ձեր նշած  կոնտակտային տվյալներով։

Գրանցման հղում